Պեսկովը խոսել է Մոսկվայի և Բաքվի միջև շփումների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի դեսպանատունը կապի մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ։
«Մեր դեսպանատունը կապի մեջ է Բաքվի հետ և պաշտպանում է ձերբակալվածների շահերը», - բացատրել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսությունը վարում են Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։
Մինչ այդ, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետագա զարգացման սցենարները կախված կլինեն Մոսկվայի և Բաքվի բանակցային ջանքերից։
Խորհրդարանականի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերի պատճառով` Ռուսաստանի քաղաքացիների համար անվտանգ չէ հանրապետությունում գտնվել զբոսաշրջության, աշխատանքի կամ որևէ այլ նպատակով։