Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկուշևսկի. Հայաստանի միջազգային կերպարը որպես «ժողովրդավարական նախագիծ» փլուզվում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի լռության ֆոնին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ձերբակալվել է և մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ: Մեկ օր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը նույն պատրվակով ձերբակալել էր արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին և ևս 14 մարդու, գրում է yugsn.ru–ն: Քաղաքագետ Արկադի Դուբնովը Հայաստանի վարչապետին անվանել էր «փոքրիկ հայ Թրամփ»: Փորձագետ Արտեմ Եկուշևսկու խոսքով Փաշինյանի բռնաճնշումները համակարգային ռազմավարության մաս են կազմում: «Սուրբ պայքար շարժման խարիզմատիկ առաջնորդի չեզոքացումը, ով հազարավոր մարդկանց էր մոբիլիզացրել սահմանամերձ գյուղերն Ադրբեջանին փոխանցելու դեմ, վերացրեց ամենավտանգավոր հակառակորդին: Միաժամանակ Եկեղեցու հիմնական հովանավոր և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանի ձերբակալությունը  խաթարեց ընդդիմության ֆինանսական բազան և ազդանշան ուղարկեց բիզնես էլիտային: ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի փոխարինումը, ով հրաժարվել էր «անձնական հարգանքից դրդված» ձերբակալել Կարապետյանին, թույլ տվեց Փաշինյանին լիակատար վերահսկողություն հաստատել հատուկ ծառայությունների նկատմամբ», - կարծիք է հայտնել Եկուշևսկին: Եվ այս ամենը պատահական չէ, մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և Իշխող «ՔՊ»–ի համար Հայ Առաքելական եկեղեցին է վերարտադրվելու գլխավոր խոչընդոտը:

Միևնույն ժամանակ, ըստ Եկուշևսկու, Փաշինյանի պատերազմը եկեղեցու հետ խորը գաղափարական պառակտման հետևանք է: 2020 թվականի ղարաբաղյան աղետից հետո Գարեգին II կաթողիկոսը հրապարակավ պահանջեց Փաշինյանի հրաժարականը մեղադրելով նրան ազգային նվաստացման մեջ: Հայ Առաքելական Եկեղեցին այդ ժամանակվանից ի վեր դարձել է անհամաձայն պահպանողական և ռուսամետ ուժերի ծանրության կենտրոն: 2025 թվականին նրա ժողովրդականությունը բնակչության շրջանում հասել է 62.5 %-ի, ինչը կրկնակի գերազանցում է կառավարության վարկանիշը։

«Այս հակամարտությունն արտացոլում է Հայաստանի ապագայի վերաբերյալ հիմնարար վեճը։ Եկեղեցին Փաշինյանի պատմական խորհրդանիշներից (ներառյալ Թուրքական տարածքում գտնվող Արարատից) հրաժարվելով, զինանշանի, օրհներգի և սահմանադրության փոփոխությամբ «Իրական Հայաստան» ստեղծելու կուրսն ընկալում է որպես դարավոր ավանդույթների դավաճանություն։ Ադրբեջանի հետ Երևանի խաղաղության նախաձեռնությունները, մասնավորապես Ղարաբաղի նկատմամբ պահանջներից հրաժարվելը, ևս խիստ քննադատության են արժանացել Գարեգին II-ի կողմից, ով 2025 թվականի մայիսին կազմակերպել էր հայկական ժառանգության պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողով: Փաշինյանը դա համարել է իր արտաքին քաղաքականության ուղղակի դիվերսիա», - ասել է Եկուշևսկին։

Իսկ արդյո՞ք ճիշտ է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ ասել է, որ Փաշինյանը կպարտվի եկեղեցու հետ պատերազմում այնպես, ինչպես կորցրեց Ղարաբաղը։ «Մարտավարական առումով նա առավելություններ ունի։ Անվտանգության ապարատի մենաշնորհ, Արևմուտքի աջակցություն, որը շահագրգռված է ռուսական ազդեցության թուլացմամբ, և պետական ​​լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողություն։ Իսկ ռազմավարական ռիսկերը հսկայական են։ Էջմիածնում խուզարկությունները և արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու փորձը բախումներ առաջացրին հավատացյալների և ոստիկանության միջև։ Վարչապետի վիրավորական հռետորաբանությունը վանում է նույնիսկ հավատարիմ քաղաքացիներին։ Հայաստանի միջազգային հեղինակությունը որպես «ժողովրդավարական նախագիծ» փլուզվում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի լռության ֆոնին, որոնք այլ երկրներում քննադատում են  նմանատիպ բռնաճնշումները», - կարծիք է հայտնել փորձագետը։

Հայաստանի բնակչության մոտ 94 %-ն իրեն համարում է Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ։ Կկարողանա՞ հոգևորականությունը մոբիլիզացնել նրանց։ «Փաշինյանը կարող է փորձել կրկնել «կառավարվող ավտոկեֆալիայի» ուկրաինական սցենարը և վերահսկողություն հաստատել նոր կաթողիկոսի ընտրությունների նկատմամբ։ Սակայն, նույնիսկ նման մարտավարության ժամանակավոր հաջողությունը կլինի Պյուրոսյան հաղթանակ. թուլացած ավանդական ինստիտուտներով Հայաստանն ավտորիտար պետության վերածելը նրան չափազանց խոցելի կդարձնի տարածաշրջանային սպառնալիքների առջև։ Պատմական պարադոքսն այն է, որ ազգային միասնության կարգախոսներով իշխանության եկած առաջնորդը, իր աթոռը պահպանելու համար, միտումնավոր պառակտում է ազգը նրա ամենասուրբ հիմքերում», - եզրափակել է Եկուշևսկին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное