Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ կապ ունի Սամվել Բաբայանը Խորխոռունու uպանության հետ․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրել է․

ՀՀ Քննչական կոմիտեն երեկ ազդարարեց, որ 27 տարի առաջվա աղմկահարույց հանցագործությունը՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, բացահայտվել է. «Ս. Ա.-ն, Հ. Ն.-ն եւ Ա. Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս. Ա.-ի կազմակերպմամբ եւ համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաեւ՝ ապօրինի կերպով ձեռք են բերել եւ պահել հրազեն»։ Սպանության դրդապատճառը, ըստ ՔԿ-ի, շահադիտական նկատառումներն են եղել: «Ս. Ա.-ն, հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը»: Կատարողներին տրվել է 10 եւ 15 հազար դոլար, բայց թե ով է եղել պատվիրատուն, ՔԿ-ն չի հայտնում, նշում է երեք անուն՝ Ս. Ա., որպես սպանության կազմակերպիչ, Հ. Ն․ եւ Ա. Ա․ եւ, չգիտես ինչու, հատուկ շեշտում է, որ նրանք ԼՂՀ բնակիչներ էին: Առաջինը, մեր ստույգ տեղեկություններով, գեներալ Սամվել Բաբայանի թիկնազորի պետ Սասուն Առուշանյանն է:

Այն ժամանակ Սամվել Բաբայանը ԼՂՀ կառավարության եւ նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ էր: Առուշանյանը ձերբակալված է, նրա նկատմամբ հարուցվել է հետապնդում Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (շահադիտական դրդումներով կատարված սպանություն) եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Ըստ գործի նյութերի՝ 1998 թ. դեկտեմբերի 9-ի երեկոյան նա Հանրապետության հրապարակում հանդիպել է Ա. Ա.-ին եւ Հ. Ն.-ին, Հ. Ն.-ի վարած մեքենայով ուղեւորվել Խորխոռունու բնակության վայր` Սայաթ-Նովա 39, որտեղ դարանակալել են: Հ. Ն.-ն սպասել է ավտոմեքենայում, իսկ Ս. Ա.-ն եւ Ա. Ա.-ն գտնվել են շենքի մուտքի մոտ։ «Ժամը 00։30-ի սահմաններում, երբ Վահրամ Խորխոռունին իր բնակարան գնալու համար մտել է շենքի մուտք, առաջին հարկի աստիճանահարթակում Ս. Ա.-ն եւ Ա. Ա.-ն ... հրազենից նրա ուղղությամբ արձակել են 5 կրակոց, որոնցից երեքը՝ դեմքի, երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետեւանքով վերջինս տեղում մահացել է»,- գրում է ՔԿ-ն:

Հաղորդագրության մեջ նշված Հ. Ն․-ն Հրայր Նարիմանյանն է, որի անունը նոր չէ: Նախկինում նա Խորխոռունու սպանության գործով կալանավորված էր: 2000-ին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» հրապարակել էր Հրայր Նարիմանյանի նամակը, որում վերջինս պատմում էր, թե ինչպես է Աղվան Հովսեփյանի ղեկավարած կառույցն իրեն մեղադրել իր ծանոթի՝ Արմեն Առաքելյանի սպանության համար, եւ քանի որ Խորխոռունու սպանությունը նույն օրն էր եղել՝ 1998 թ. դեկտեմբերի 10-ին, իրեն ստիպում էին իր վրա վերցնել այդ 2 սպանությունները՝ ծեծելով իրեն, ձերբակալելով կնոջը, սպառնալով բռնել նաեւ եղբորը: Նարիմանյանը պատմել էր, որ իր վրա է վերցրել Արմեն Առաքելյանի սպանությունը, սակայն այն բանից հետո, երբ իրեն այցելել է Վազգեն Սարգսյանը, որը չէր հավատում դատախազության վարկածին, Խորխոռունու հարցով իրեն հանգիստ են թողել: Հ. Նարիմանյանը դատապարտվել է Արմեն Առաքելյանի սպանության համար 15 տարվա ազատազրկման: Ստացվում է, որ եթե հավատանք Քննչական կոմիտեին, նույն Արմեն Առաքելյանը, որը նույն օրը մահացել էր, մասնակցել է Խորխոռունու սպանությանը:  Այն ժամանակ հանրությունը հակասական վերաբերմունք ունեցավ Նարիմանյանի նամակին, որը սենսացիա էր, անշուշտ: Այն լայնորեն քննարկվում էր, թերթերը հարցազրույցներ էին անում Նարիմանյանի կնոջ հետ: Ոմանք հավատում էին Նարիմանյանին, ոմանք՝ ոչ: Եվ այսօր գործը քննող քննիչները վերադառնում են Աղվան Հովսեփյանի վարկածին՝ որ Նարիմանյանն է եղել Խորխոռունու վրա կրակողներից մեկը: Այն վարկածին, որը, ըստ Փաշինյանի ՀԺ-ի, հորինված էր ու չապացուցվեց:

Այսպիսով, ՔԿ-ն ընդամենը օրինականացրել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի օրոք առաջ քաշված վարկածը, որն այն ժամանակ չի հաստատվել, եւ այն ժամանակ ծագած հարցերը հիմա էլ անպատասխան են: Եվ գլխավորն այն է, թե ով էր պատվիրել Խորխոռունու սպանությունը: Իսկ որ սպանությունը պատվիրատու ուներ, ի սկզբանե պարզ էր: Խորխոռունին իր ժամանակվա ամենաազդեցիկ գործիչներից էր, Վազգեն Սարգսյանի մտերիմը, պրոֆեսիոնալ ոստիկան, 6-րդ վարչության պետն էր եղել, իսկ պատերազմի ծանր շրջանում՝ Ստեփանակերտի պարետը: Հետո ղեկավարել էր ռազմական ոստիկանությունը, 97-ից ՊՆ սպառազինության գծով փոխնախարարն էր: Ներքաղաքական իրավիճակը 98-ի վերջում բարդ էր ու լարված: Խորխոռունու սպանությունը ձեռնտու էր շատերին, հատկապես՝ Վազգեն Սարգսյանի թշնամիներին: Պատահական չէր, որ ՊՆ-ն 100 հազար դոլար էր խոստացել սպանության բացահայտման համար: Ո՞վ եւ ինչո՞ւ էր պատվիրել Խորխոռունու սպանությունը՝ այս հարցը հիմա էլ մնում է օդում կախված: Սամվել Բաբայանի թիկնազորի պետի ինչի՞ն էր պետք՝ սպանել նրան: Հնարավոր է, որ այս տեղեկությունը հաղորդել է Սամվել Բաբայանը, որն օրեր առաջ դիմել էր ՔԿ՝ Վահրամ Խորխոռունու գործով: Ս. Բաբայանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Ամենայն հավանականությամբ, այս գործը դեռ շատ ջուր է վերցնելու: Չի բացառվում, որ մեղադրյալների շրջանակն ընդլայնվի:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное