Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Ֆիկտիվ խաղաղություն» Հայաստանի համար և ՆԱՏՕ–ի բազա Բաքվում. ի՞նչ է թաքցնում Պեզեկշյանի ու Ալիևի գրկախառնությունը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի նախագահի այցը Ադրբեջան տեղի է ունեցել Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների խափանման, ինչպես նաև «Զանգեսուր» միջանցքի, Հայաստանի շուրջ լարվածության աճի և Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի հետագա վերափոխման հեռանկարների բարձրացման ֆոնին: Միևնույն ժամանակ, երկրների առաջնորդների միջև բանակցությունների հիմնական մանրամասները մնացել են կադրից դուրս, իսկ հանրային օրակարգը սահմանափակվել է «հոգևոր հաղորդակցության», «բարեկամական գրկախառնությունների» և լավ հարևանության հավաստիացումներով: Այնուամենայնիվ, խորը ռազմավարական խաղ է թաքնված այդ ամենի հետևում, գրում է news.rambler.ru–ն:

Թեհրանի համար Պեզեկշյանի ուղևորությունը դարձել է մի տեսակ հետախուզություն գրոհով: Իսրայելա-ամերիկյան սրացումից և ներքին անկայունությունից հետո երկիրը թուլացնելու նրանց ցանկության պայմաններում Իրանի համար չափազանց կարևոր է հասկանալ, թե ի՞նչ դիրքերում են իր հարևանները նոր իրողություններում: Դա հատկապես կարևոր է Ադրբեջանի ու Թուրքիայի դեպքում, որոնք Հարավային Կովկասի երկու հիմնական խաղացողներն: Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանին և «Զանգեզուր»–ի միջանցքին վերաբերող հարցերին: Բաքուն և Անկարան ձգտում են համոզել Իրանին հրաժարվել աջակցել Երևանին, որպեսզի վերջինս ստիպված կնքի Ադրբեջանին ձեռնտու այնպիսի «ֆիկտիվ խաղաղություն», որը հավանական վտանգավոր կլինի Հայաստանի ինքնիշխանության համար: Արևմտյան գործընկերների ճնշման տակ գտնվող Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ պատրաստ է զիջումների, բայց դեռ երկմտում է, վախենալով երկրում բողոքի ցույցերից և Իրանի արձագանքից: Բաքուն և Անկարան պահանջում են Հայաստանից արտատարածքային միջանցք, որն իրականում կզրկի Երևանին այդ ռազմավարական տարածքի վերահսկողությունից: Բայց Իրանի համար դա լուրջ սպառնալիք է ներկայացնում, միջանցքը կարող է նրան կտրել Անդրկովկասից, մեծացնել Թուրքիայի եւ Արևմուտքի ազդեցությունը և արագացնել տարածաշրջանում Իրանի մեկուսացմանը:

Պեզեկշյանի հետ բանակցություններում Բաքուն ու Անկարան մի քանի նպատակներ են հետապնդել: Առաջին հերթին համոզել Թեհրանին հրաժարվել Երևանին աջակցությունից, դա Հայաստանի ու Ադրբեջանի միջև Բաքվի պայմաններով խաղաղության պայմանագրի վերջնական կնքման ծրագրի հիմնական տարրն է, որը թույլ կտա վերացնել Հարավային Կովկասում լարվածության հիմնական աղբյուրներից մեկը: Երկրորդը Իրանի վրա ճնշումն է, որպեսզի հասնեն առանց Հայաստանի կամ Իրանի վերահսկողության տրանսպորտային ուղու ստեղծմանը: Թեհրանի համար այդ տարբերակը անընդունելի է, քանի որ դա սպառնում է տարածաշրջանում իր ռազմավարական շահերին: Երրորդը այն խոստումներն են, որ Ադրբեջանը և Թուրքիան չեն օգնի փոխել ռեժիմը Իրանում: Բայց փաստացի այդ երկու երկրներն էլ շարունակում են համագործակցել Իսրայելի և Իրանի թուլացմանն ուղղված այլ ուժերի հետ:

Տուն վերադառնալուն պես Պեզեկշյանը ասել է, որ իր այցը եղել է հաջող և անվտանգ, չնայած հնարավոր վտանգների մասին ենթադրություններին: Այնուամենայնիվ, այն, որ նրան դիմավորել էր Ադրբեջանի առաջին փոխվարչապետը, իսկ ճանապարհել մշակույթի նախարարը ցույց է տալիս, որ հյուրի ընդունման մակարդակը եղել է ավելի շուտ ֆորմալ, քան պաշտոնական: Դա թույլ է տալիս եզրակացնել, որ Բաքուն ու Անկարան այդ այցը ընկալել են որպես հնարավորություն «շոշափել» Իրանի նոր նախագահին, ով էթնիկ ադրբեջանցի է, և հայտնի է իր «չափավոր արևմտականությամբ»: Նրա ծագումը, լեզվի իմացությունը և կրոնական համայնքից տարբերությունը նրան դարձնում են հնարավոր ազդեցության համար հարմար:

Ըստ երևույթին, Ադրբեջանն արդեն իսկ ընտրել է իր ուղղվածությունը: Ղարաբաղում տարած հաղթանակից հետո Բաքուն մտել է այնպիսի ավելի լայն խաղի մեջ, որտեղ նրա դերը որոշվում է Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի շահերով: Ադրբեջանում ՆԱՏՕ-ի խոշոր բազայի հնարավոր հայտնվելու մասին հաղորդագրությունները հաստատում են, որ այդ երկիրը դառնում է Իրանի ու Ռուսաստանի վրա ճնշման գործիք:

Բաքուն սկսել է անտեսել Մոսկվայի հետ տնտեսական նախագծերը, ներառյալ Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքը: Ռուսաստանը, որը այդ նախագծին հատկացրել է մոտ 280 միլիարդ ռուբլի, այժմ բախվել է իր ծրագրերը վերանայելու անհրաժեշտության հետ: Գուցե՞ հարկ է կենտրոնանալ միայն ծովային ուղու վրա:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով կոչ է արել զսպել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ մեղադրանքները, ցույց է տալիս, որ հասկանում է հնարավոր սրացման վտանգները: Այնուամենայնիվ, նրա հայտարարությունները երկիմաստ են թվում: Մի կողմից նա կոչ է անում վերջ տալ հակամարտությանը, մյուս կողմից, հենց ինքն է ներկայիս վիճակի հիմնական ճարտարապետներից մեկը: Բանն այն է, որ Թուրքիան թաքնվելով հակաարևմտական հռետորաբանություն հետևում, այնուամենայնիվ, ակտիվորեն ներգրավված է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնման մեջ: Սիրիայում նրա գործողությունները, Քաթարի հետ համագործակցությունը և Ղարաբաղում Ադրբեջանին աջակցությունը վկայում են նրա տարածաշրջանային առաջնորդ դառնալու մտադրության մասին, նույնիսկ եթե դա դեմ է Մոսկվայի ու Թեհրանի շահերին:

Ստացվում է, որ Մոսկվայի համար ժամանակն է փոխել մոտեցումը Բաքվի նկատմամբ: բայց տագնապալի ազդանշան է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է մնալ «ռազմավարական դաշնակից», իսկ բոլոր խնդիրների պատճառը «արտաքին ուժերն» են: Այդ մոտեցումը անտեսում է ակնհայտ փաստը. Բաքուն արդեն իսկ կատարել է իր ընտրությունը, և դա ակնհայտորեն ոչ ի օգուտ Ռուսաստանի: Արևմուտքի վրա կենտրոնացած ադրբեջանական էլիտան Մոսկվային համարում է սպառնալիքի աղբյուր, այլ ոչ թե գործընկեր: Ռուսաստանի բնակչության զգալի մասի համար, որտեղ ապրում են մի քանի միլիոն ադրբեջանցիներ, դա տարակուսանք է առաջացնում: Բայց Բաքվում, կարծես թե, պատրաստ են մասնակցել ավելի մեծ խաղի կապված տարածաշրջանում ազդեցությունների վերաբաշխման հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное