Ազատվեք ավելորդ կիլոգրամներից. 8 խորհուրդ Քարդաշյան քույրերի դիետոլոգից
ՖՈՏՈՑանկանո՞ւմ եք նիհարել կարևոր իդարաձությունից առաջ կամ պարզապես առողջ ապրելակերպ վարել։ Այս հարցում ձեզ կօգնի Ֆիլիպ Գոգլիան, որի խորհուրդների շնորհիվ Քիմ և Քլոե Քարդաշյան քույրերը ազատվել են ավելորդ կիլոգրամներից։
Ձեզ ենք ներկայացնում այն 8 խորհուրդները, որոնք օգտակար են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կատարելագործվել։
1. Ոչ կաթնամթերքներին. Ֆիլիպ Գոգլիան իր հաճախորդներին առաջարկում է սննադակարգից բացառել բոլոր կաթնամթերքները, որպես օրինակ նշելով Քլոե Քարդաշյանին, ով առաջին ամսում նիհարեց 5 կիլոգրամ միայն դադարելով կաթ խմել։

2. Ասեք «ցտեսություն» հացին. Խոսքը գնում է բոլոր այն հացամթերքների մասին, որոնք ներառում են թթխմոր, շաքար և գլյուտեն։ Խուսափեք նաև կեքսից, թխվածքներից, բուլկեղենից։
3. Խուսափեք «սպորտային» ըմպելիքներից և ֆիտնես-բատոններից. Սպորտային ըմպելիքները և սպիտակուցային բատոնները նույնպես կխանգարեն բոլոր նրանց, ովքեր ձգտում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։
4. Մի հավատացեք քիչ ճարպեր պարունակող սնունդին. Պետք չէ վստահել ճարպազերծված և դիետիկ սննդամթերքին, քանի որ դրանք բոլոր դեպքերում պարունակում են ներկանյութեր և փոխարինող նյութեր, որոնք, միևնույն է, կաշխատեն ընդդեմ ձեզ։
5. Այո՛ ընթրիքին սպիտակուց. Ընթրիքի ժամանակ պետք է ամբողջությամբ բացառել ածխաջրերը, քանի որ դրանք վերածվում են ճարպերի, և մեծացնել սպիտակուցների չափաքանակը։
6. Միշտ ունեցեք ձեզ մոտ նուշ. Չնայած ընկույզները պարունակում են շատ կալորիաներ, դրանցից հրաժարվել պետք չէ։ Կարևոր է այն օգտագործել ճիշտ քանակով։

7. Ջուրը հաջողության գաղտնիքն է. Ցանկացած դիետայի հաջողության գրավականը ջուրն է։
8. Չնայած ամեն մարդուն պետք է անհատական մոտեցում, որոշ կանոններ ընդհանուր են բոլորի համար։ Օրինակ, դուք պետք է շատ օգտագործեք ձուկ, կարտոֆիլ, բրինձ, թռչնամիս, թարմ մրգեր և բանջարեղեն։