Վերլուծաբան Սեմենովսկի. Հայաստանի իշխանությունների գործողությունները չեն համապատասխանում իրավական հարցերին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում իրավապահ մարմինների գործողությունները քաղաքական դաշտի մաքրման շարունակությունն են, rt.com-ին ասել է քաղաքագետ և Ռուսաստանի կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի դոցենտ Իգոր Սեմենովսկին։
«Մենք հասկանում ենք, որ սա վերաբերում է ոչ միայն գործարար Սամվել Կարապետյանին, ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցուն։ Սա նաև Դաշնակցություն կուսակցության անդամների ձերբակալության և մի շարք այլ հետապնդումների թեմայի շարունակությունն է», - ասել է նա։
Մասնագետի խոսքով այս գործողությունները ձեռնտու են Փաշինյանին ներքին խնդիրները լուծելու համար։ Նաև, ըստ Սեմենովսկու, այսօր Փաշինյանն ավելի շատ է «խոնարհվում» արևմտյան ուժերի առաջ և կորցնում վարկանիշը երկրի ներսում և հայկական սփյուռքի շրջանում։ «Հայոց եկեղեցու աջակցության հանրահավաքներ են տեղի ունենում Միացյալ Նահանգներում և այլ երկրներում։ Հասարակական գործիչները հանդես են գալիս Փաշինյանի քաղաքականության դեմ», - ասել է փորձագետը։
Սակայն, ըստ նրա, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, այլևս իրավական միջոցառումների հարց չէ։ «Այստեղ կարելի է խոսել այնպիսի քաղաքական, ուժային միջոցառումների մասին, որոնք այլևս չեն համապատասխանում իրավական հարցերին: Այս քաղաքականությունը նպատակ ունի նրան (Փաշինյանին) իշխանության մեջ պահել ի վնաս հայ ժողովրդի», - եզրափակել է նա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը