Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամառային արձակուրդների մոտենալու և համաշխարհային իրավիճակի վատթարացման հետ մեկտեղ, շատերը կարող են չնկատել Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող հետաքրքիր քաղաքական տեղաշարժերը: «Եղբայրական կապերի» մասին խոսակցությունների ետևում այդ երկրներում գործընթացների մեծ մասը բացարձակապես աննկատ է մնում: Այնուամենայնիվ, «արևմտամետ էլիտաների» գրեթե միաժամանակյա քննադատական հայտարարությունները վրացական ուղղափառ և հայ առաքելական եկեղեցիների դեմ, եթե ոչ համակարգված մոտեցում է, ապա անկասկած արտացոլում է տեղական «եվրոպացիների» ընդհանուր վերաբերմունքն այդ հարգված հաստատությունների նկատմամբ, գրում է ng.ru–ն: 

2025 թվականի հունիսի սկզբից ի վեր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է աննախադեպ հանրային արշավ Հայ առաքելական եկեղեցու դեմ: Մայիսի 29-ին կառավարության նիստում նա մի շարք պատմական եկեղեցիներ նկարագրել է որպես ցեմենտի պարկերով, դույլերով և մետաղի ջարդոնով լցված խառնաշփոթ «չուլաններ»: Կարճ ժամանակ անց Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, շարունակել են իրենց քննադատությունը սոցիալական ցանցերում: Փաշինյանը մեղադրել է բարձրաստիճան հոգևորականներին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ և պահանջել նրանց կարգալույծ անել: Նա նաև հրապարակավ մարտահրավեր է նետել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ասելով, որ եթե նա իրոք երեխա ունի, ապա պետք է հրաժարական տա:  Հայ առաքելական եկեղեցին արագ է արձագանքել: Գերագույն հոգևոր խորհուրդը Փաշինյանի հայտարարությունները որակել է որպես «պետական գործչին ոչ հարիր հայհոյանք» և քաղաքականապես մոտիվացված, որը խաթարում է ազգային միասնությունը: Ոմանք կարծում են, որ այս հակամարտության արմատները 2020 թվականից հետո տեղի ունեցած քաղաքական իրադարձություններն են, երբ եկեղեցին կասկածի տակ դրեց Փաշինյանի ղեկավարության օրինականությունը: Այսօր դիմակայությունը խորացել է վերածվելով եկեղեցու իրավական և բարոյական կարգավիճակի շուրջ պայքարի: Ոմանք կարծում են, որ պետության միջամտությունը կաթողիկոսի ընտրությանը սահմանադրական հիմք չունի և սպառնում է խախտել եկեղեցու և պետության ավանդական բաժանումը: Հանրային արձագանքը բևեռացված է: Որոշ քաղաքացիներ աջակցում են Փաշինյանի ջանքերին բացահայտելու եկեղեցու ներսում տեղի ունեցող չարաշահումները, մինչդեռ մյուսները նրա քարոզարշավը համարում են անպատասխանատու և անհարգալից վերաբերմունք բարձր վստահության արժանացած հաստատության նկատմամբ:

Հարցումների համաձայն Հայաստանի քաղաքացիների ավելի քան 70 %-ը վստահում է Հայ Առաքելական Եկեղեցուն, ինչը զգալիորեն ավելի շատ է, քան ունի որևէ այլ քաղաքական առաջնորդ: Այս համատեքստում Փաշինյանի քննադատությունը կարող է բացասական սոցիալական և քաղաքական հետևանքներ ունենալ։

