Այս կինը ենթարկվել է հարյուր պլաստիկ վիրահատության (ֆոտո)
ՖՈՏՈՇվեդիուհի Պիկսի Ֆոքսը, ով բնակվում է ԱՄՆ-ում, կատարել է հարյուրից ավելի պլաստիկ վիրահատություն՝ ավելի գեղեցիկ արտաքին ունենալու համար։ Սակայն այդ քանակությամբ վիրահատություններից հետո էլ նա դժգոհ է մնացել և պատրաստվում է շարունակել վիրահատությունները։
The Daily Mail-ին տված հարցազրույցում կինը նշել է, որ հեռացրել է 6 կողոսր, իրակացրել է լիպոսակցիա և լիպոֆֆիլինգ, մեծացրել է կուրծքը։ Արդյունքում նա ստացել է իր երազանքների մարմինը։
Պլաստիկ վիրաբույժների խոսքերվ կինը չափից ավելի է մեծացրել շուրթերը։ Սակայն Ֆոքսին դրանք դուր են գալիս։
«Մյուս տարի պատրաստվում եմ իրականացնել ևս 10 վիրահատություն և կրելու եմ կորսետ, որպեսզի հայտնվեմ Գինեսի գրքում՝ որպես ամենաբարակ իրան ունեցող մարդը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ֆոքսը։
Մտերիմներին դուր չի գալիս Ֆոքսի այդ «տարերքը» և միայն նրա քույրն էր, ում դուր է եկել վիրահատությունների արդյունքը։







