Շինարարը դարձել է սոցցանցերի աստղ և մոդելային պայմանագիր ստորագրել (ֆոտո)
ՖՈՏՈՆիկի Լիբերտի կյանքը, ով զբաղվում է շինարարությամբ Ամստերդամի փողոցներում, կտրուկ փոխվել է այն բանից հետո, երբ անցորդներից մեկը նկարել էր գեղեցիկ երիտասարդին և նկարը հրապարակել Twitter-ում։ Երիտասարդը հաշված օրերի ընթացքում դարձավ համացանցի աստղ։
Նիկիի լուսանկարը տարածել էին օգտատերեր՝ մեկնաբանություններում նշելով նրա գեղեցիկ արտաքինը։ Իսկ շատ աղջիկներ սկսել էին փնտրել նրան, որպեսզի նկարվեն նրա հետ։ Elite մոդելային գործակալության ներկայացուցիչները ուշադրություն էին դարձել համընդհանուր աժիոտաժին և Լիբերտին առաջարկել համագործակցություն։ Իսկ եթե հաշվի առնենք այն, որ Elite-ը հայտնի է դարձրել Սինդի Քրոֆորդին, Ժիզել Բունդհենին և Լարա Սթոունին, ապա Նիկին հայտնի դառնալու լավ շանսեր ունի։
Ինքը՝ հերոսը, ով կարճ ժամանակում հայտնի է դարձել, իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել Elite-ի գրասենյակից։ Նա խոստովանել է, որ մինչ այժմ չի հավատում կատարվածին, այդ պատճառով որոշել է դեռ ամբողջությամբ չթողնել շինարարի իր աշխատանքը։




