Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլխավոր դատախազությունը խաղում է Ջավադյանի կանոններով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամիսներ առաջ ՀՀ քաղաքացի Սամվել Սահակյանը սենսացիոն հայտարարություն արեց: Նա մի հարցով գրավոր դիմում էր մուտքագրել ՀՀ ԿԲ, իսկ ԿԲ ղեկավարությունը Սահակյանին լուսանկարել էր և լուսանկարները փոխանցել կրիմինալ ուղենիշ ունեցող 3 անձանց, որոնք և զանգահարել էին Սահակյանին և փորձել ահաբեկել։  Քաղաքացին դիմել էր դատախազություն, բայց քանի որ գործի մեջ ներգրավված էր ԿԲ-ի բարձրագույն ղեկավարությունը, եղածի մասին պատմել էր լրատվամիջոցներին։

Դրանից հետո ԿԲ –ն՝ հանձինս նախագահ Ա. Ջավադյանի, նախաձեռնել  էր մասշտաբային հարձակում։ Նախ Քաղաքացուն բացեիբաց մեղադրեցին, թե մուտքագրված դիմումը կեղծ է և քրեական գործ հարուցեցին: Այնուհետև հարուցեցին 2 վարչական վարույթ և պահանջեցին, որ դատարանը կալանք դնի քաղաքացու գումարների վրա և ԱՐԳԵԼԻ, որ նա ընդհանրապես այս թեմայով ԶԼՄ-ների հետ շփվի։   

Սամվել Սահակյանն այս ամիսների ընթացքում չդադարեց հնարավոր բոլոր ատյաններով պայքարել: Այս մութ գործընթացի մասին ԼՈւՐԵՐ.com-ն այսօր կփորձի մանրամասն տեղեկություն ստանալ Սամվել Սահակյանից:

-Պարոն Սահակյան, ի՞նչ փուլում է գործընթացը: Ինչպե՞ս են մեկնաբանում Կենտրոնական բանկից ձեր լուսանկարները երրորդ անձին տրամադրելու փաստը:

  - Նախ նշեմ, որ ունենք կարևորագույն և մեծ հաղթանակ. ԿԲ-ի նախագահի և նրա մտերիմների կողմից կեղծ հայտարարված փաստաթուղթը ճանաչվել է իրական: Անկախ փորձագիտական կենտրոնը միանշանակ հաստատել է, որ ստորագրությունն իրական է: ՀՀ Կենտրոնական բանկը, ըստ իս, վերին ղեկավարության առջև իր երեսը փրկելու համար տարածեց հայտարարություն, ըստ որի՝ նրանք իմ դիմումի մեջ իբր կեղծ ստորագրություն են տեսել, և ամենածիծաղելին այն է, որ այդ «կեղծ» ստորագրությունը տեսնելուց հետո դիմել են ոչ թե իրավապահներին, որպեսզի ինձ պատժեն օրենքի ամբողջ խստությամբ, այլ ինչ-որ կասկածելի համբավ ունեցող մարդկանց: Որքանով ես տեղյակ եմ, գողական ենթամշակույթում դա խիստ ընդունված մեթոդ է, երբ բողոք ներկայացնողի վրա փորձում են ճնշումներ գործադրել, սակայն բանկային գործունեության համաշխարհային պրակտիկայում այս երևույթի կիրառումը, կարծում եմ, պարոն Ջավադյանի նորամուծությունն էր:  Ինչևէ, նույնիսկ այս ծիծաղելի արդարացումները հերքվեցին: Անկախ փորձաքննությունը հաստատեց, որ ոչ մի կեղծ ստորագրություն չկա: Ըստ էության, հերքվեց ՀՀ Կենտրոնական բանկի այն մանկական արդարացումը, որով փորձում էին լղոզել իմ լուսանկարների տրամադրումը երրորդ անձի: Որպես օրինակ՝ ասեմ, որ Կենտրոնական բանկից նույնիսկ իրավապահներն են բավական մեծածավալ թղթաբանությամբ և դժվարություններով լուսանկար կամ տեսանյութ ստանում, իսկ, ինչպես տեսնում եք, «ճիշտ» կյանքով «աբրած» տղերքի համար Կենտրոնական բանկի ներքին տեսախցիկները միշտ ազատ են ու մատչելի: Սա, անշուշտ, խոսում է մեր որոշ պաշտոնյաների տհաս վերաբերմունքի մասին՝ առ պետությունը:

- Այսինքն, անկախ փորձաքննությունը հերքե՞ց Կենտրոնական Բանկի հայտարարությունը:

- Այո՛, հերքեց ԿԲ-ի տարածած տեղեկությունը, թե ես կեղծ թուղթ եմ մուտքագրել, և այժմ ՀՀ ԿԲ-ում պետք է նոր արդարացում մոգոնեն, թե ինչու են իմ ու կնոջս լուսանկարները տրամադրել երրորդ կողմին: Ո՞ր իրավունքով: Ես այս գործի մեջ տեսնում եմ կոռուպցիոն վտանգ և շորթման փորձ, որի իրականացնողների հետ ԿԲ ղեկավարությունն ուղղակիորեն սերտաճած է։

- Ինչպիսի՞ն էր իրավապահ մարմինների արձագանքն այս պատմությանը:

- Ցավոք, շատ իներտ, տեղ-տեղ՝ նաև հակասական: ՀՀ Գլխավոր դատախազություն՝ իմ դիմումներն, ըստ էության, մնացել են անհետևանք: Այս 6 ամիսների ընթացքում մեր իրավապահ համակարգը՝ հանձինս Գլխավոր դատախազության, որը վերահսկող մարմին է հանդիսանում, ո՛չ իրավական գնահատական տվեց եղածին, ո՛չ էլ պատասխանում է, թե որ փուլում կամ ինչու է գործընթացը կանգնած։

- Ձեր հետագա քայլերի մասին կտեղեկացնե՞ք

-Իմ հետագա քայլերը հետևյալն են. ես կսպառեմ արդարադատության հասնելու ներպետական բոլոր ատյանները և գործը անպայման կհանեմ ՄԻԵԴ: Սա մարդու իրավունքի կոպտագույն խախտում է, երբ պետական հիմնարկն իր տեսանկարահանող սարքերի պարունակությունը “Viber” բջջային հավելվածի միջոցով ուղարկում է կասկածելի մարդկանց ու դա անում՝ մինչ օրս անհայտ նպատակներից ելնելով:  Նաև բողոք ենք ներկայացնելու Գլխավոր դատախազության դեմ՝ անգործության համար։ Առ այսօր՝ իմ հետևյալ հարցը դեռ չունի իր պատասխանը՝ «Հարգելի՛ Կենտրոնական բանկ, ինչու՞, ի՞նչ նպատակով եք ուղարկել իմ և կնոջս լուսանկարները երրորդ, մասնավոր անձի»։

Գլխավոր դատախազությունը պարտավոր է հնարավորինս շուտ պատասխանել այս գործի վերաբերյալ առկա հարցերին, չէ՞ որ պետք է պարզել՝ ով և ինչի դիմաց է տեղեկատվություն հանում ԿԲ-ից և տրամադրում երրորդ անձանց. միգուցե սա ԿԲ -ում ընդունված և բազմիցս իրականացված պրակտիկա՞ է։

Նելլի Ավետիսյան

Լուսանկարում ձեռագրաբանական փորձաքննության արդյունքն է:

ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе
Самое популярное