Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը պլանավորում է դուրս գալ ՀԱՊԿ-ից. արդյո՞ք Կովկասի անվտանգությունը սպառնալիքի տակ է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը, Փաշինյանը հայտնվեց մի իրավիճակում, երբ անհրաժեշտ էր նոր օրակարգ, գրում է 360.ru–ն։ Եվ հիմա նրանք գտել են այն։ Այսինքն ոչ ոք չօգնեց, մենք աղքատ ենք ու դժբախտ, հիմա մենք կընկնենք եվրոպացիների գիրկը և նրանք մեզ ամեն ինչ կտան։ Այս պատմությունը շատ չի տարբերվում ուկրաինականից, սակայն կա մի էական տարբերություն: «Ուկրաինան մեծ երկիր է՝ առատ ռեսուրսներով, Արևմուտքն իսկապես պաշտպանում է նրան,– 360.ru-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ և Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի դոցենտ Անդրեյ Իվանովը,– իսկ Հայաստանը պարզապես ոչ մեկի համար հետաքրքիր չէ։ Ավելին, աշխարհագրորեն նա շատ խոցելի է, անգամ սահմանակից չէ Եվրոպային, վատ հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, չունի ինքնաբավ արտադրություն, չկան բնական ռեսուրսներ։ Հայկական տնտեսության չխեղդվելու միակ միջոցը Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով առևտրային թելը պահպանելն է։ Ի դեպ, ներկայումս ռուսական խանութներում շատ է հայկական սննդամթերքը, և դա միայն ԵԱՏՄ-ին մասնակցելու շնորհիվ։ Հայաստանը տնտեսապես լիովին է կախված Ռուսաստանից։ Միևնույն ժամանակ, «սուրբ տեղը դատարկ չի մնում» սկզբունքը միշտ էլ գործում է»։ 

Մենք էլ պետք է ընդունենք մեր սխալները: Մինչև Փաշինյանի գալը Հայաստանը բավականին ուժեղ երկիր էր։ Բայց հիմա բանակը փլուզվել է, Ղարաբաղը, որը կարևոր էր երկրի համար չկա։ Չնայած այդ ամենին, Փաշինյանը դեռևս վարչապետ է։ Դա ցույց է տալիս «նարնջագույն» տեխնոլոգիաների ուժը համեմատաբար երիտասարդ երկրներում։ Օրինակ են ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացածները, չկան ձևավորված էլիտաներ, պետականության երկարատև ավանդույթներ, հեշտ է ազգային շահերի դավաճանին ղեկին դնել մանիպուլյացիաների միջոցով, 360.ru-ի հետ զրույցում ասել է վերլուծաբան և «Հայրենակից» հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Բոսիխը։

— Այդպե՞ս են գործում Սորոսի կառույցներն ամբողջ աշխարհում։

— Փաշինյանի շրջապատի և Սորոսի կառույցների միջև կապեր կարելի է գտնել պարզապես ինտերնետում որոնելով։ Բայց նրանք հրապարակավ չեն խոսում դրա մասին, մարդիկ չեն հետաքրքրվում դրանով։ Արդյունքում Հայաստանը պարտվում է թե՛ մարտադաշտում, թե՛ քաղաքականապես։ Ավելին, պարտվում է բացառապես ներսից։ Ադրբեջանի հետ պարտված պատերազմը, որտեղ հայերը գործնականում լքեցին իրենց հայրենակիցներին, Փաշինյանի դավաճանական քաղաքականության հետևանքն էր։

— Թվում է, թե ամեն ինչ հեշտ է բացատրել՝ կրկին արևմտյան տեխնոլոգիաներ, կրկին Սորոս, կրկին մանիպուլյացիաներ։ Բայց ինչպե՞ս է դա պատահել։ Ի վերջո, ռուս ժողովուրդը Բելառուսից հետո Հայաստանն էր համարում  ամենամոտ ազգը։

— Հակահարց։ Ռուսաստանում հայերը քիչ են՞։ Հայ բիզնեսներ, պաշտոնյաներ, ընկերներ, հարազատներ, ծանոթներ։ Որտե՞ղ էին նրանք, երբ իրենց երկիրն ընտրեց ազգային շահերի դավաճան։ Ռուսաստանը մեծ լծակներ ունի հարևան երկրների վրա։ Նա ոչ պակաս, եթե ոչ ավելի շատ փող և մարդիկ ունի, քան արևմտյան կառույցները։ Հարցն այն է, թե ինչպե՞ս օգտագործել դրանք։ Եթե մենք կորցնում ենք ազդեցությունը մեզ մոտ երկրում, իսկ Հայաստանն անկասկած մտածելակերպով ավելի մոտ է մեզ, քան Ադրբեջանը կամ Տաջիկստանը, դա նշանակում է, որ մենք ինչ-որ բան սխալ ենք անում։ Մենք պետք է ընդունենք դա, հասկանանք մեր սխալները և փոխենք մեր մոտեցումը։

— Հիմա, Հայ Առաքելական Եկեղեցու հետ փաստացի պատերազմից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հրապարակային մտադրություններից հետո, արդյո՞ք Հայաստանը ոչ պակաս թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, քան Ադրբեջանը։

— Իլհամ Ալիևը չնայած խոնարհվում է Արևմուտքի առջև, բայց ծառայում է թուրքերին և թյուրքական աշխարհ ստեղծելու գաղափարին։ Փաշինյանը բացարձակապես նույնական է Զելենսկիին, Մայա Սանդուին, Բալթյան երկրների ղեկավարներին և այլ նույնքան անպարկեշտ կերպարներին։ Նրանց համար սեփական ժողովուրդը սպառման նյութ է։ Առաջին իսկ խնդրի դեպքում նրանց համար երաշխավորված է տաք տեղ Փարիզում կամ Լոնդոնում։ 

- Ինչպե՞ս կփոխվի Ռուսաստանի մոտեցումը հարևան երկրների հետ աշխատելու հարցում։ Եվ ի՞նչ է անելու հայ հասարակությունը։

- Նրանց համար Ղարաբաղում պարտությունն ազգային նվաստացում է, որին ավելացել է եկեղեցու նկատմամբ թշնամանքի գեներացումը։ Արևմուտքը գոհ է դրանից, բայց մենք ոչ։ Փոփոխություններ են պետք։ Պետք է հասկանալք, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Հայաստանը լուրջ ռազմական խնամակալության տակ վերցնել և այնտեղ զգալի ուժեր տեղակայել։ Նույնիսկ Ֆրանսիան, որը նոր ձևաչափով ակտիվորեն ռազմական կապեր է հաստատում Երևանի հետ, ի վիճակի է տեղակայել ընդամենը տասնյակ զինծառայողներ, առավելագույնը 100 մարդ։ Հիշեցնենք, որ Թուրքիան էլ է ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես և Ֆրանսիան, և ռազմական առումով, գուցե նույնիսկ ավելի արժեքավոր դաշնակից է ԱՄՆ–ի համար։ 

«ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Հայաստանում ավելի շատ խորհրդանշական ժեստ կլինի Ռուսաստանի նկատմամբ, քան իրական ռազմական միջոցառում,– 360.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Յուրի Լյուբոմիրսկին,– նույնիսկ ֆրանսիական զորքերի տեղակայումը երկարաժամկետ հեռանկարում լուրջ ռազմավարական սպառնալիք չի ստեղծի Ռուսաստանի համար: Ավելին, Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատումը, որը չի անհետանա, նույնիսկ եթե նրանք փորձեն գործարք կնքել, կստիպի Երևանին հովանավորություն փնտրել Մոսկվայից: Այսինքն հայկական կողմը զիջումների կգնա, երբ պաշտպանություն անհրաժեշտ լինի»: 

Այնուամենայնիվ, քաղաքագետը հավելել է, որ օբյեկտիվորեն Հայաստանը Ռուսաստանի համար Հարավային Կովկասում հիմնական հենարանը չէ: Ավելի խոստումնալից համագործակցություն կա Վրաստանի հետ, որը բաց է շփման համար, ներկայացնում է ավելի մեծ տնտեսական հետաքրքրություն և վարում է ավելի ճկուն քաղաքականություն սովորելով իր հարևանի սխալներից: Ռուսաստանը որպես ամբողջություն ոչինչ չի կորցնում: Ընդհակառակը, արժեքավոր փորձ է ձեռք բերում՝ ինչ չանել, ինչպես դիվերսիֆիկացնել քաղաքականությունը Կովկասում, իմաստուն կերպով հաշվի առնել իր շահերը և բոլոր ձվերը չդնել մեկ զամբյուղի մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное