Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան ցանկանում է առանց Բաքվի հաշտեցնել Անկարային Երևանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, թուրք դիվանագետ Ֆերիդուն Սինիրլիօղլուն աշխատանքային այցով եղել է Երևանում և զրուցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը։ Նշվել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը «կարևոր քայլ է խաղաղության ճանապարհին»։

Ավելի վաղ Միրզոյանն Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի իր գործընկերների՝ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի հետ։ Նաև նախօրեին հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի միջև։ Քննարկվել էր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, և ռուսական կողմը ևս մեկ անգամ հաստատել էր իր պատրաստակամությունը «դյուրացնել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր լեզու գտնելը, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման կարևոր գործոն է»։ Քննարկվել են նաև ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր, ինչպես նաև համագործակցությունը տարածաշրջանում, այդ թվում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա): Այդ առումով տպավորություն է ստեղծվում, որ տեղի են ունենում հայ-թուրքական փակ դիվանագիտական ​​մանևրներ, որոնց Բրյուսելն ու Մոսկվան միաժամանակ են արձագանքում են: iarex.ru լրատվական գործակալության դիտորդ Ստանիսլավ Տարասովն է մեկնաբանել իրավիճակը:

«Պետք չէ բացառել Երևանի և Անկարայի միջև փակ բանակցությունները, կողմերը վաղուց են դադարել խուսափել միմյանց հետ շփումից։ Այս դեպքում գործընթացն այդ ուղղությամբ ակտիվացնելու խթան կարող էր լինել Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների՝ Միրզոյանի և Ֆիդանի հանդիպումն Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում, կարելի էր սպասել, որ կլինի երկրների միջև հարաբերությունների նորմալացման հարցով ներկայացուցիչների շփումների ակտիվացում: Բայց դա տեղի չի ունեցել, և այդ բանակցային ձևաչափը կորցրել է իր կայունությունը։ Կարելի է ենթադրել, որ այդ ձևաչափը լռելյայն ինտեգրված է ավելի լայն ազդեցության ձևաչափի, որում, մի կողմից, ոչ միայն Անկարան, այլ նաև Բաքուն է կարևոր դեր խաղում: Մյուս կողմից գործում են արտաքին գործոններ, ինչպիսիք են Եվրոպան և Ռուսաստանը։ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ը  ակտիվ դերակատարում ունեցավ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հավասարման կարգավորման գործում, սակայն այժմ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակ չունի Անդրկովկասի համար: Միևնույն ժամանակ, Հայաստանի փորձերը Թուրքիային հանել հավասարումից և երկխոսություն սկսել նրա հետ անկախ Ադրբեջանից, նույնպես անհաջող էին։ Անկարան, ի տարբերություն «Ցյուրիխյան ժամանակների» (2009 թվականի հոկտեմբեր), երբ Երևանի հետ ստորագրվեց միմյանց հետ հարաբերությունների վերականգնման մասին Արձանագրությունները, որոնք համաձայնեցված չէին Բաքվի հետ, այս անգամ Բաքվի հետ համաժամանակյա քայլեր է ձեռնարկում հայկական ուղղությամբ։ Այսինքն առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի «հաջող ավարտի» անհնար է Երևանի հետ կարգավորումը։ Այս համատեքստում Գալուզինի Հայաստանին առաջարկը՝ միջնորդել Թուրքիայի հետ հարաբերություններում, կարող է ընկալվել որպես բանակցությունները փակուղուց դուրս բերելու Ռուսաստանի փորձ և նույնիսկ որպես Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միջոց։ Եթե ​​նման գործընթացը շարունակվի, ապա դա բոլորովին նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում։

Տեսականորեն չի կարելի բացառել իրադարձությունների նման ընթացքը, հատկապես, եթե Մոսկվան հանդես գա այսպես կոչված «փաթեթային առաջարկով»։ Միևնույն ժամանակ, ամեն ինչ կարելի է ներառել տարածաշրջանային համագործակցության «3+3» լայն ձևաչափում փոխլրացնելով այն իրանական գործոնի ակտիվացում։ Բայց խոսքը Ռուսաստանի կողմից ինչ-որ բարեգործական դիվանագիտական ​​առաքելության մասին չէ։ Նա շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Ավելին, ֆորմալ տեսանկյունից, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստն արդեն համաձայնեցված է կողմերի կողմից, և Ռուսաստանի միջնորդությունն ի վիճակի է կայունացնել քաղաքական իրավիճակը Հայաստանում։ Այսպիսով, հայ-թուրքական երկխոսության ներկա ձևաչափը պետք է լրացվի շահերի նոր հավելյալ հարաբերակցությամբ ապագայի համար տրանզիտով։ Սպասենք և կտեսնենք, թե ինչ կստացվի այս ամենից»,- մեկնաբանել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное