Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բազմաբևեռությո՞ւն, թե՞ անբևեռություն. ժամանակակից համաշխարհային միտումները՝ ինտելեկտուալ և ուժային պատերազմներ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավելի ու ավելի խոշոր քայլերով է ընթանում միաբևեռ աշխարհակարգի փլուզումը, որը գործում էր 1990-ականներից սկսած, և արագ անցում է կատարվում դեպի բազմաբևեռ աշխարհակարգի։ Իսկ այս պայմաններում այլ ուժային կենտրոնների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի դերակատարությունն էլ ավելի է մեծանում։ Մյուս կողմից էլ՝ լսելի է դառնում Գլոբալ հարավի մաս կազմող երկրների ձայնը, որոնք ևս փորձում են իրենց տեղն ունենալ ժամանակակից զարգացումներում։

Ներկա գործընթացների մյուս բնորոշ կողմն այն է, որ բազմաբևեռության պայմաններում (որոշ մասնագետներ նույնիսկ անվանում են անբևեռություն) պետությունների միջև մրցակցությունը բարձր մակարդակ է տեղափոխվում։ Ու դրա արդյունքում մենք այսօր տեսնում ենք այնպիսի երևույթներ, ինչպիսիք ապագլոբալացումը, ռեգիոնալիզացիան ու առևտրային պատերազմներն են։ Ըստ այդմ էլ՝ էլ ավելի առաջնային նշանակություն է ստանում զուտ սեփական շահն առաջ տանելը, որի արդյունքում համաշխարհային տնտեսության մեջ գերիշխող է դառնում առաջին հերթին սեփական բիզնեսին կամ արտադրողին պաշտպանելը։

Այս պայմաններում կանխատեսվում է, որ ավելի առաջ է մղվելու տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու մոտեցումը։ Օրինակ՝ Կանադայում, որի արտահանման առյուծի բաժինն ընկնում է ԱՄՆ-ին, Թրամփի կողմից մաքսատուրքերի բարձրացումից հետո արդեն մտածում են տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու, ԱՄՆ-ից տնտեսական կախվածությունը նվազեցնելու և արտահանման այլ շուկաներում իրենց տեղն ամրագրելու ուղղությամբ։

Կանխատեսվում է, որ տնտեսական մրցակցությունն ուղեկցվելու է նաև տեխնոլոգիական մրցավազքով։ Տեխնոլոգիաները չափազանց կարևոր նշանակություն ունեն հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Եվ ապագայում միջազգային ասպարեզում կարևոր դերակատարություն կունենան այն երկրները, որոնք տեխնոլոգիական առումով հաջողությունների հասած կլինեն։ Այս պարագայում նույնիսկ փոքր տարածք ու բնակչություն ունեցող երկրները, որոնք տեխնոլոգիական մեծ առաջընթացի հասած կլինեն, մեծ աշխարհաքաղաքական քաշ կարող են ունենալ, ինչպես հիմա, օրինակ՝ Իսրայելն ու Թայվանը, որոնք մեծ կշիռ ու ազդեցություն ունեն աշխարհաքաղաքական տեսանկյունից իրերի դասավորության վրա։

Բայց գլխավոր մրցակիցները տեխնոլոգիական հատվածում շարունակում են մնալ ԱՄՆ-ը և Չինաստանը։ ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջատարը տեխնոլոգիական զարգացման առումով, սակայն Չինաստանն էլ փորձում է ձեռնոց նետել նրան՝ հեռանկարում առաջատարը դառնալու իր ցանկությամբ։ Հատկապես դաժան է մրցակցությունը արհեստական բանականության ոլորտում։ Վաշինգտոնը ձգտում է թույլ չտալ ու արգելել, որ գերժամանակակից ու մեծ հզորություն ունեցող չիպերը հայտնվեն Չինաստանում, որպեսզի այդ երկիրն ի վիճակի չլինի արհեստական բանականության ոլորտում մրցակցել ԱՄՆ-ի հետ։

Բացի դրանից, արհեստական բանականության ոլորտում Ֆրանսիան ու Հնդկաստանը փորձում են ԱՄՆ-ից ու Չինաստանից հետ չմնալ ու այլ երկրների ծրագրային լուծումներից օգտվելու փոխարեն իրենց համակարգը ստեղծել։ Պատահական չէ, որ Արհեստական բանականության գործողությունների համաժողովն այս տարվա փետրվարին տեղի ունեցավ Փարիզում, իսկ այդ միջոցառումը համանախագահում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

