Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ թե միջանցքին են դեմ, այլ՝ ՌԴ վերահսկողությանը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․ 

Որքան էլ իշխանական պատգամավորները հերքեն, թե նախօրեին Աբու Դաբիում Ալիեւ-Փաշինյան մոտ 5 ժամ տեւած հանդիպման գլխավոր թեման «Զանգեզուրի միջանցքի» բացումը չէր, եւ կրկնեն, որ միջանցք չի լինելու, սակայն փաստ է, որ սրա անոնսն օրեր առաջ  Թուրքիայի նախագահ Էրդողանն էր տվել՝ ասելով. «Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ այն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու հարցում»։ Ալիեւ-Փաշինյան հանդիպումը դեռ չէր ավարտվել, երբ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարեց, որ Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը, ինչը նշանակում է ճանապարհի վերահսկողությունը հանձնել այլ կազմակերպության, ինչի մասին, ըստ «Քարնեգի հիմնադրամի», Թրամփի վարչակազմը Երեւանին ու Բաքվին առաջարկ է արել: Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքն» այլեւս ո՛չ տաբու է եւ ո՛չ էլ «կարմիր գիծ»։ Իրենք դեմ էին միայն միջանցքի նկատմամբ ռուսական վերահսկողությանը։
Ի՞նչ է միջանցքը՝ հնարավորությո՞ւն, թե՞ սպառնալիք:


44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, կարելի է ասել, գլխավոր խոչընդոտը «Զանգեզուրի միջանցքի» թեման էր: Ադրբեջանը Լաչինի կրկնությամբ միջանցք էր ուզում՝ թուրքական աշխարհի հետ կապվելու: Ռուսները պատրաստ էին ապահովել այդ միջանցքի անվտանգությունը։ Պատերազմի ավարտից մեկ ամիս չէր անցել` 2020 թ. դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահը հանդես եկավ իր ժողովրդին ուղղված ելույթով․ «…Այստեղ (նոյեմբերի 9-ի հայտարարությունում՝ Լ․ Շ․) կոնկրետ նշվում է, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Ադրբեջանի հիմնական մասի միջեւ միջանցք է ստեղծվում, եւ այդ միջանցքի անվտանգությունն ապահովում է ոչ թե Հայաստանը, այլ՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային ծառայությունը։ Այսինքն՝ այս միջանցքը բացարձակապես անվտանգ է լինելու»։ Խոսքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի մասին է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Իսկ ըստ 6-րդ կետի՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։

Թվում էր, թե Արցախը հանձնելով կփակվի «Սյունիքի միջանցքի» թեման, սակայն ոչ միայն չփակվեց, այլեւ միջանցք չտալու համար Ադրբեջանին արած մյուս զիջումներից հետո էլ Տավուշի մարզից տարածքներ հանձնեց, բայց ինչքան էլ հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» չի լինելու, դա կարմիր գիծ է Հայաստանի համար` «մեզ համար անընդունելի են, այսպես կոչված, միջանցքի մասին ձեւակերպումները» եւ «եռակողմ հայտարարության մեջ խոսքը հաղորդակցությունների բացման մասին է` երկաթուղիներ, ճանապարհներ... երկուստեք ինքնիշխանության եւ սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով» (2021 թ. հունիսի 14-ին «Ալ Ջազիրային» տված հարցազրույց), այս խոստումներն էլ չպահեց։

