Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխատավորների համերաշխության, գարնան և աշխատանքի միջազգային օր․ պատմության այս օրը (01 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Աշխատավորների համերաշխության, գարնան և աշխատանքի միջազգային օր, Ղազախստան՝ Ղազախստանի ժողովուրդների միասնության օր, ԱՄՆ՝ Լոյալության օր, Մանկական առողջապահության օր, Իրավունքի օր, Հավայան կղզիներ՝ Հավայական պարերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1912-ծնվել է նկարչուհի Մարիամ Պետրոսյանը։

1930-ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ  լրագրող Վլադիմիր Աբրահամյանը։

1939-ծնվել է ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենը։

1920- Երևանում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել հակակառավարական ցույցեր։

1978-վախճանվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։

1982- վախճանվել է խորհրդային լեզվաբան, մոսկովյան ֆոնոլոգիական դպրոցի հիմնադիր Ռուբեն Ավանեսովը։

1987-ԽՍՀՄ-ում ուժի մեջ է մտել «Անհատական աշխատանքային գործունեության մասին» օրենքը։

1988-Ստեփանակերտում մայիսմեկյան շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջը։

1991- ԱՄՆ-ի սենատը միաձայն որոշում է ընդունել, որով դատապարտել է  ԽՍՀՄ-ի և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի հայերի նկատմամբ իրականացված բռնությունները։

2001- Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված «Շեյխի գավաթ» ավանդական թվով երրորդ շախմատի մրցույթի սահմանած գավաթը նվաճել է  Կարեն Ասրյանը:

2002- ավտոմատ հրազենից արձակված կրակոցներով սպանվել է Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գյուղապետ, 51-ամյա Զորիկ Բադալյանը: Ձերբակալվել է Նորապատի հարևան գյուղի՝ Ջանֆիդայի 35-ամյա բնակիչ, նախկինում դատված Գագիկ Պետրոսյանը: Պատճառը եղել է գյուղի մերձակայքում գտնվող շուկայի վերահսկողության շուրջ սուր առճակատումը:

2006-Մոսկվայում տեղի է ունեցել Հարավկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման հարցերով զբաղվող կոնսորցիումի ներկայացուցիչների հանդիպումը:

2007-Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայաստանցի և ադրբեջանցի ուսանողների միջև, որի հետևանքով եղել են տուժածներ:

2010-վախճանվել է հայ խորհրդային ֆիզիկոս-տեսաբան Ալեքսեյ Սիսակյանը։

2018-  վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի ստացել բավարար թվով ձայներ և չի դարձել վարչապետ: Իշխող ՀՀԿ-ից  ընդամենը մեկ պատգամավոր է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին:

2022-ընդդիմությունը Հայաստանի խորհրդանշական 4 վայրերից մեկնարկած երթերով  հասել է Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ տեղի է ունեցել մեծ հանրահավաք:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

305-հին հռոմեական կառավարիչներ Դիոկլիտանը և Մակսիմիլիանը հրաժարվել են իշխանությունից։

1328-համաձայն խաղաղության պայմանագրի Անգլիան ճանաչել է Շոտլանդիայի անկախությունը։

1682-Լյուդովիկոս 14-րդը մեծ շուքով բացել է Փարիզի աստղադիտարանը։

1707-միավորվել են Անգլիան և Շոտլանդիան՝ առաջացել է Մեծ Բրիտանիա պետությունը։

1769-վախճանվել է բրիտանացի ֆելդմարշալ, Վաթերլոոի ճակատամարտի հաղթող և Մեծ Բրիտանիայի 25-րդ և 28-րդ վարչապետ Արթուր Վելլինգտոնը։

1786-Վիենայում մեծ հաջողությամբ կայացել է Մոցարտի «Ֆիգարոյի Ամուսնությունը»  օպերայի պրեմերիան։

1840-Անգլիայում շրջանառության մեջ են դրվել առաջին փոստային նամականիշները՝ սև մեկ պեննիանոց և կապույտ երկու պեննիանոց արժեքներով։

1873-վախճանվել է անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնը։

1884-Չիկագոյում սկսվել է 10 հարկանի շենքի՝ աշխարհում առաջին երկնաքերի շինարարությունը։

1890-առաջին անգամ մայիսմեկյան տոները նշել են Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի և եվրոպական այլ երկրների բանվորները։

1895-ծնվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ներքին գործերի նարկոմ Նիկոլայ Եժովը։

1899-Գերմանիայում ստեղծվել է «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» ֆուտբոլային ակումբը։

-վաճառակետերում հայտնվել են  ասպիրինի առաջին դեղահաբերը։

1909- կանադական Օնտարիո պրովինցիայում ուժի մեջ է մտել «չոր օրենքը»։

1919-Բավարիական Կարմիր բանակը պարտվել է, ընկել է Բավարական Խորհրդային Հանրապետությունը։

1924-Խարկովում արտադրվել է առաջին խորհրդային թրթուրավոր տրակտորը՝ «Կոմունարը»։

1925-Կիպրոսը հայտարարվել է բրիտանական թագի գաղութ։

1929-ծնվել է լեհ կինոյի և թատրոնի դերասան Ստանիսլավ Միկուլսկին՝ Հանս Քլոսի դերակատարը։

1937-ավարտվել է Մոսկվա-Վոլգա ջրանցքի կառուցումը։

1945-ինքնասպանություն են գործել նացիստական հանցագործներ Պաուլ Յոզեֆ Գեբելսը և Հենրիխ Մյուլլերը։

1948- Ստեղծվել է Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետությունը։

1960-Սվերդլովսկի տարածքում խփվել է ամերիկյան ՈՒ-2 հետախույզ-օդանավը, որի օդաչու Ֆրենսիս Պաուերսը գերի է վերցվել։

1993-Շրի-Լանկայի Կոլոմբո քաղաքում ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է նախագահ Ռանասինխ Պրեմադասան։

2019- Նարուհիտոն դարձել է Ճապոնիայի նոր կայսրը, կեսգիշերին ավարտվել է կառավարման Հեյսեյ դարաշրջանը և սկսվել է Ռեյվա նոր կառավարումը, ինչը նշանակում է «գեղեցկություն և ներդաշնակություն»։

2020- ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսը տարածվել է Չինաստանում գտնվող լաբորատորիայից, իսկ ԱՀԿ-ն Չինաստանի գործակալ է:

Կ․ Խաչիկյան

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное