Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկսվել է ռուս թուրքական առաջին  պատերազմը․ պատմության այս օրը (31 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Առանց ծխախոտի միջազգային օր, Անհավասարության դեմ պայքարի միջազգային օր, Ցրված սկլերոզի դեմ պայքարի միջազգային օր, Ղազախստան՝ Քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակի օր, ՀԱՀ՝ Հանրապետության օր, Թուրքմենիա՝ Թուրքմենական գորգերի օր, Աբխազիա՝ Կովկասյան պատերազմի զոհերի հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
 
1569- սկսվել է ռուս թուրքական առաջին  պատերազմը (1569—1570 թթ., ըստ թուքական պատմագրության «Աստրախանյան արշավանքը»):

1869-ծնվել է ծովանկարիչ Վարդան Մոխոխյանը:

1883-ծնվել է քաղաքական և ռազմական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո):

1892-ծնվել է հայ խորհրդային կինոռեժիսյոր, սցենարիստ և դերասան Համբարձում Բեկ-Նազարյանը: 

1910-ծնվել է ռուսալեզու հայ արձակագիր և թարգմանչուհի Նորա Ադամյանը:

1954-ծնվել է դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ և պրոդյուսեր Միքայել Պողոսյանը:

2002- Ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվել է 7 տարվա  ազատազրկման և 90 հազար դրամ տուգանքի: Սաղաթելյանի կողմնակիցները համոզված են, որ դատավորը կատարել է իշխանությունների պատվերը:

2003-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է մայիսի 25-ին կայացած խորհրդարանական ընտրությունների և Սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի վերջնական արդյունքները: Համամասնական ընտրակարգով ՀՀ Ազգային Ժողովի մանդատները բախշվել են հետևյալ կերպ. ՀՀԿ  23, «Արդարություն» դաշինք  14, «Օրինաց երկիր» կուսակցությունը  12, Հայ հեղափոխական դաշնակցությունը  11, «Ազգային միաբանություն»  9 և ՄԱԿ 6 մանդատ: Մեծամասնական մանդատներից 36-ը բաժին է ընկել անկուսակցական թեկնածուներին:

2004- տեղի է  ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադրման հանդիսավոր արարողությունը: 

2006- Պրոֆեսոր Դորա Բաղդասարյանն ընտրվել է Ուրուգվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան:

2008- 11 ազատամարտիկներ, ովքեր մայիսի 27-ին հացադուլ էին հայտարարել Եռաբլուրում` պահանջելով ազատ արձակել իրենց կալանավորված ընկերներին, դադարեցրել են իրենց բողոքի ակցիան, նրանց փոխարեն հացադուլ են սկսել 12 այլ ազատամարտիկներ: 

2012-Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի խոսնակ է ընտրվել 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում` պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ (102 կողմ և 4 դեմ):

2016-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմամբ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների (բնակչության և փոքր ձեռնարկությունների) համար գազի սակագինը իջեցվել է 9.3 դրամով։

2018-Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են և  կասկածվել ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների անմիջական մասնակցություն ունենալու մեջ:

2019- Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին։ 

-Խորհրդարանը ստեղծել է 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետաքննության քննիչ հանձնաժողով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1223- Կալկայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում մոնղոլ զորավար Սուբեդեյի բանակը ջախջախել է ռուս-լեհական զորքերին:

1809-վախճանվել է ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Յոզեֆ Հայդենը:

1815-հայտարարվել է Հոլլանդական թագավորության ստեղծումը:

1836-Անգլիայում արտոնագրվել է պտուտանիվը:

1850-համընդանուր ընտրական իրավունքը Ֆրանսիայում հանվել է:

1859-Լոնդոնի Վեստմինստերական պալատի ժամացույցային աշտարակում գործի է գցվել ժամացույց, որը նարկայումս հայտնի է Բիգ-Բեն անունով:

1868-Փարիզի շրջակայքում գտնվող Սեն-Կլու այգում կայացել է աշխարհում առաջին հեծանվավազքը:

1879-Բեռլինում գործարկվել է աշխարհում առաջին էլեկտրական երկաթուղին և ցուցադրվել է Վերներ ֆոն Սիմենսի ստեղծած առաջին  էլեկտրագնացքը:

1891-Վլադիվոստոկում հանդիսավոր կերպով դրվել է Տրանսսիբիրյան մայրուղու հիմքը:

1902-ավարտվել է անգլո-բուրական պատերազմը:

1918- Ավստոր-Հունգարիայի քայքայման արդյունքում ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքում հայտարարվել է չեխերի և սլովակների քաղաքական դաշինքի մասին, որը հետագայում բերել է Չեխոսլովակիա պետության առաջացմանը:

1941-Գերմանիայում գոթական տառերը փոխարինվել են լատինականի:

1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադում կայացել է Դինամո -ԼՄԶ ֆուտբոլային խաղը:

1961-հայտարարվել է ՀԱՀ-ի անկախությունը Բրիտանիայից:

1970-Պերույում տեղի ունեցած երկրաշարժը պատճառ է դարձել  60 հազար մարդու մահվան, իսկ  600 հազար մարդ մնացել են անօթևան:

1973-ծնվել է խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի Նատաշա Կորոլյովան:

1994-Բորիս Բերեզովսկին ընտրվել է «ԼոգոՎազի» տնօրենների խորհրդի նախագահ:

2003-Փարիզը դիմավորել է վերջին «Կոնկորդ» ինքնաթիռը, որից հետո նման դասի ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են:

2020-Կյանքից հեռացել է ֆրանսիացի օպերային երգչուհի Մարի Մեսպլեն:

Կ. Խաչիկյան

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессии
Самое популярное