Ջոկովիչը, Մասան և Մագնուսենը ֆուտբոլային ակումբի համասեփականատերեր են դարձել
ՍՊՈՐՏԹենիսիստ Նովակ Ջոկովիչը, ինչպես նաև «Ֆորմուլա-1»-ի նախկին պիլոտներ Ֆելիպե Մասան և Կևին Մագնուսենը դարձել են ֆրանսիական «Լե Ման» ֆուտբոլային ակումբի համասեփականատերեր:
– Նովակ Ջոկովիչը թենիսի լեգենդ է և պատմության ամենահաջողակ խաղացողներից մեկը: Նրա ոգու ուժն ու եզակի մոտեցումը մեծապես կնպաստեն ակումբի զարգացմանը: Ֆելիպե Մասան (15 սեզոն «Ֆորմուլա-1»-ում) և Կևին Մագնուսենը (10 սեզոն) կօգնեն կամուրջ կառուցել ֆուտբոլի և ավտոմրցարշավի միջև, ինչը «Լե Ման» բրենդի առանձնահատկությունն է, – նշված է ակումբի պաշտոնական հայտարարությունում: