Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու Հայաստանում քաղցկեղով հիվանդին չեն ասում ճիշտ ախտորոշումը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արդյոք ուռուցքային հիվանդները պետք է իմանան իրենց ախտորոշման մասին: Սա առաջին միտքն է, որ ունենում եմ «Նաիրի» բժշկական կենտրոնի Քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Լեւոն Բադալյանի աշխասենյակում սպասելիս:

Բժիշկը խոսում է տարեց հիվանդի ազգականների հետ, իսկ հիվանդը սպասում է միջանցքում: Լեւոն Բադալյանը բացատրում է` քիմիաթերապիան կարող է արդյունավետ լինել, կարող է եւ՝ ոչ. ամեն ինչ կախված է նրանից, թե հիվանդի օրգանիզմն ինչպես կարձագանքի բուժմանը: Հարազատները պետք է որոշեն՝ արժե նման ծանր բուժման ենթարկել տարեց մարդուն, թե՝ ոչ։

Հարազատները բժշկին խնդրում են ծերունուն չհայտնել ախտորոշումը: Պայմանավորվում են՝ նրան կասեն, որ նախնական ախտորոշումը` ստամոքսի խոց, հաստատվել է: Հիվանդին կանչում են աշխատասենյակ: Բարձրահասակ եւ բավական առույգ ծերունին անմիջապես սկսում է բժշկին հարցուփորձ անել. խոսքն իսկապե՞ս ստամոքսի խոցի մասին է։ Եթե այո, ապա ինչո՞ւ են լրացուցիչ հետազոտություններ նշանակել, մասնավորապես` ԿՏ: Չէ՞ որ այդ ախտորոշումը վաղուց հայտնի էր: Բժիշկը հանգիստ եւ երկար նրան բացատրում է, որ լրացուցիչ հետազոտություններն անհրաժեշտ էին ախտորոշման հաստատման համար, հետո ստամոքսի ցավերը հանգստացնող դեղեր է նշանակում: Ընտանիքը հեռանում է, բայց հարց է՝ արդյոք հաջողվեց համոզել ծերունուն:

- Պե՞տք է արդյոք ուռուցքային հիվանդներին հայտնել ախտորոշումը։

Շատ դեպքեր եմ ունենում, երբ հիվանդները չեն իմանում իրենց ախտորոշումը եւ բուժումն օգնում է, քանի որ հոգեբանական լարվածություն չի լինում։ Իսկ այն պացիենտները, որոնք իմանում են... Իհարկե, կան գրագետ մարդիկ, որոնք դա հանգիստ են ընդունում։ Բայց ովքեր այնքան էլ իրազեկված չեն, եւ վստահ են, որ քաղցկեղն անբուժելի է, նրանց համար շատ ծանր է լինում։ Մեր ազգի մենթալիտետը, ուռուցքային հրվանդությունների վերաբերյալ իրազեկվածության աստիճանը հաշվի առնելով՝ առավելապես ճիշտ ախտորոշումը չի ասվում:

- Չէ՞ որ արտասահմանում ճիշտ հակառակն է: Այնտեղ համարում են, որ հիվանդը պետք է իմանա քաղցկեղի մասին:

Այնտեղ մարդիկ ավելի իրազեկված են, գիտեն, որ քաղցկեղը հնարավոր է բուժել։ Երկրորդ, այնտեղ ձեւավորված իրավական ինստիտուտն է բժշկին ստիպում հիվանդին ասել ճշմարտությունը։ Բայց պետք է տարբերակել ախտորոշումն ու կանխատեսումը։ Մարդուն ասում են, որ ինքը քաղցկեղ ունի, բայց ոչ մի բժիշկ չի ասում, որ երկար չի ապրելու։ Այնպես որ, այդ խնդիրն այնտեղ էլ կա։ Մենք էլ այստեղ շատ ժամանակ հարազատներին առաջարկում ենք հիվանդին ասել քաղցկեղի մասին, բայց նաեւ ասել, որ նա կբուժվի, եւ շատերը համաձայնում են:

- Բայց հարազատներից էլ են թաքցնում ամբողջ ճշմարտությունը...

