Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոլեստերինի օգտակար ու վնասակար հատկությունները. խորհուրդներ՝ օրգանիզմում խոլեստերինի մակարդակը կարգավորելու համար

ՖՈՏՈ

Խոլեստերինն իրականում շատ կարևոր ու անհրաժեշտ նյութ է, որը պարունակվում է օրգանիզմի բջիջների մեծ մասում և կատարում է բազմաթիվ գործառույթներ: Հատկապես մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակվում գլխուղեղի հյուսվածքներում:

 

Այս նյութը պարունակվում է կենդանական ծագման սննդամթերքի մեծ մասում, սակայն գրեթե բացակայում է բուսական ծագման սննդամթերքում: Օրվա ընթացքում մարդը սննդի միջոցով մոտ 300-500 մգ խոլեստերին է ստանում, սակայն օրգանիզմում այն զգալորեն ավելի շատ է սինթեզվում՝ մոտ 1 գրամ: Քանի որ, խոլեստերինը սինթեզվում է օրգանիզմում, այն չի համարվում անփոխարինելի նյութ: Այսպիսով՝ հյուսվածքներում խոլեստերինի պարունակությունը կախված է ոչ միայն սննդում դրա պարունակությունից, այլև օրգանիզնում նյութափոխանակության գործընթացների ինտենսիվությունից:

 

Առողջ մարդու օրգանիզմում խոլեստերինի մակարդակը հավասարակռված է լինում, սակայն մի շարք անբարենպաստ գործոնների (ժառանգականություն, հիվանդություններ, սխալ սննդակարգ, ֆիզիկական ակտիվության պակաս, նյարդային լարվածություն, գերհոգնածություն, քնի խանգարումներ և այլն) ազդեցության պատճառով այդ հավասարակշռությունը կարող է խախտվել:

 

Խոլեստերինի փոխանակության խանգարում կարող է հանգեցնել այնպիսի տարածված հիվանդույթունների առաջացման, ինչպիսին են աթերոսկլերոզն ու լեղաքարային հիվանդությունը:

 

Բժիշկները հաճախ նշում են, որ բազմաթիվ հիվանդությունների բուժման ու կանխարգելման հիմքում առողջ սննդակարգն է, որի օգնությամբ կարելի է կարգավորել նաև խոլեստերինի մակարդակը:

 

Եվրոպական սրտաբանական միության և այլ միջազգային փորձագիտական ընկերությունների վերջին խորհուրդների համաձայն՝ օրգանիզմում խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար հարկավոր է.

 

1.      Օրական օգտագործել առնվազն 400 գրամ բանջարեղեն ու միրգ, որոնք անհրաժեշտ են սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև այլ քրոնիկ հիվանդությունների (քաղցկեղ, շաքարային դիաբետ, ճարպակալում և այլն) կանխարգելման համար: Բացի այդ, դրանք շատ օգտակար են որոշ վիտամինների ու միկրոտարրերի պակասի դեպքում: Ի դեպ՝ կարտոֆիլն ու օսլայով հարուստ այլ արմատապտուղները ո՛չ միրգ են, ո՛չ բանջարեղեն:

 

2.      Օգտագործել ավելի շատ լոբազգիներ, ընկուզեղեն և ամբողջական հացահատիկի տեսակներ (եգիպտացորեն, կորեկ, վարսակ, ցորեն, չմշակված բրինձ և այլն):

 

3.      Օգտագործել բավարար քանակությամբ չհագեցած ճարպաթթուներ պարունակող սնունդ: Կարելի է օգտագործել ճարպոտ ծովային ձկներ և ոչ մեծ քանակությամբ բուսայուղեր (խորհուրդ է տրվում օրական 20-30 գրամ բուսայուղ օգտագործել):

 

4.      Սահմանափակել հագեցած ճարպաթթուների, տրանս-ճարպերի և խոլեստերինով հարուստ մթերքի օգտագործումը (կենդանական ծագման սննդամթերք):

 

5.      Վերահսկել մարմնի քաշն ու չչարաշահել սնունդը, իսկ ավելորդ քաշի առկայության դեպքում դանդաղ ու աստիճանաբար ազատվել դրանից:

 

6.      Սահմանափակել պարզ ածխաջրերի ու շաքարների գործածությունը: Օրական կարելի է օգտագործել առավելագույնը 5 թեյի գդալ շաքարավազ, որն իր մեջ ներառում է նաև քաղցրավենիքի և այլ սննդամթերքի մեջ պարունակվող շաքարավազը:

 

7.      Հարկավոր է սնվել հաճախակի, սակայն փոքր չաթաբաժիններով (օրական 5 անգամ՝ 3-4 ժամը մեկ): Սա կապահովի լեղապարկի դրենաժը, իսկ լեղին քայքայում է խոլեստերինն ու օգնում է դուրս բերել այն օրգանիզմից:

 

8.      Բացի այդ, հարկավոր է սահմանափակել նաև օգտագործվող աղի քանակությունը (օրական առավելագույնը 5 գրամ):

 

Առողջարար սննդամթերքի մեջ պարունակվող պոլիչհագեցած ճարպաթթուները, սննդային մանրաթելերը, ինչպես նաև այլ օգտակար բաղադրիչները նապաստում են արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը:

 

Նաև հարկավոր է հնարավորինս բացառել տապակած սնունդը և նախապատվությունը տալ խաշած, շոգեխաշած խորոված կամ ջեռոցում պատրաստված մթերքին:

 

Հարկ է հիշել նաև ֆիզիկական ակտիվության մասին: Օրական խորհուրդ է տրվում քայլել առնվազն 3-5 կմ և կատարել ֆիզիկական վարժություններ:

 

Օրգանիզմում լիպիդային փոխանակության խանգարումն ախտորոշելու համար հարկավոր է դիմել համապատասխան մասնագետին, որը, հաշվի առնելով բոլոր ռիսկային գործոնները, կնշանակի անհրաժեշտ արյան անալիզները: Առողջ մարդու օրգանիզմում ընդհանուր խոլեստերինի մակարդակը պետք է լինի մոտավորապես 5 մմոլ/լ, իսկ «վատ» խելոստերինի մակարդակը չպետք է գերազանցի 3 մմոլ/լ-ը:

 

Խոլեստերինի մակարդակի կարգավորման համար նշանակվող բուժումն իր մեջ ներառում է ոչ միայն դեղորայքային բուժումը, այլ նաև ճիշտ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը: Հարկ է հիշել, որ նույնիսկ խելեստերինի մակարդակը կարգավորող դեղամիջոցների օգտագործման դեպքում առողջ սնունդն ու ակտիվ կենսակերպը շատ կարևոր են:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեկ օրվա համար նախատեսված դիետա՝ օրգանիզմում խոլեստերինի մակարդակը կարգավորելու համար.

 

Նախաճաշին

 

·         Բեկոնով շոգեխաշած ձվածեղ

 

·         Բուսայուղով պատրաստված վինեգրետ

 

·         Անյուղ կաթով սուրճ

 

Լանչին

 

·         Թարմ կաղամբով, խնձորով, լամինարիայով ու բուսայուղով աղցան

 

Ճաշին

 

·         Բանջարեղենային շչի բուսական յուղով

 

·         Խաշած միս

 

·         Շոգեխաշած կաղամբ տոմատի սոուսով

 

·         Չորամրգերի կոմպոտ

 

Հետճաշիկին

 

·         Մասուրի եփուկ

 

·         Թարմ խնձոր

 

Ընթրիքին

 

·         Խաշած ձուկ

 

·         Բուսական յուղով պատրաստված կարտոֆիլի խյուս

 

·         Թեյ

 

Քնելուց առաջ

 

·         Կեֆիր

 

Ամբողջ օրվա ընթացքում կարելի է ուտել թեփով հաց:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»
Самое популярное