Բազմաթիվ պաշտոնյաներ են հայտարարություններ արել, թե Սյունիքի մարզի սուվերենության ցանկացած խախտում, «միջանցքի» մասին ցանկացած խոսակցություն Հայաստանի համար անընդունելի են` սակարկման ենթակա չեն։ Իսկ Արցախի հանձնումից հետո էլ շրջանառության մեջ դրեցին այն թեզը, թե քանի որ ՌԴ-ն չկարողացավ պահել Արցախը, հետեւաբար՝ 9-րդ կետն էլ չի կարող կյանքի կոչվել, եւ նոր այլընտրանք մոգոնեց՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման իր պլանը կոչելով «Խաղաղության խաչմերուկ»: Սակայն թուրք-ադրբեջանական տանդեմը խաչմերուկ չի ուզում` միջանցք է ուզում, եւ չնայած 2024 թ. օգոստոսին հայտարարել էին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխադարձ համաձայնությամբ որոշվել է բուն խաղաղության համաձայնագրից հանել տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը, մեկ տարի անց կրկին վերադարձան միջանցքի թեմային: 2025 թվականի հունվարի սկզբին Ալիեւը կրկին սպառնալիքներով պահանջեց իրենց տրամադրել միջանցքը։ Ըստ Ալիեւի՝ «Զանգեզուրի միջանցքն» արդեն միջազգային շրջանառության մեջ մտած տերմին է։ 
Հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները եւ Ալիեւի հետ վերջին հանդիպումից հետո երկկողմ հայտարարությունները, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե միջանցքին է դեմ, այլ՝ Ռուսաստանի վերահսկողությանը, եւ քանի որ նա Հայաստանը դուրս է բերում ՌԴ ազդեցության գոտուց եւ նախընտրում է Թուրքիայի հեգեմոնիան ու համագործակցությունը, ուստի չի բացառվում, որ Թուրքիայի նախագահի հետ պայմանավորվածությամբ էլ միջանցքի վերահսկողությունը հանձնում է նրան՝ ամերիկյան կազմակերպության տեսքով։
Ըստ փորձագետների՝ Թուրքիան «միջանցքի» միջոցով կկարողանա անխոչընդոտ կապ հաստատել Ադրբեջանի հետ, քանի որ Ադրբեջան-Նախիջեւան ներկայիս կապն իրականացվում է Իրանի տարածքով, որը վերահսկվում է Իրանի կողմից։ Թուրքիան նույնպես շահագրգռված է ապահովել Իրանի սահմանին մոտ իր ռազմաքաղաքական ներկայությունը։ Դրանով իսկ փորձելով խոչընդոտել Իրանի՝ Հայաստանի տարածքով գազի ու նավթի հնարավոր տարանցումը, հատկապես հաշվի առնելով ներկա փուլում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի սրված հարաբերություններն Իրանի հետ:

«Զանգեզուրի միջանցքը» կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար։ Ադրբեջանը «միջանցքի» միջոցով հույս ունի անարգել կապ ունենալ իր էքսկլավ Նախիջեւանի հետ եւ շարունակել իր նավթամուղների, գազամուղների կառուցումը դեպի Թուրքիա եւ այնտեղից՝ դեպի Եվրոպա։ «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ ամենազգայունն Իրանն է, որն ամենաբարձր մակարդակով բազմիցս շեշտել է Հայաստանի սահմանների անձեռնմխելիության ու անփոփոխելիության մասին։ Այդպիսով՝ Իրանը կկորցնի իր այլընտրանքային ճանապարհը` Հայաստանով դեպի Եվրոպա, եւ կախվածության մեջ կհայտնվի Ադրբեջանից ու Թուրքիայից, նաեւ կկորցնի իր տարանցիկ նշանակությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար եւ կզրկվի Ադրբեջանը Նախիջեւանին կապող իր լոգիստիկ մենաշնորհից։ Իրանի հյուսիսում կձեւավորվի հակաիրանական եւ պանթուրքական առանցք, ինչով էլ պայմանավորված է Արեւմուտքի հետաքրքրությունը միջանցքի հարցում, որը փորձելու են Իրանի եւ Ռուսաստանի դեմ օգտագործել։ 

Գլխավոր հարցը՝ ի՞նչ է շահելու դրանից Հայաստանը, մենք օգտվելո՞ւ ենք Ադրբեջանով դեպի Ռուսաստան ճանապարհից, թե՞ սոսկ զիջելու ենք մեր ինքնիշխանությունը, վտանգի տակ դնելով Սյունիքը՝ խաղաղության դատարկ թղթի դիմաց։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное