Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը` աշխարհագրական և քաղաքական մեկուսացման մեջ. ինչ սպասել Արցախի հարցի շուրջ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վերջին օրերի ընթացքում Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներն ընթացան կատաղի արագությամբ: Մեկ շաբաթվա մեջ տեղի ունեցավ նախագահների հանդիպում Սանկտ Պետերբուրգում, Հռոմի Պապն այցելեց Հայաստան եւ հապճեպորեն միմյանց վերգտան Ռուսաստանն ու Թուրքիան:

Նման աննախադեպ իրավիճակում հայկական դիվանագիտությունը մի շարք կոնկրետ հարցերի պատասխաններ պիտի որոնի` հատկապես հաշվի առնելով քաղաքական մեկուսացվածության հավանականությունը: Հռոմի Պապի այցելությունը փաստացի ստվերեց Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացը: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումից անմիջապես հետո ադրբեջանական տեղեկատվությունը պնդում էր, որ հարցը փուլային տարբերակով լուծելու պայմանավորվածություն կա, մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ քննարկվել է բացառապես հրադադարի խախտումներ թույլ չտալու խնդիրը: Մի կողմ թողնենք հանգամանքը, որ ադրբեջանական շրջանակները մշտապես ամեն հանդիպումից հետո նմանօրինակ ձեւակերպումներով փորձում են գործընթացը ներկայացնել իրենց համար հաճելի շղարշի ներքո:

Սակայն այդ ի՞նչ է ասել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մամեդովը, որ հայտնի չէր ողջ աշխարհին: 2007թ. նոյեմբերին կարգավորման հիմքում ընկած մադրիդյան սկզբունքները ենթադրում են հարցի լուծման փուլային տարբերակ: Այստեղ որեւէ գաղտնիք այլեւս գոյություն չունի: Ավելին` 2011թ. ամռանը Սերժ Սարգսյանը Կազանում համաձայնել էր հենց այդ սկզբունքների լավրովյան մշակումներին, որոնք կրկին հարցը կարգավորում էին բացառապես փուլային եղանակով: Ընդհանրապես, 1997թ. փուլային-փաթեթային տարբերակների շուրջ իրարանցումը ցույց տվեց, որ փաթեթային լուծում հնարավոր չէ: 1997-ին փուլայինը մերժվեց ԼՂ-ի կողմից, փաթեթայինը` Ադրբեջանի:

Հատկանշական է, որ երկու կողմն էլ սկզբունքորեն համաձայն չէ դիմացինի նախընտրած տարբերակին: Այս դեպքում հակամարտությունը խաղաղ կարգավորում չունի: ԼՂ հակամարտությանն իսկապես բանիմաց ցանկացած ոք հակառակը պնդելու իրական փաստեր չի կարող ներկայացնել: Ադրբեջանը փաթեթային տարբերակին կհամաձայնի միայն Բաքվի կապիտուլյացիայի կամ էլ գերտերություններից մեկի ակտիվ, ընդհուպ նույնիսկ Հայաստանին ցուցաբերված ռազմական աջակցության պարագայում:

Այնպես որ, զարմանքը կամ հերքումը, թե որեւէ փուլային տարբերակ ընդունելի չէ, մեղմ ասած, ժողովրդին մոլորության մեջ է գցում: Հիշենք, որ 1998թ. հեղաշրջումից անմիջապես հետո ՀՀ ԱԳ նախարար նշանակված Վարդան Օսկանյանը աջուձախ բարբառում էր, որ Հայաստանը կողմ է միմիայն փաթեթային տարբերակին: Վերջինի մի քանի վարիացիաներ հաջողեցրեց շրջանառել նույն Օսկանյանը` հասնելով անգամ Մեղրիի փոխանակման տխրահռչակ մոտեցմանը: Եվ ի՞նչ, արդյո՞ք դրանք հաջողություն ունեցան: Նույնիսկ Մեղրիի տարբերակի նման ադրբեջանամետ լուծումը միանշանակորեն չընդունվեց այդ երկրում: Ի դեպ, Ադրբեջանը իր դիվանագիտական անմխիթար դրության մեջ 3 անգամ մեծագույն վրիպումներ է թույլ տվել: Առաջին անգամ, երբ ինքն էլ, ըստ էության, մերժեց 1997-ի փուլայինը, երկրորդը՝ երբ 1999-ին մերժեց Մեղրին, դե, իսկ երրորդը՝ 2011-ին` Կազանի փաստաթղթի տորպեդահարմամբ:

Հուսալով ռազմական գերակշռության վրա` Ադրբեջանը հավատացած էր, որ պատերազմով կկարողանա գոնե 1-2 շրջան ետ վերցնել: Անկարող լինելով դա հաջողեցնել անգամ Ռուսաստանի աջակցությամբ` Ալիեւն այսօր լիապես հակվել է Կազանի փաստաթղթին, որը, կարծում ենք, արդեն իսկ մեռած է ու ժամանակավրեպ ճիշտ այնպես, ինչպես կարգավորման նախորդ բոլոր տարբերակները: Սակայն գործընթացում ամենավտանագվոր գործոնը կարծես շարունակում է մնալ ռուսականը, որի դեմ հայկական քաղաքական միտքը դեռ գործնական դեղատոմս չի ստեղծել: Այս նույն օրերին ակնհայտ դարձավ, որ Էրդողանը, մերժված արեւմուտքից, կրկին իր հայացքն ուղղել է արեւելք` հերթական անգամ իրեն աջակից նկատելով Ռուսական կայսրությանը:

Կարիք չկա վերհիշելու պատմության նախորդ դրվագները` համոզվելու համար, որ Հայաստանի համար ո՛չ ռուս-թուրքական թշնամությունն է շահեկան եղել, ո՛չ էլ նրանց ջերմ բարեկամությունը: Երբ ռուս-թուրքական լարվածությունը հասել էր գագաթնակետին, հայաստանյան մի շարք պալատական վերլուծաբաններ շաղակրատում էին, թե, ահա, իրականացավ հայկական երազանքը: Թուրքիան Պուտինի ձեռքերով ծնկի բերելու հայ նորօրյա հայդուկները այսօր պապանձվել են, իսկ ոմանք էլ պնդում են, թե բա այդպես էլ պիտի լիներ: Իրականում «այդպես» չպիտի լիներ, եթե Հայաստանն իրենից որեւէ բան ներկայացներ Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերությունների մեծ տրցակում: Խիստ հետաքրքրական է, որ ռուս-թուրքական հաշտեցման գործում յուրօրինակորեն շեփորահարվում է մեր մեկ այլ ոխերիմ բարեկամ` Նազարբաեւի անունը:

Եվ Հայստանն այսօր հայտնվել է գերզգայուն մի տարածաշրջանում, որտեղ ընթանում է սքողված գործընթաց` հաշվի առնելով ռուս-թուրքական դաշինքը, Իրան-Ադրբեջան-Ռուսաստան տնտեսական բլոկն ու Արեւմուտքի` տարածաշրջանի հանդեպ ունեցած գրեթե զրոայական հետաքրքրությունը: Հայաստանի խաղաթուղթը հարեւանների հետ ամեն կերպ հարաբերություններ ստեղծելն է, եւ այդ բանաձեւը պիտի ընկած լիներ մեր արտաքին քաղաքականության օրակարգում:

Երբ ԼՂ հարցի ապրիլյան սրացման օրերին իշխանական վերնախավը շարունակաբար հոլովում էր Թուրքիայի դերակատարությունը, այդ քաղաքականության պատասխանատուները, հավանաբար, հաշվի չէին առել, որ երկու ամիս անց դատարկաձեռն են մնալու, քանզի Կովկասում Ռուսաստանը ավելի հաճելի բարեկամներ էր հայթայթելու: Այսօր հատկապես ԼՂ-ի հակամարտության դժվարին փուլում մենք տարածաշրջանում մնացել ենք առանց դաշնակիցների, իսկ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու ամենակարեւորը Իրանը միմյանց հետո կոնկրետ շահեր են սկսել հետապնդել:

Այս իրավիճակը արտաքին քաղաքականության մեջ այլընտրանքների բացակայության ուղղակի հետեւանք է, իսկ վերջինն էլ ածանցյալ է երկրի ներսում այլընտրանքների տոտալ ոչնչացմանը: Մնում է հուսալ, որ այս՝ քաղաքականի վերածված աշխարհագրական մեկուսացվածությունը չի ազդի Արցախի հարցի վրա` իր բոլոր բացասական հետեւանքներով:

Ն.Հովսեփյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/550608/

В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%
Самое популярное