ԱՄՆ-ում ավելի քան 4000 մարդ ստիպված է տարհանվել հրդեհների պատճառով. AP
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանի հյուսիսում անտառային նոր հրդեհի պատճառով չորս հազարից ավելի մարդ պետք է անհապաղ տարհանվի, ևս 12,5 հազար մարդ նախազգուշացում է ստացել տարհանման հնարավոր անհրաժեշտության մասին, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով հրշեջներին։
Գործակալության տվյալներով՝ հրդեհը սկսվել է հինգշաբթի կեսօրին։ Հինգ ժամվա ընթացքում այն ընդգրկել է գրեթե 600 հեկտար տարածք։ Կալիֆոռնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության դեպարտամենտի պաշտոնական կայքի համաձայն՝ հրդեհն այժմ ընդգրկում է գրեթե երկու հազար հեկտար տարածք։