Վրաստանի նախկին նախագահ (2018–2024) Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես բարձրաձայն քննադատել է Վրաց Ուղղափառ Եկեղեցուն, մասնավորապես վերջին քաղաքական անկարգությունների և «եվրոպամետ» դիրքորոշմամբ բողոքի ցույցերի համատեքստում: Նա կարծում է, որ այս քննադատությունը հիմնված է վրացական հասարակության աշխարհիկ, արևմտամետ շերտերի և ավանդաբար ազդեցիկ Եկեղեցու միջև խորացող հակասության վրա, որին նա մեղադրում է պահպանողական և հակաեվրոպական ուժերին աջակցելու մեջ: Զուրաբիշվիլին պնդում է, որ որպես չեզոք բարոյական հեղինակություն Եկեղեցին կորցրել է իր կարգավիճակը վերածվելով քաղաքականացված կառույցի, որը հակադրվում է քաղաքացիների ժողովրդավարական ձգտումներին: Իր ելույթներում և հարցազրույցներում նա մեղադրել է եկեղեցական հիերարխիային իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն աջակցելու և Վրաստանը եվրաատլանտյան տարածքին ինտեգրելուն ուղղված բողոքի ցույցերը վարկաբեկելու մեջ: Նա կարծում է, որ ազգայնական հռետորաբանությունը խթանելով և արևմտյան լիբերալիզմը ներկայացնելով որպես վրացական ինքնության և ուղղափառ արժեքների սպառնալիք եկեղեցին գաղափարական քող է ապահովում ընդդիմությանը ճնշելու համար։ Զուրաբիշվիլին նաև զգուշացնում է, որ եկեղեցու կենտրոնացումը հակաեվրոպական պատմությունների վրա, որոնք հաճախ պարտադրվում են ռուսական ուղղափառ շրջանակներից, ավելի է հեռացնում Վրաստանին իր եվրոպական ուղուց։ Նրա հայտարարությունները ներկայացնում են Վրաստանի հասարակական կյանքի այդ հզոր ինստիտուտի նկատմամբ հազվագյուտ և համարձակ մարտահրավեր, որն արտացոլում է լիբերալ էլիտայի շրջանում եկեղեցու քաղաքական ներգրավվածության և գաղափարախոսական հետընթացի նկատմամբ դժգոհությունը։

Փաշինյանի և Զուրաբիշվիլիի այս քաջությունը սիրողական ներկայացում չէ, այլ մտածված և գիտակցված քայլ։ Գաղտնիք չէ, որ արևմտյան ուղղության վրացի և հայ քարոզիչները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը, ակտիվ քաղաքական, լոգիստիկ և ֆինանսական աջակցություն են ստանում նույն ամերիկյան և եվրոպական աղբյուրներից։ Այս երկու խմբերը նաև շատ ակտիվորեն համագործակցում են, հատկապես Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների սառեցումից և Թբիլիսիի ու Բրյուսելի միջև սառը պատերազմի սկսվելուց հետո։ Արևմուտքը, որն ինքն էլ անցել է աշխարհիկ և հոգևորական բնակչության միջև առճակատման միջով, լավ հասկանում է, որ տեղական եկեղեցիներն ազդեցության շատ ուժեղ մեխանիզմներ են։ Հետևաբար, Վրաստանում երկար տարիներ արևմտամետ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փորձում էր նախ նսեմացնել եկեղեցու դերը վրացիների կյանքում, ապա բարեկամանալ այդ ինստիտուտի հետ։

Նպատակն էր վերաձևակերպել տեղական ուղղափառությունն այնպես, որ եկեղեցին դառնա երկրում ձևավորված արմատապես «արևմտամետ» քաղաքական, գործարար և ակադեմիական էլիտայի շարունակությունը։ Եվ՛ Փաշինյանի, և՛ Զուրաբիշվիլիի համար ակնհայտ է, որ եկեղեցին չի անհետանա։ Հետևաբար, եթե այն չի կարող փոխարինվել վերահսկվող կառույցներով, ապա այդ ինստիտուտը պետք է ղեկավարվի։ Զուրաբիշվիլին սպասում է կաթողիկոս Իլյա II-ի հեռանալուն, իսկ Հայաստանի վարչապետը պատրաստում է հանձնաժողով իր սեփական հովանավորյալին նշանակելու համար։ Այսինքն պարզվել է, որ արևմտյան օգուտների խոստումները չեն կարողացել սասանել մարդկանց հավատը եկեղեցու նկատմամբ, որը մեկ անգամ չէ, որ դժվար ժամանակներ է ապրել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное