Կրեմլը հերքում է Պուտին-Ալիև զրույցի հավանականությունը մոտ ապագայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի օրակարգում այս պահին հեռախոսազրույց նախատեսված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Լրագրողների հարցին՝ նախատեսվում է արդյոք շփում մոտ ժամանակում, Պեսկովը պատասխանել է. «Ներկայում՝ ոչ»։
Հայտարարությունն արվել է Մոսկվա-Բաքու հարաբերությունների սրման ֆոնին՝ կապված վերջին դեպքերի հետ, որոնք դիվանագիտական լարվածություն են առաջացրել երկու երկրների միջև, գրում է Лента.ру-ն։