Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հեռանալիս անջատեք բոլորին». Փաշինյանը վերջնականապես է անջատվում Ռուսաստանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է, որ պատրաստ է «ՀԷՑ» ընկերությունը հանձնել օտարերկրյա ընկերություններին՝ ազգայնացման անվան տակ այն գործարար Սամվել Կարապետյանից բռնի կերպով բռնագրավելուց հետո, գրում է svpressa.ru–ն։ «Մենք ազդանշան ենք ուղարկել մի շարք առաջատար միջազգային ընկերություններին, որ կարող ենք հետաքրքրված լինել դրանով», - ասել է նա մամուլի ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք օտարերկրյա ընկերություններ կարող են ներգրավված լինել «ՀԷՑ»-ի գործունեության մեջ։

Հիշեցնենք, որ հայազգի ռուս գործարար, «Տաշիր Գրուպ» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը մեղադրվելով հեղաշրջման փորձի մեջ ձերբակալվել է Հայաստանում։ Անձամբ ինքը՝ Կարապետյանը մտադիր է մտնել քաղաքականություն և ստեղծել իր սեփական կուսակցությունը։ Այսպիսով, թշնամուն բանտ նետելը բավարար չէ. պետք է նաև մինչև վերջ կործանել նրան խլելով ընկերությունը։ Բայց ինչո՞ւ այն տալ օտարերկրացիներին։

«Սա հարված է որոշ խոշոր բիզնեսների, որոնք պաշտպանում են Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության շարունակությունն ու ընդլայնումը,- համոզված է Ղազախստանի սոցիալիստական շարժման առաջնորդ Այնուր Կուրմանովը,- Սամվել Կարապետյանը նրանցից մեկն է, ովքեր ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին վերակողմնորոշմամբ «թյուրքական ինտեգրման» մեջ ընդգրկվելը համարում են աղետալի ինչպես տնտեսության, այնպես էլ ամբողջ երկրի համար։ Եվ նրան նման հարված է հասցվել, որպեսզի  օրինակով ուրիշներին ցույց տրվի, որ դիմադրությունը կնշանակի անխուսափելի ձերբակալություններ և ակտիվների առգրավում։ Ասենք այսպես, սա Մոսկվայի հետ հարաբերությունները խզելուն ոչ պատրաստ էլիտար խմբերին վախեցնելու արշավի մի մասն է»։

svpressa.ru.– Ինչո՞ւ տալ այն օտարերկրացիներին։ Եվ ո՞ւմ։ Ֆրանսիացիների՞ն։ Ամերիկացիների՞ն։

- «Հայաստանի էլեկտրական ցանցերը», ամենայն հավանականությամբ, կփոխանցվի թուրքական ընկերություններին, և դա քաղաքական որոշում է։ Պայմանավորվածություն ձեռք է բերվել Փաշինյանի Թուրքիա վերջին այցի ժամանակ, և դա երկիրը Թուրքիայի պրոտեկտորատի վերածելու գործարքի մի մասն է։

Հենց Անկարայի և Բաքվի կողմից երաշխիքներ տալուց հետո էր, որ Փաշինյանը ընտրեց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նոր բռնաճնշումների ուղին և իրականացրեց Սամվել Կարապետյանի ցուցադրական ձերբակալությունը։ Արևմուտքը, բնականաբար, աջակցեց այս նախաձեռնությանը, քանի որ «ՀէՑ»–ի ավազակային զավթումը նշանակում է նաև ռուսական ազդեցության փլուզում։ Այսինքն սա «ազգայնացման» քողի տակ իշխող դասի ներսում սեփականության վերաբաշխում չէ, այլ ամբողջ երկրի հանձնում է օկուպանտներին որպես վերջնական կապիտուլյացիայի մաս, որպես Բաքվի հետ «խաղաղության համաձայնագրի» պայմաններից մեկը։

svpressa.ru.– Որքանո՞վ է շահավետ այդ բիզնեսը։ Արդյո՞ք այն որևէ մեկին հետաքրքիր է։ Ի՞նչի կարող է հանգեցնել սեփականատիրոջ փոփոխությունը։

- Սա պարզապես սեփականատիրոջ փոփոխություն չէ, այլ Հայաստանի էներգետիկ համակարգի անջատում ռուսականից՝ Հայկական ԱԷԿ-ի լուծարմամբ, որին Ադրբեջանը ձգտում է արդեն մի քանի տարի։ Նման կերպ հայ ժողովուրդը զրկված է միջուկային էներգիայից, այդ ծրագիրը վաղուց է  հաստատվել  ԵՄ–ի կողմից։ «ՀէՑ»-ը ունի 36 հազար կմ էլեկտրացանց։ 2015 թվականի սեպտեմբերին վնասներով աշխատող այդ ընկերությունը Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի սեփականությանը փոխանցվելուց հետո այն դարձավ շահութաբեր և ունի տասնյակ միլիոնավոր դոլարների տարեկան շահույթ։ Գնման տնտեսական շահը կայանում է նաև նրանում, որ այն կապահովի այսպես կոչված միջին միջանցքի կամ Տրանսկասպյան երթուղու ամբողջ զարգացումը, որը, կկապի Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունները Եվրամիության հետ։

