Կասեցվել է «Բիոկաթ»-ի 5-տոկոսանոց մածունի արտադրությունը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸստ արդյունքների՝ միայն մեկ՝ մածուն (5%), արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:
«Բիոկաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ մածուն (5%) արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: