Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորտակվող նավ կամ Նոյան տապան. ինչու՞ է Փաշինյանը ցանկանում անդամակցել ԵՄ-ին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում հավատում են, որ այս աշխարհում ամեն ինչ (թեյնիկից մինչև ռադիոկայան) ինչ-որ կերպ հորինված է իրենց կողմից։ Եվ կասկած չկա, որ յուրաքանչյուր հայի պարտքն է դա  գեղեցիկ ու նրբագեղ ապացուցել։ Բայց հայերն էլ ունեն որոշակի տաբուներ, և թվում է, թե վերջին մի քանի տարիների ընթացքում դրանք նկատելիորեն շատացել են, գրում է Postnews.ru–ն։ Այնտեղ, որտեղ այլևս չկա հակառակն ապացուցելու հնարավորություն, բացահայտվում են դժգոհությունները։ Մոսկվացուն ընդամենը պետք է նստել Երևանի ցանկացած տաքսի, և լսել դրանցից առնվազն երկուսի մասին: Առաջինը Վլադիմիր Լենինի մասին է, ով Թուրքիային է նվիրել սուրբ Արարատը։ Եվ երկրորդը  Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի մասին է, ով աչք փակեց Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի զարգացման վրա։ Փաշինյանն ինքը ևս զարգացնում է այդ լեգենդը: Ռուս խաղաղապահները նույնիսկ զինադադարից հետո չեն կատարել իրենց վերապահված գործառույթը, կարծիք է հայտնել Փաշինյանը։ 2023 թվականին նա կասկածի տակ է դրել երկրի մասնակցությունը ՀԱՊԿ-ին և այժմ մտածում է լքել այն կազմակերպությունները, որոնք կապում են իրեն Ռուսաստանի հետ՝ ԵԱՏՄ-ն և ԱՊՀ-ն։ Սակայն Պուտինն ասել է, որ դա չի բխում Հայաստանի շահերից, առաջին հերթին՝ տնտեսական նկատառումներով։

Չնայած նոր եվրոպամետ վեկտորի հաստատմանը, Փաշինյանը դեռևս չի կարողացել դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսական կապերը եվրոպական շուկայի հետ։ Մրցակցությունը չափազանց մեծ է, և ապրանքների արտահանման մասշտաբները ակնհայտորեն բավարար չեն Եվրոպայում հետաքրքրություն առաջացնելու համար։ Նույնիսկ Ղարաբաղից հետո էլ Փաշինյանը դեռ նստած է «ռուսական ասեղի» վրա, բացի դա՝ գնալով ավելի քիչ միտումներ կան ԵՄ-ի հետ առևտրային հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Հայկական դիվանագիտության համար խնդիր է մնում ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային քաղաքականության իրադարձությունների ընթացքի համարժեք գնահատումն ու կանխատեսումը, նա միշտ քաղաքական միտումների մեջ վերջինն է: 

Փաշինյանի մոտ գործերն այնքան էլ լավ չեն ընթանում նաև ներքին ճակատում: Հետազոտական ​​հարցումները ցույց են տալիս, որ հայերի 89%-ը չափազանց բացասական է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության հնարավոր ճանաչմանը։ Միաժամանակ, վարչապետը հայտարարել է, որ պատրաստում է նոր Սահմանադրություն՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Հայաստանում կա օրենք, ըստ որի իշխանություններն իրավունք չունեն ստորագրել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչող որևէ փաստաթուղթ։ Այդ կետը հանդիսանում է Ալիևի հետ համաձայնության գալու գլխավոր խոչընդոտը, ով հարևան Թուրքիայի օգնությամբ ակտիվորեն ճնշում է Հայաստանին։ Հնարավոր է, որ Փաշինյանը նոր Սահմանադրության մեջ հենց այդ կետը փոխի: Ըստ այդմ, ագրեսորներին հանգստացնելու Փաշինյանի քաղաքականությունը ձախողվել է, և այժմ Հայաստանի վարչապետը ստիպված է այլընտրանքներ փնտրել և մտածել, թե ի՞նչ կարող է ցույց տալ ժողովրդին որպես վերջին հինգ տարիների ձեռքբերում։ Եվ նա վերջապես գտել է ինչ որ բան: Նախ դա ԱՄՆ-ի հետ ռազմավարական համաձայնագրի ստորագրումն էր (հայերի մոտ 65-70%-ը դա դրական իրադարձություն է համարում), իսկ հիմա էլ քայլն է դեպի Եվրամիություն։

Ներկայում իր աջակցության վարկանիշի անկման ֆոնին Փաշինյանը սկսել է ակտիվորեն օգտվել նաև սոցիալական ցանցերից։ Նա հաճախ է հայտնվում քաղաքում, հեծանիվ է քշում եվրոպական մայրաքաղաքներով և ընդհանրապես ստեղծում սովորական հայ քաղաքացու կերպարանք, ով երբեմն կարող է իրեն թույլ տալ կնոջ հետ ռեստորան գնալ։ Դժվար է ասել, թե արդյո՞ք դա դրական է ազդում նրա վարկանիշի վրա, սակայն այդ 49-ամյա քաղաքական գործիչը ակնհայտորեն փորձում է ավելի երիտասարդ երևալ։ Ավելին, հայ երիտասարդության մեծամասնությունը փաստացի պաշտպանում է արևմտամետ վեկտորը։ Ինչպես Postnews.ru-ի հետ զրույցում նշել է արևելագետ Սամվել Շահբազյանը, շատերը գնում են Եվրոպա սովորելու կամ արևմտյան ընկերություններում աշխատելու և, առհասարակ, ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Արևմտյան մշակույթի, այլ ոչ թե արևելյան երկրների մշակույթների նկատմամբ: Այնուամենայնիվ, անգամ 2022 թվականի հարցումների համաձայն Հայաստանի երիտասարդ քաղաքացիների 68%-ը բացասաբար է վերաբերվում վարչապետի քաղաքականությանը։

Հայերի մեջ չկա կոնսենսուս: Gallup International Association-ի հարցման արդյունքների համաձայն մարդկանց միայն շուրջ 55%-ն է դրական գնահատում ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հայաստանի Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Միևնույն ժամանակ, չնայած Պուտինի վերաբերյալ արևմտյան բացասական նարրատիվին, հայերի մոտ 87%-ը դրական է վերաբերվել Ռուսաստանի քաղաքացիների հոսքին։

«Այդ օրակարգը թելադրված է Արևմուտքից, և նա այն պարզապես իրականացնում է»,- կարծում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Իրականում Պուտինը ոչ թե խնդիր է Հայաստանի համար, այլ, ընդհակառակը, անհրաժեշտ է որպես հակակշիռ խաղաղության պայմանագիրը ոչ միայն Ադրբեջանի պայմաններով կնքելու համար։

Սակայն Հայաստանի վարչապետը տարածաշրջանային կայունությունից գերադասել է Արևմուտքի հետ կապերը: Այն բանից հետո, երբ ԵՄ հանձնաժողովները կհաստատեն եվրաինտեգրման ճանապարհային քարտեզը (իսկ այդ գործընթացը կարող է երկար տևել), պետք է տեղի ունենա եվրոպական հանրաքվե: Փաշինյանն երկու անգամ կարող էր զրկվել վարչապետի պաշտոնից, ու կարծես թե երրորդ անգամն ամբողջությամբ արդեն պատրաստ է։ Ժամանակը ցույց կտա, արդյո՞ք Հայաստանը կկրկնի Մոլդովայի ճակատագիրը, թե՞ կհայտնվի «չեզոք» Վրաստանի դերում: Չի բացառվում, որ Փաշինյանը հետևի Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Մոլդովայի առաջնորդ Մայա Սանդուի օրինակին, այն է՝ Եվրոպայում նախագահական թոշակ ապահովելը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Кому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»
Самое популярное