Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրավվել են Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ․ պատմության այս օրը (12 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բրազիլիա՝ Սիրահարների օր, Պարագվայ՝ Խաղաղության օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի օր, Ուկրաինա՝ ֆոնդային բորսայի աշխատողների օր, Ֆիլիպիններ՝ Անկախության օր, Ֆինլանդիա՝ Հելսինկիի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1903– Ցարական Ռուսաստանն ընդունել է օրենք, համաձայն որի բռնգրավվել է հայկական եկեղեցու գույքը:

1930-ծնվել է դիրիժոր, կոմպոզիտոր, ռադիոհաղորդավար Սեպուհ Աբգարյանը:

1938- տեղի ունեցած Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում Գերագույն խորհրդի նախագահության նախագահ է ընտրվել Մացակ Պապյանը։

1969– Երևանում տեղի է ունեցել «Սարոյան եղբայրներ» ֆիլմի պրեմիերան:

1939-ծնվել է պատմաբան Գևորգ Քիլիմջյանը:

1951-ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

1992-Արցախի առաջին պատերազմի ժամանակ սկսվել է ադրբեջանական բանակի ամառային հարձակումը, որի արդյունքում գրավվել են Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ: Հաջողությունները պայմանավորված են եղել մոտ 100 տանկեր ռուսական կողմից Ադրբեջանին տալով և մարտերին ռուս վարձկանների մասնակցությամբ:

– զոհվել է Արցախյան ազատամարտի մասնակից, վաշտի հրամանատար,  ազգային հերոս Յուրի Պողոսյանը:

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելառուսի հետ։

1993– զոհվել է Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը:

2003Ը- ձայների ճնշող մեծամասնությամբ նորընտիր Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, տեղակալներ՝ Տիգրան Թորոսյանը և Վահան Հովհաննիսյանը: 

2006- վախճանվել է Հայաստանի ռազմական հետախուզության պետ Բասենցի Ազոյանը:

2007- Երևանում բացվել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան»-ի («ՀՄՀ - Հայաստան») նոր գրասենյակը: 

2008-Շվեդիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը:

2010-Լեռնային Ղարաբաղի նորընտիր խորհրդարանն իր գումարած անդրանիկ նիստում Աշոտ Ղուլյանին վերընտրել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում:

2014-կառավարության  հերթական նիստում հավանության է արժանացել «Շրջանառության հարկի մասին» ու ևս վեց օրենքներում փոփոխությունների փաթեթը, ըստ որի առևտրի ոլորտում փոքր ու միջին ձեռնարկությունները 3.5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն վճարելու են 1 տոկոս:

-վախճանվել է հայազգի թուրք թենիսիստ, մարզիչ Սարգիս Խարբերդցին:

2017-տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնած Տարոն Մարգարյանի երդմնակալման հանդիսավոր արարողությունը:

2019-Արարատի մարզպետը, որի դատողությունները կոկորդիլոսի ծագումնաբանության մասին մամուլի սիրելի թեմաներից են եղել հարկ է համարել նորից ու ավելի մանրամասն բացատրել թռչնից-սողուն էվոլոյուցիան։

2021- ԱՄՆ-ի և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ հայրենիք են վերադարձվել Ադրբեջանում պահվող 15 հայ ռազմագերիներ:

2024– Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել Բաղրամյան պողոտայում, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել, տուժել են նաև լրագրողներ:

 ԱՇԽԱՐՀՈՒՄ

1664-հյուսիսամերիկյան Նոր Ամստերդամ քաղաքը վերանվանվել է Նյու-Յորքի:

1773-ծնվել է գերմանացի բանկիր, Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ամշել Ռոտշիլդը:

1849-Լյուիս Հասլետտն արտոնագրել է հակագազը:

1867-կազմավորվել է Ավստրո-Հունգարական կայսրությունը:

1897– Կառլ Էլզեները շվեյցարական բանակային դանակի համար ստացել է արտոնագիր:

1898-հայտարարվել է Ֆիլիպինների անկախությունը:

1920– տեղի է ունեցել Պանամայի ջրանցքի պաշտոնական բացումը:

1936-սկսել է հեռարձակվել առաջին ամերիկյան կարճալիք ռադիոկայանը:

1937-ԽՍՀՄ-ում գիշերը գնդակահարվել են «Տուխաչևսկու գործով» անցնող զորահրամանատարները՝ Տուխաչևսկին, Յակիրը, Ուբորևիչը, Կորկը և այլն:

1938-ծնվել է խորհրդային և ռուսական ընդդիմադիր գործիչ, գեներալ- գնդապետ Ալբերտ Մակաշովը:

1942-նացիստների կողմից ոչնչացվել է Դուգա քաղաքի գետտոն:

1955-Յակուտիայում բացվել է ալմաստի առաջին խոշոր հանքավայրը:

1990– ՌՍՖՍՀ-ի ժողովրդական պատգամավորների առաջին համագումարն ընդունել է Ռուսաստանի անկախության մասին հռչակագիր:

1997-վախճանվել է ռուս բանաստեղծ, կոմպոզիտոր, սցենարիստ և բարդ Բուլատ Օկուջավան:

2003– վախճանվել է ամերիկացի հանրաճանաչ դերասան Գրեգորի Պեկը:

2014- տեղի է ունեցել Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

2016-ամերիկյան Օռլանդո քաղաքում տեղի է ունեցել մասսայական սպանություն:

2018-պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպում:

2023-վախճանվել է գործարար, քաղաքական գործիչ, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին:

Կ. Խաչիկյան

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессии
Самое популярное