Միշտ անծանոթ մարդիկ առաջին հայացքից հետո խոստովանել են, որ իրականում շատ ուրիշ եմ. Անուշկա Մարգարյան
ՖՈՏՈLife.Panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Անուշկա Մարգարյանն, ով այժմ իրեն փորձում է թատրոնում:
«Շատ պատահական Անահիտ Մութաֆյանի կողմից առաջարկ ստացա խաղալ Գյումրվա հումորի թատրոնի «Վաճառեք ձեր ամուսնուն» ներկայացման մեջ, որի համար շատ ուրախ եմ, քանի որ մասնագիտությամբ դերասանուհի չեմ եւ չնայած հեռուստասերիալների միջոցով բավականին փորձ ունեմ, սակայն թատրոնում ներկայանալը մեծ պատասխանատվություն է: Ի դեպ՝ «Վաճառեք ձեր ամուսնուն»-ն առաջինը կներկայացվի արցախցիների համար՝ բարեգործական հիմունքներով»,- նշեց Անուշկան ու շարունակեց.
«Պետք է ասեմ, որ սկզբում շատ լարված էի, սակայն ճիշտ ու պրոֆեսիոնալ մասնագետների՝ ստեղծագործական կազմի, հատկապես բեմադրող ռեժիսոր Արշակ Սարյանի շնորհիվ գնալով հաղթահարում եմ ավելորդ լարվածությունն ու փորձում ամեն բան անել, որպեսզի արդարացնեմ ինձ վստահողների սպասելիքները: Թատրոնը դուբլների հնարավորություն չի տալիս, սխալվելու իրավունք պարզապես չկա, ինչի ուղղությամբ էլ եւ հիմա աշխատում եմ: Այս հարցում ինձ օգնում են նաեւ ներգրավված դերասաններ Անահիտ Մութաֆյանը, Մկրտիչ Վարդանյանն ու Արմեն Թովմասյանը: Ես չգիտեմ, թե ինչպես եմ հաղթահարելու այս փորձությունը, բայց ամեն ինչ կանեմ լավ արդյունքի հասնելու համար»:
Անուշկա Մարգարյանի խոսքով՝ մեծ սիրով կցանկանար, որպեսզի հետագայում որպես հաստատված դերասանուհի աշխատեր թատրոններից մեկում, սակայն այդ պարագայում անգամ չի հեռանա հեռուստաէկրաններից.
«Ես կինոն շատ եմ սիրում: Ինձ լիարժեք եմ զգում՝ որպես կիոնյի դերասանուհի: Այն ինձ համար մի ուրիշ աշխարհ է, որը նաեւ շատ հարազատ է»,- ընդգծեց նա:
Անուշկա Մարգարյանի կերպարային գիծը վերջերս ավարտվեց «Առաջնորդները» հեռուստասերիալում: Գրեթե մեկ ու կես տարի դերասանուհին աշխատեց այստեղ՝ մարմնավորելով խենթ Կարմենին: Ամփոփելով իր աշխատանքը «Առաջնորդներում» Անուշկան նշեց.
Շարունակությունն՝ այստեղ.