Նեյմարի դուբլն օգնեց «Սանտոսին» հաղթել «Ժուվենտուդեին»
ՍՊՈՐՏԲրազիլիայի առաջնության 18-րդ տուրում «Սանտոսը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Ժուվենտուդեին»:
Նեյմարը դուբլ գրանցեց (մեկը՝ 11 մետրանոցից), մեկ գոլ խփեց Ալվարո Բարեալը:
«Ժուվենտուդեի» կազմում աչքի ընկավ Վիլքեր Անխելը: «Սանտոսը» 18 միավորով բարձրացավ 15-րդ տեղ, իսկ «Ժուվենտուդեն» 11 միավորով մնաց 19-րդ հորիզոնականում:
Նեյմարի համար սրանք առաջին գոլերն էին հուլիսի 17-ից հետո, ընդհանուր՝ 9 խաղում 3 գոլ: