Պենելոպե Քրուզն ու Խավիեր Բարդեմը հանգստանում են Մայամիում (ֆոտո)
ՖՈՏՈՆերկա պահին դերասանուհի Պենելոպե Քրուզը նկարահանվում է «American Crime Story» սերիալում՝ ներկայանալով Դոնոթելլա Վերսաչեի՝ իտալացի դիզայներ, 1997թ․-ին սպանված Ջիանի Վերսաչեի կրտսեր քրոջ դերով։ Սակայն, ինչպես ասում են, գործերը կսպասեն, իսկ հանգիստը պետք չէ հետաձգել։
Նախօրեին Պենելոպե Քրուզին նկատել էին Մայամիում՝ ամուսնու՝ Խավիեր Բարդեմի հետ միասին։ Այս գեղեցիկ զույգը միասին է 2007թ․-ից։ Նշվում է, որ սկզբում Խավիեր Բարդեմը կասկածով էր վերաբերվում իրենց հարաբերություններին, քանի որ չգիտեր, արդյոք կկարողանա ապրել այպիսի տաքարյուն կնոջ հետ։
«Գեղեցկությունն ու սեքսուալոթյունն այն են, ինչը ես համարում են գրավիչ, իսկ Պենելոպեն ունի այդ հատկությունները։Նա ունի այն ամենն, ինչ անհրաժեշտ է․ նա չափազանց սեքսուալ է, շատ գեղեցիկ և, իհարկե, հիանալի դերասանուհի է, ով կարող է ժպտալ, երբ անհրաժեշտ է, լինել բռնկվող, եթե դուք դա ուզում եք։ Նրա կարիերայի համար չկան սահմանափակումներ»,-իր հարցազրույցներից մեկում ասել էր Խավիեր Բարդեմը։

