Ուկրաինացի քաղաքագետ. միայն Ռուսաստանը կարող է փրկել Հայաստանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանն ու Թուրքիան շարունակում են նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին, ով այժմ կարող է փրկվել միայն Ռուսաստանի միջամտությամբ։ Այս մասին «UkrLife» տեսաբլոգի եթերում հայտարարել է քաղաքագետ Ռուսլան Բորտնիկը, գրում է politnavigator.news–ը։
«Այժմ Փաշինյանի կառավարության ռազմավարությունն այն է, որ պատրաստ է ցանկացած զիջման Ադրբեջանի և Թուրքիայի հետ հակամարտությունները դադարեցնելու համար։ Ահա թե ինչու տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ կապված պատմությունը, որը հայերը չճանաչեցին որպես իրենց տարածք, լիովին չպաշտպանեցին այն, այլ պահանջեցին այլ երկրների պաշտպանությունը։ Սա Ֆինլանդիայի մարտավարությունն է, այն է առավելագույն զիջումներ անել ավելի ուժեղ կողմին երկրի մնացած մասը փրկելու, հակամարտությունները վերացնելու և այն զարգացման փուլ վերադարձնելու համար։ Բայց փաստն այն է, որ այս դեպքը Ֆինլանդիա և ԽՍՀՄ չէ։ Սա շատ ավելի վատ է։ Հարցը սահմանափակված չէ միայն Ղարաբաղով։ Բարձրացվել է Զանգեզուրի միջանցքի հարցը։ Սահմանը դեռևս չի որոշվել։ Խաղաղության պայմանագրեր դեռևս չեն ստորագրվել։
Այսինքն ադրբեջանա-թուրքական պահանջներն ավելի են աճում։ Հետագայում կարող է բարձրացվել պատերազմի, «ագրեսիայի» համար ֆինանսական փոխհատուցման հարցը։ Վերջերս Ալիևը Հայաստանն անվանել է ահաբեկչական պետություն», - ասել է Բորտնիկը։
«Այսինքն մենք չենք կարող միայն զիջումներով յոլա գնալ առանց մեր հետևում լուրջ գործընկերներ ունենալու, որոնք զիջումներից հետո կերաշխավորեն հետագա անձեռնմխելիություն։ Մեր հայ փորձագետներն Ադրբեջանին զիջումները համարում են Մոսկվայի ազդեցությունից դուրս գալու միջոց։ Որովհետև նրանք կարծում են, որ Մոսկվան է կառավարում այդ հակամարտությունը, ստեղծում ճգնաժամ և այդպիսով արդարացնում է Հայաստանի տարածքում ռուսական բազաների անհրաժեշտությունը, ՀԱՊԿ-ին միանալը և մնացած բոլոր բաները։ Այո, իհարկե, բայց ես դեռ չեմ տեսնում այն ուժը, որը կապահովի Հայաստանի ինքնիշխանությունը նույնիսկ Ադրբեջանին և Թուրքիային առավելագույն զիջումներից հետո։ Եվրոպան ի վիճակի չէ դա անել, հատկապես ադրբեջանա-թուրք-ֆրանսիական հարաբերությունների առավելագույն սրման ֆոնին, որը մենք նույնպես տեսնում ենք», - հավելել է քաղաքագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը