13-ամյա տղան և նրա քույրը գողացել են մեքենա ու բախվել ոստիկանությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոր Հարավային Ուելսի Ինվերել քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 13-ամյա տղայի և նրա 12-ամյա քրոջը՝ ավտոսրահից մեքենա գողանալու և ոստիկանությանը բախվելու մեղադրանքով։
Իրավապահները հայտնաբերել են գողացված մեքենան փողոցում. այն վարում էր տղան։ Նա բախվել է պարեկային ավտոմեքենային ու փորձել փախչել, սակայն քիչ անց բախվել է մեկ այլ մեքենայի։
Միջադեպի արդյունքում տուժածներ չկան, սակայն ըստ ոստիկանության, ձերբակալման պահին տղան փորձել է դանակով սպառնալ իրավապահներին։ Քույրը գտնվել է մեքենայի սրահում, գրում է Лента.ру-ն։