Ոչ, դա բացառված է, եթե չասենք` լուրջ խնդիր կունենանք։ Մենք հարազատներին ասում ենք ճիշտ կանխատեսումը, եւ նրանք փաստաթուղթ են ստորագրում, որ իրազեկված են հնարավոր բոլոր ելքերի մասին։ Պետք է ասեմ, որ հիմնականում տարեց հիվանդներից ենք թաքցնում իրական ախտորոշումը։ Երիատասարդները գրեթե բոլորն իմանում են։ Նրանք կամ գլխի են ընկնում, կամ էլ զգուշորեն բացատրում ենք։

Անցնում ենք մեր զրույցի հիմնական թեմային՝ քիմիաթերապիայի ծառայությանը եւ, ընդհանրապես, ուռուցքային հիվանդությունների բուժմանը «Նաիրի» ԲԿ– ում:

Մենք աշխատում ենք օնկոթիմով։ Ախտորոշողը, վիրաբույժը, քիմիաթերապեւտն աշխատում են միասին, համալիր բուժում իրականացնում։

– Ձեզ մոտ առաջակվում է քաղցկեղի բոլո՞ր տեսակների բուժում։

Մենք ունենք օնկոգինեկոլոգիայի ուժեղ թիմ, ունենք օնկոոսկրաբաններ եւ օնկոնյարդավիրաբույժներ։ Ինչ վերաբերում է թոքի կամ աղեստամոքսային չարորակ ուռուցքներին, այդպիսի վիրահատություններ եւս արվում են, բայց դրանք անում են ընդհանուր վիրաբույժները, նրանք ուռուցքաբաններ չեն։ Հիմնական շեշտը դրել ենք օնկոգինեկոլոգիայի վրա։

- Պատահո՞ւմ է, որ հիվանդները ձեզ մոտ քիմիաթերապիա ստանալու գան այլ կլինիկաներում վիրահատվելուց հետո:

Նման դեպքերը, թերեւս գերակշռում են։

– Այդ դեպքում ո՞րն է ձեր բաժանմունքի առավելությունը:

Բաժանմունքը 4 տարի առաջ հիմնել է ֆրանսահայ բժիշկ Գեւորգ Աբգարյանը։ Նպատակն էր Հայաստանում ունենալ քիմիաթերապիայի ժամանակակից ծառայություն։ Այն հագեցվել է անհրաժեշտ սարքավորումներով եւ համալրվել երիտասարդ մասնագետներով, որոնք վերապատրաստվել են Եվրոպայում։ Սկզբնական շրջանում բոլոր հիվանդների տվյալներն ամեն շաբաթ ուղարկում էինք ֆրանսիական կլինիկա` կոնսիլիումի։ Այդ սկզբունքով երկար ժամանակ աշխատել ենք, բայց հիմա արդեն այնքան ենք հմտացել, որ միայն միջին եւ բարդ դեպքերի վերաբերյալ ենք նրանց հետ խորհրդակցում։ Սա այս կենտրոնի ամենամեծ առավելությունն է:

Կան քիմիաթերապիայի ընտրության պրոտոկոլներ եւ իրականացման սխեմաներ։ Այդ պրոտոկոլներն ամեն տարի, նույնիսկ տարին մի քանի անգամ կարող են թարմացվել, եւ քիմիաթերապեւտը պետք է դրանց մշտապես տիրապետի։ Եթե նա գիտի միայն այն, ինչ հինգ տարի առաջ գիտեր, դա արդեն ակտուալ չէ։Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող ճյուղերից է։

Այդ պրոտոկոլների հիման վրա ընտրվում է բուժման մարտավարությունը. քանի ամիս պետք է տեւի բուժումը, ինչ հաճախականությամբ պետք է կատարվեն մյուս հետազոտությունները։ Կա քիմիաթերապիայում լայնորեն կիրառվող 10-15 դեղ, որոնք նշանակվում են տարբեր համադրություններով։

Քիմիաթերապիայի ժամանակ ամենամեծ խնդիրը կողմնակի բարդությունների կառավարումն է։ Դա կոչվում է ուղեկցող թերապիա, որը նույնպես իրականացվում է հատուկ պրոտոկոլների համաձայն։ Եվ դա գործի ոչ պակաս պատասխանատու մասն է։ Այդ ուղեկցող թերապիան ներառում է եւ սրտխառնոցի դեմ դեղեր, եւ արյունը կարգավորող միջոցներ, այդ թվում՝ արյան փոխներարկում եւ այլն։ Այսինքն, պետք է անել ամեն ինչ, որպեսզի հիվանդի բուժումն ավելի թեթեւ ընթանա, չափաբաժիններն արհեստականորեն չնվազեցվեն, եւ բուժման կուրսերի միջեւ ինտերվալները չերկարեն։

– Իսկ կա՞ն քիմիաթերապիայի հետեւանքով մազերի կորստի դեմ պայքարի միջոցներ:

Քիմիաթերապիան հիմնականում բերում է մազաթափության։ Դրան լիարժեք լուծում չկա, բայց շուտով մեր կլինիկայում կիրառվելու է նոր տեխնոլոգիա, որը զգալիորեն նվազեցնելու է մազաթափությունը մի շարք ախտորոշումների դեպքում:

Անահիտ Սարգսյան

ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и Израиль
Самое популярное