Մյուս կողմից էլ՝ պետությունների միջև ակտիվ մրցակցության պարագայում համաշխարհային հանրությունը դեռևս տրամադրված չէ արհեստական բանականության ոլորտում կարգավորումներ և միջազգային մակարդակով օրենսդրական լուծումներ առաջարկելու հարցում, քանի որ առանց կարգավորման ու հատուկ վերահսկողական մեխանիզմների արհեստական բանականությունը շատ լուրջ վտանգ կարող է ներկայացնել մարդկության համար։ Վտանգը հատկապես մեծ է ռազմական ոլորտում, երբ ինքնավար զենքերի ու ռոբոտների կիրառումը ռազմադաշտում կարող է դառնալ սովորական երևույթ։ Նույնիսկ փորձագետները բազմիցս ահազանգ են հնչեցրել՝ առկա իրավիճակը համեմատելով «պանդորայի արկղը» բացելու հետ։

Մյուս կողմից էլ՝ գնալով ավելի է մեծանում թվային տիրույթի նշանակությունը, երբ գրեթե բոլոր կարևոր ենթակառուցվածքներում թվային լուծումներ են կիրառվում։ Ուստի, մեր ժամանակների ամենակարևոր ուղղություններից մեկն էլ կիբերանվտանգությունն ու ապատեղեկության դեմ պայքարն է։ Գնալով պետություններն ավելի մեծ ներդրումներ են կատարում այս ոլորտում։ Եվ կարող ենք տեսնել, թե ինչպես են որոշ երկրներ օգտագործում կիբերգործիքներն առավելություն ձեռք բերելու նպատակով։ Օրինակ՝ ԱՄՆ-ում մեղադրում են Չինաստանին, որ կիբերլրտեսության միջոցով չինացիները օգտագործում են իրենց պատկանող մտավոր սեփականությունը և նորարարական լուծումները։

Ժամանակակից փուլի մյուս կարևոր միտումն ուժի գործոնի կարևորումն է։ Ուկրաինայում, Գազայի հատվածում և այլ վայրերում ընթացող հակամարտությունները նոր լիցք են հաղորդում ռազմական ինդուստրիային։ Օրինակ՝ ռուսական տնտեսության մեջ այլևս շատ կարևոր դեր է սկսել կատարել ռազմական արդյունաբերությունը։ Եվ հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու մոտեցումը նոր խթան է դառնում, որպեսզի պետությունները կտրուկ ավելացնեն իրենց ռազմական բյուջեները։ Անգամ Գերմանիան ու Ճապոնիան, որոնք տասնամյակներ շարունակ խուսափում էին մեծ ներդրումներ կատարել այս ոլորտում, կտրուկ ավելացրել են իրենց ռազմական բյուջեները։ Իսկ երբ ԱՄՆ-ը դժկամություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ի իր եվրոպական գործընկերների անվտանգության ապահովման բեռն իր ուսերին պահելու հարցում, նույնիսկ առաջ է քաշվում անվտանգային համաեվրոպական համակարգ ստեղծելու գաղափարը։

Ժամանակի ընթացքում ավելանում է փոքր և մեծ անօդաչու թռչող սարքերի կիրառումը՝ ինչպես հետախուզական, այնպես էլ մարտական գործողությունների համար։ ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը ակտիվորեն զարգացնում են հիպերձայնային հրթիռների տեխնոլոգիաները, որոնք գրեթե անխոցելի են ներկայիս հակահրթիռային համակարգերի կողմից։ Տիեզերքը վերածվում է կարևոր ռազմավարական գոտու։ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը ակտիվորեն մրցակցում են նաև տիեզերական և արբանյակային տեխնոլոգիաների առաջընթացի հարցում։ Պատահական չէ, որ ամերիկյան պաշտոնյաները հավաստիացնում են, որ Starlink արբանյակային ծառայության կողմից ապահովվող կապի հաշվին է, որ Ուկրաինան հնարավորություն է ստացել դիմակայել ռուսական առաջխաղացմանը, այլապես պատերազմում շատ արագ պարտվելու էր։

Մյուս կողմից՝ կարևոր է դառնում ոչ միայն սեփական ռազմարդյունաբերության զարգացումն ու տեխնոլոգիական և նորարարական լուծումների կիրառումը, այլև ստեղծված ռազմական արտադրանքի արտահանումը։ Սպառազինությունների արտահանման ոլորտում ավանդական խաղացողներին միացել են նորերը։ Օրինակ՝ ներկայում այս դաշտ են մուտք գործել Թուրքիան ու Հնդկաստանը։