Ծրագրերը ներառում են նոր երկաթուղիների և մայրուղիների կառուցում, Զանգեզուրի միջանցքի ենթակառուցվածքների զարգացում և ամբողջ հարավային Հայաստանի կամ «Արևմտյան Ադրբեջանի» զարգացում, ինչպես ասում են Բաքվում, որի համար «ՀէՑ»-ի էլեկտրացանցերը և հզորությունները անհրաժեշտ կլինեն ոչ միայն կապիտալի ընդլայնման նպատակով, այլ նաև ՆԱՏՕ-ի առաջխաղացման համար դեպի Իրանի սահմաններ, Կասպից ծով և այնուհետև դեպի Կենտրոնական Ասիա։

svpressa.ru.– Որքանո՞վ է մեծ ռուս էներգետիկների ներկայությունը հանրապետությունում, և որքանո՞վ է դա ազդում երկու երկրների միջև հարաբերությունների վրա։

- Նախկինում «ՀէՑ»–ը «Ինտեր ՌԱՕ»-ի մաս էր կազմում, և, համապատասխանաբար, այժմ նրա շատ աշխատակիցներ, հատկապես Հայկական ԱԷԿ-ում, Ռուսաստանի քաղաքացիներ են կամ այնտեղ են ստացել իրենց կրթությունը, քանի որ օգտագործում են ռուսական տեխնոլոգիաներ և սարքավորումներ։ Փաստացի գրեթե ամբողջ էներգետիկ համակարգը ֆինանսավորվում էր ռուսական ներդրումներով։ Ռուսական համակարգից անջատումը ոչ միայն տեխնոլոգիաներից, սարքավորումների մատակարարումից և Հայկական ԱԷԿ-ի սպասարկումից հրաժարում է, այլ նաև Ռուսաստանի հետ տնտեսական կապերի լիակատար և իրական խզում, որը նաև նախերգանք է հանրապետության հետագա ԵԱՏՄ-ից դուրս գալուն։ Մոսկվայի դիրքերը խաթարվում են ոչ միայն քաղաքականապես, այլ նաև նրա արմատներն են բառացիորեն պոկում հայկական հողից։

Այսինքն ՀԱՊԿ-ից դուրս գալու և Շիրակի ռազմաբազայի անխուսափելի փակումից բացի, բառացիորեն տեղի է ունենում կապիտալի և տնտեսության ապառուսականացում։

svpressa.ru.– Արդյո՞ք Փաշինյանը պատրաստ է ամբողջ երկիրը վաճառել արևմտյան երկրներին։ Ի՞նչ է նա արդեն կարողացել, ի՞նչ է դեռ առջևում։

- Վերջնական կապիտուլյացիայի ծրագրի շրջանակներում հնարավոր է, որ ամերիկյան ընկերությունը կառավարի Զանգեզուրի միջանցքը Չինաստանից Եվրոպա ապրանքների հոսքը վերահսկելու համար։ Այսպիսով, Փաշինյանը դանդաղ գործող ռումբ է դնում նաև Պեկինի դեմ որպես Թրամփի Չինաստանի ապագա մեկուսացման ռազմավարության մաս։ Կասկած չկա, որ հայկական պղնձի, մոլիբդենի, ցինկի, ոսկու և կապարի բոլոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները, ինչպես Ուկրաինայում, ընկնեն արևմտյան կապիտալի և թուրքական ընկերությունների ձեռքը։ Չի կարելի բացառել, որ Մակրոնը կփորձի խլել այդ կարկանդակի որոշ կտորներ՝ մտադրվելով շտապ կերպով ստորագրել ռազմավարական գործընկերության համաձայնագիր Երևանի հետ։

Ակնհայտ է, որ քիմիական, էլեկտրոնիկայի, մեքենաշինության, սննդի վերամշակման և սինթետիկ կաուչուկի արտադրության շահութաբեր գործարանները կամ կփակվեն էլեկտրաէներգիայի գների անխուսափելի բարձրացման պատճառով, կամ էլ կընկնեն ամերիկյան, եվրոպական, բրիտանական և թուրքական ընկերությունների ձեռքը։ Գործնականում, Փաշինյանի ռեժիմի ներքո Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը կանխորոշված է, նա կրկնում է «նեզալեժնյաի ռեժիմ»–ի էվոլյուցիան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное