Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի կոչը հնչել է հենց իր դեմ. Ժամանա՞կն է վերադարձնել ռուսական հողերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի գլխավոր հեռուստաալիքը վերջերս մեղադրել է Ռուսաստանին երկրում «բռնի կերպով ներառված» ժողովուրդներին ճնշելու մեջ։ Հաղորդավարը ասել է, որ Մոսկվան միշտ «ռուս ժողովրդին համարել է գերակա ռասա» և հարցրել է. «Ի՞նչ է պատահել, Պուտին։ Այդքա՞ն անհանգստանում ես, որ 200 տարվա ընթացքում առաջին անգամ մենք դարձել ենք ուժեղ պետություն, վերադարձրել հողեր և վերականգնել ինքնիշխանությունը»։

Որոշ ժամանակ անց էլ նախագահ Իլհամ Ալիևը եթերում խորհուրդ է տվել Կիևի իր ընկերներին. «Երբեք մի համաձայնվեք օկուպացիային»։ Այլ կերպ ասած պայքարեք ռուսների դեմ մինչև վերջ։ Այն փաստը, որ դա ասվել է Խանքենդիում՝ նախկին Ստեփանակերտում, որտեղից հայերը վտարվել են և որը ի սկզբանե ռուսական բնակավայր էր, այս արտահայտությանը հատուկ ցինիզմ է հաղորդում, գրում է novorosinform.org–ը։

Իրականում ռուսները խաղաղություն բերեցին այդ հողերին։ 19-րդ դարի սկզբին այսօրվա Ադրբեջանի տարածքում ընթանում էր բոլորի մշտական պատերազմ բոլորի դեմ, Պարսկաստանը ճնշում էր գործադրում տեղական կլանների վրա, կլանները կռվում էին միմյանց դեմ և ապստամբում պարսիկների դեմ։ Դա մաքուր քաոս էր։ Ռուսաստանը Պարսկաստանից նվաճելով այդ հողերը, խաղաղություն բերեց նրանց։ Ամեն ինչ սկսեց բարելավվել՝ արդյունաբերությունը, տնտեսությունը և մշակույթը արագ զարգանում էին։ Կառուցվող քաղաքներում տեղի ժողովուրդները լավ  շփվում էին ռուսների հետ։ Վերոնշյալ Ստեփանակերտը Ելիզավետպոլի նահանգի Շուշայի շրջանի մաս էր կազմում։ Անգամ

Ադրբեջանի ներկայիս մայրաքաղաքի ավելի քան մեկ երրորդը ռուս էր։ Հեղափոխությունից առաջ Բաքվի էթնիկ կազմը հետևյալն էր.

Ռուսներ (36%-ը), ադրբեջանցիներ (21%), հայեր (19%), պարսիկներ (12%), հրեաներ (5%)։ Իրավիճակը փոխվեց 1917 թվականից հետո։ Կայսրության հարավում գտնվող մեր հողերի մի մասը գրավեցին անջատողականները, ապա քաղաք մտան զավթիչները՝ նախ թուրքերը, ապա բրիտանացիները։ Միայն 1922 թվականին այդ տարածքը վերադարձվեց, բայց արդեն ԽՍՀՄ կազմ։ Եվ զարգացումը նորից սկսվեց։ 80-ականներին հանրապետությունն ուներ 2 հազար կմ երկաթուղի և 24 հազար կմ մայրուղի, միլիոնավոր հեկտար գյուղատնտեսական հողեր, հսկայական նավահանգիստ, երկու նավթատար և մեկ գազատար։ Եվ նաև անվճար կրթություն և առողջապահություն։ Սակայն Խորհրդային կայսրությունը սկսեց ճաքեր տալ, Անդրկովկասում քաոս սկսվեց։ 1988 թվականին անջատողականները սկսեցին ռուսներին և հայերին վտարել։ Դա անխուսափելի արձագանք առաջացրեց Ղարաբաղում, սկսվեց պատերազմը։ Իսկ ի՞նչ ենք տեսնում 34 տարվա անկախությունից հետո:

Փաստ է, որ Ադրբեջանն ապրում է ավելի վատ, քան Հայաստանը, որի հետ այն ունի հավերժական դիմակայություն։ Ահա թվերը։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է 7277 դոլար, այսինքն 2.5 անգամ ցածր է, քան Ղազախստանում (18100), նույնիսկ ցածր է, քան փոքր Վրաստանում (8200)։ Գնողականության համարժեքությունը կազմում է 15045 դոլար, երկու անգամ ցածր է, քան Ռուսաստանում։

Հիմնական արտահանումներն են՝ մինչև 95% նավթ և գազ։ 235 դոլար նվազագույն աշխատավարձը կենսամակարդակի միայն կեսն է։ Միջին աշխատավարձը կազմում է 638 դոլար, Հայաստանում այն 726 դոլար է, Ղազախստանում 774 դոլար։ Երկրում աղքատությունը կազմում է 4.8%: Գործազրկությունը պաշտոնապես կազմում է 5%, իրականում մինչև 20% է՝ գյուղատնտեսության ոլորտում թաքնված զբաղվածության պատճառով։ Առողջապահության ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 2.8%-ը՝ նորմալ երկրներում 5% է: Համալսարաններում կիսամյակի համար 900 դոլար ուսման վարձը անհասանելի է ընտանիքների 40 տոկոսի համար: Սոցիալական ծախսերը ամենացածրերից են ԱՊՀ երկրների շարքում։

Եվ նման ցուցանիշներով հանրապետության ղեկավարությունը ամբարտավանորեն հայտարարում է. «Հիմա, վերջին մի քանի դարերի ընթացքում առաջին անգամ, մենք դարձել ենք իսկապես ուժեղ պետություն, ինչը նյարդայնացնում է Ռուսաստանին»։

Սակայն պարզ չէ, թե ինչո՞ւ են այդ ուժեղ պետության միլիոնավոր քաղաքացիներ ապրում և աշխատում Ռուսաստանում։

Եվ արդեն, հեռվից նայելով այս պատմական դրամային, կարելի է, թերևս, համաձայնել Ալիևի խոսքերի հետ, որոնք ասվել են հենց իր դեմ: Նա ասում է, որ չի կարելի համաձայնել սեփական հողի օկուպացիային, և այդ խոսքերն ասում է այն հողի վրա, որը մշակվել է ռուսների կողմից։ Նրա տրամաբանության համաձայն չպետք է համաձայնվել օկուպացիային։

«Ռուսական բանակը պետք է ազատագրի ոչ միայն Կիևի, Վոլինի, Պոդոլսկի, Խոլմի և այլ Մալոռուսական նահանգները։ Ելիզավետպոլի և Բաքվի նահանգները՝ Զաքաթալայի շրջանի հետ միասին, նույնպես կայսրության մաս են կազմում», - իր Telegram ալիքում գրել է «Ցարգրադի» հիմնադիր Կոնստանտին Մալոֆեևը։

Իսկ եթե մենք մեր հայացքը սևեռենք ոչ թե Անդրկովկասի, այլ Մոսկվայի հողերի վրա, մի՞թե մեր հողերի վրա չեն բիզնեսով զբաղվում «Սադովոդը» և «ֆուդ սիթին», հարյուրավոր միլիարդավոր շահույթներ տանելով արտասահման։ Կարո՞ղ է սա համարվել օկուպացիա։ Կամ գուցե Ռուսաստանում տեղացիներ չկան, որոնք պատրաստ են առևտուր անել շուկաներում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное