Ողբերգական վթարը 4 հոգու կյանք է խլել․ ՌԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄայիսի 1-ի երեկոյան Նիժեգորոդի մարզում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում մահացել է չորս մարդ, հայտնում է մարզի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ Niva Chevrolet մակնիշի մարդատար ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել է Lada Vesta-ին։ Վթարի հետևանքով մահացել են երկու վարորդները և յուրաքանչյուր մեքենայից մեկական ուղևոր։
Այժմ դեպքի վայրում աշխատում են քննչական-օպերատիվ խմբի աշխատակիցները։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։