Այս ամենի հետ միջազգային ասպարեզում կարևորագույն գործոն է շարունակում մնալ մարդկային կապիտալը։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ փորձում են գրավիչ պայմաններ ստեղծել, որպեսզի տարբեր երկրներից լավագույն մասնագետները տեղափոխվեն իրենց մոտ աշխատելու և իրենց տնտեսությունը զարգացնելու։ Իսկ Չինաստանը, դրսից մասնագետներ բերելու փոխարեն, գլխավորապես հենվում է իր մեծ մարդկային ռեսուրսների վրա։ Բայց Չինաստանն այսօր արդեն բախվում է այնպիսի խնդրի, ինչպիսին բնակչության թվի նվազումն է, որի արդյունքում էլ իր՝ բնակչության թվով առաջին տեղը զիջել է Հնդկաստանին։ Բայց բնակչության թվի նվազման միտումը բնորոշ է ոչ միայն Չինաստանին, այլև Արևել յան Ասիայի այլ երկրների՝ հատկապես Ճապոնիային ու Հարավային Կորեային։ Ժողովրդագրական ճգնաժամը շատ լուրջ է նաև Եվրոպայում, որտեղ որ այդ խնդիրը մասամբ փորձել են լուծել ներգաղթի հաշվին։ Նույնիսկ Թուրքիայում, որտեղ բնակչությունը տասնամյակներ շարունակ ավելանում էր, ծերացման միտումը դառնում է գերիշխող։ Գերազանցապես աֆրիկյան մայրցամաքի երկրներում է, որ ծնելիության բարձր մակարդակը դեռևս պահպանվում է։ Այնուամենայնիվ, ժողովրդագիրների հաշվարկները ցույց են տալիս, որ առաջիկայում ծնելիության մակարդակի անկումն ու բնակչության թվի նվազումը դառնալու են համընդհանուր միտում։ Սրան զուգահեռ էլ ժամանակի ընթացքում ավելի է բարձրանում մարդկանց կյանքի տևողությունը։ Այսպիսի պայմաններում հեռու չէ նաև այն պահը, երբ մի շարք երկրներ կարող են կանգնել այնպիսի խնդրի առաջ, ինչպիսին թոշակառուների ու ծերերի անհամեմատ մեծ թիվն է՝ ի հակակշիռ աշխատող երիտասարդների թվի։ Իսկ դա ինքնին լուրջ բեռ է դառնում տնտեսության համար։ Ճապոնիան այսօր հենց այսպիսի խնդրի առաջ է կանգնած։

Տեղի ունեցող զարգացումների համատեքստում չենք կարող հաշվի չառնել նաև գլոբալ տաքացման, կլիմայական փոփոխությունների և անոմալիաների հարցը։ Ժամանակ առ ժամանակ աշխարհի տարբեր մասերում ականատես ենք լինում տարերային աղետների և ջերմաստիճանային կտրուկ տատանումների, որոնք մեծ հարված են հասցնում նաև տարբեր երկրների տնտեսությանը, ինչու չէ՝ նաև համաշխարհային տնտեսությանը։ Մասնագետներն ահազանգում են, որ պետք է քայլեր ձեռնարկվեն ածխաթթու գազի և այլ գազային արտանետումների ու թափոնների ծավալը կրճատելու ուղղությամբ, այլապես մարդկությունը շատ լուրջ խնդիրների կարող է բախվել առաջիկայում։ Հատկապես լուրջ խնդիր է գլոբալ տաքացումը և ջերմոցային էֆեկտը, որի արդյունքում Երկրի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ, իսկ համաշխարհային օվկիանոսի մակարդակն աստիճանաբար բարձրանում է։

Կլիմայակայն փոփոխությունների դեմ պայքարի հետ կապված միջազգային ասպարեզում որոշակի քայլեր կատարվում են, բայց դրանք դեռ բավարար չեն։ Սա այն խնդիրն է, որ համաշխարհային ջանքերի համատեղում է պահանջում։

Բայց դրա արդյունքում էլ չինական տեխնոլոգիական հատվածում շեշտը դրել են ոչ թե հաշվարկային հզորությունների ավելացման, այլ օպտիմալ լուծումների վրա։ Օրինակ՝ հունվարին գործարկված Deepseek R1 մեծ լեզվական մոդելի տարբերակը լիովին հեղափոխական նշանակություն ունեցավ իր օպտիմալ լուծումների առումով։ Այն արդյունքներին, ինչին ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին հաջողվում էր հասնել գերհզոր չիպերի ու միլիարդավոր դոլարների ներդրումների արդյունքում, չինացի մասնագետներին հաջողվեց հասնել հին չիպերով ու ավելի փոքր ռեսուրսներով։ Դրա հետևանքով էլ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը սկսեցին անկում գրանցել։ Ու այսուհետ այս ոլորտում մրցակցությունը լինելու է ոչ միայն գերժամանակակից հաշվարկային հզորությունների օգտագործման, այլև օպտիմալ լուծումներ գտնելու և փոքր ռեսուրսներով մեծ արդյունքների հասնելու ուղղությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное