Ամենօրյա լոգանքը թուլացնում է իմունային համակարգը. Գիտնականներ
ՖՈՏՈԱմերիկացի մի խումբ գիտնականներ պնդում են, որ ամենօրյա լոգանքը թուլացնում է իմունային համակարգը և օրգանիզմն ավելի խոցելի դարձնում: Պարզվում է, որ մաշկի վերնաշերտում միկրոօրգանիզմները ձևավորում են հատուկ պաշտպանական շերտ, յուրատեսակ էկոհամակարգ:
Գիտնականները հավաստիացնում են, որ իրենց պնդումների ապացույց կարող են հանդես գալ նաև տարբեր ցեղախմբերում անցկացված հետազոտությունները, որոնք ցույց են տվել, որ հիգիենային բացարձակ չհետևող այդ մարդկանց մոտ իմունային համակարգը շատ ավելի ամուր է, քան քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչների մոտ: