Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չեմ ուզում պատկերացնել, որ ինքը չկա, ապրելու ուժ է տալիս այն հույսը, որ մի օր հանդիպելու եմ Գարիկիս». սերժանտ Գարիկ Թամամյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ժիր, աշխույժ, չարաճճի երեխա էր Գարիկս: Սիրում էր շփվել իրենից ավելի մեծերի հետ, նույնիսկ նրանց անունով էր դիմում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Գարիկի մայրիկը:

Նրա խոսքով, դպրոցական տարիներին որդին շատ է սիրել առաջին տեղում լինել: «Բոլոր միջոցառումներին մասնակցում էր: Ձմեռ պապիկի շորեր էի իր համար կարում, հագնում էր դրանք: Գարիկս 1994 թ. ծնունդ է: 2000- ական թվականներն էին, այս օրերի նման չէր, որ կարելի է տարատեսակ հագուստ գտնել միջոցառումների համար, ինքս էի դրանք կարում իր համար: Անկեղծ լինեմ՝ սովորելու հետ սեր չուներ, դա կարծես փորձություն լիներ իր համար, ավելի լավ կլիներ՝ ես իր տեղը սովորեի: Չեմ կարող ասել, որ դպրոցում ուներ սիրելի առարկա, իր սերը երաժշտությունն էր, այդ դեպքում էլ սոլֆեջիոն չէր սիրում: Երկրորդ դասարանից սկսեց շվիի հաճախել: Նվագելու հետ սեր ուներ, նաև ունակություն: Սովորեց չորս տարի, հետո երեք տարի էլ հաճախեց մասնավոր պարապմունքների: Մասնակցել է Սայաթ-Նովայի անվան դպրոցում անցկացված մրցույթներին: Շվին՝ իր հերթին, բայց ավելի շատ սիրում էր դհոլ նվագել և երգել»:

Գարիկն իր տարեկիցներից բավականին ուշ է զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: «Նա ութերորդ դասարանում էր սովորում, երբ տեղափոխվեցինք Մոսկվա: Ամուսինս այնտեղ էր աշխատում, մենք էլ ընտանիքով տեղափոխվեցինք իր մոտ: Այնտեղ տուն ստեղծեցինք, մեր ամեն ինչն այնտեղ էր, 13 տարի այնտեղ ապրեցինք: Ամեն տարի ուզում էր վերադառնալ Հայաստան ու մեկնել ծառայության: Երբ 2016 թվականին Ապրիլ յան պատերազմը սկսվեց, իրեն ասացինք՝ տե՛ս, եթե հիմա ծառայելիս լինեիր, մենք ի՞նչ վիճակում կլինեինք: Բայց երբ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեցավ, վերջնականապես որոշեց վերադառնալ Հայաստան ու մեկնել ծառայության: Ես ու հայրիկը դեմ էինք, բայց հակառակվեց մեզ. «Գնում եմ իմ հայրենիք, կծառայեմ, կզորացրվեմ, Երևանում տուն կգնեմ, իմ ընտանիքը կստեղծեմ, երգ ու երաժշտությամբ գումար կվաստակեմ ու կմնամ Հայաստանում, ձեզ էլ ինձ հետ կբերեմ»: Այդպես էլ ստացվեց, Գարիկը եկավ, մեզ էլ բերեց Հայաստան»:

Գարիկը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության 2019 թ. հուլիսի 15-ին: Ծառայել է Ջրականում: Եղել է Արցախի թիվ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի «ֆագոտ» ջոկի հրամանատար, ավագ օպերատոր, սերժանտ: «Մյուսներից ավելի տարիքով էր, իրեն այնտեղ «Բիձո» են ասել: Լավ էր անցնում իր ծառայությունը, բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ուներ: Իր հետ ծառայող տղաներից ոմանք եկել ու պատմել են իրենից, ասում են, որ ամեն անգամ մի տեսակ զգաստացել են Գարիկի ներկայությունից»:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը: «Մոսկվայում էի: Սեպտեմբերի 26-ին առավոտից մինչ երեկո այնքան փակոցներ եմ արել: Այդ օրը երեկոյան զանգեց՝ մա՛մ, ի՞նչ ես անում, արձագանքեցի՝ «զակատ» եմ անում, Գար ջան: «Ուրախության անես»: Մինչ օրս այլևս որևէ փակոց չեմ արել: Սեպտեմբերի 27-ի առավոտյան աշխատանքի էի, սոցցանցերում տեսա, որ գրված է՝ լայնամասշտաբ պատերազմ: Զանգում էի Գարիկին, անհասանելի էր: Հայրիկն ինձանից էր գաղտնի պահում պատերազմի լուրը, ես՝ իրենից: 27-ի երեկոյան զանգեց՝ մեր մոտ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք, մեզ մոտ կրակոցներ չկան: Հետո իմացանք, որ նա Լելե Թեփե բարձունքում է եղել: Զանգահարում էր պարբերաբար, հիմնականում նաև ուրիշների համարներով, ասում էի՝ ինչո՞ւ ես ուրիշների համարներով զանգահարում, հեռախոսդ լիցքավորեմ, արձագանքում էր. «Լիցքավորում չունի հեռախոսը, մի կողմ եմ շպրտել, ուրիշի համարով եմ զանգում»: Իր երկու համարներն էլ չէին գործում, ում համարներով զանգահարում էր, դրանք էի լիցքավորում՝ միայն թե ինձ կարողանար զանգահարել, հանգիստ լինեի: Ինձ համար կարևոր էր իր ձայնը լսելը: Հոկտեմբերի 2-ին եղավ Գարիկի վերջին զանգը: Իրենց դիրքին «սնարյադով» էին հարվածել, նահանջի ժամանակ վիրավորվել էր: Շատերն են այդ օրը վիրավորվում, շատերը կարողանում են փախչել: Հետո, երբ արդեն իրեն էինք փնտրում, ասում էին, որ վիրավոր է եղել, գուցե գերեվարել են»:

Գարիկը զոհվել է հոկտեմբերի 3-ին: «Այդ օրվանից մեզ զանգ չի եկել: Ում մենք էինք զանգում, ասում էին՝ իրենք բունկերներում են, անհանգստանալու կարիք չկա, ապահով տեղում են: Հույսով սպասում էինք: Ամուսինս եկավ Հայաստան, ես երկու երեխաներիս հետ մնացի Մոսկվայում: Հոկտեմբերի 23-ին հեռուստացույցով լրատվական թողարկման ժամանակ ասացին, որ Գարիկ Համամյանին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով են պարգևատրել: Չէր նշվում, որ այն տրվել է հետմահու: Զանգեցի ամուսնուս, ասացի, որ տվյալները մեր որդու տվյալներն են, միայն ազգանունը Թամամյանի փոխարեն Համամյան է գրվում, գուցե տառասխալ է: Ամուսնուս ուղղորդում էի, որ տարբեր տեղեր գնա: Հետո նրան ասել էին, որ, իրոք, շփոթմունք է եղել, Գարիկն է արժանացել «Մարտական խաչի»: Տղաները տանկեր են խոցել, ուղղակի կապի խնդիր է եղել, և անունները ուշ են հայտարարել: Քանի որ մեդալը հետմահու չէր տրվել, այդ հանգամանքն ինձ մի քիչ հանգստացնում էր, բայց նաև ներքուստ ունեի զգացողություն, որ Գարիկի հետ մի բան այն չէ: Չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում, կարծես դատարկության նման լիներ: Եկեղեցում իմ մոմը հանգավ, դա քամուն վերագրեցի, բայց հետո ինքս ինձ ասում էի՝ Աստված էլ քեզ հասկացրեց, որ որդիդ չկա, մոմդ հանգավ: Այդ օրերին երեխաներիս թողեցի Մոսկվայում, վերադարձա Հայաստան, և սկսեցինք ամուսնուս հետ փնտրել մեր որդուն: Ոչ մի տեղ չէինք գտնում իրեն: Տարբեր մարդկանց ենք հանդիպել, տարբեր վայրերում եղել, ոչ ոք ոչ մի կոնկրետ բան չէր ասում, բոլորը խաբում, ճանապարհում էին: Ամենուր իրեն էինք փնտրում: Հոկտեմբերի վերջին Գարիկը եղել է Սևանի դիահերձարանում, հետո այնտեղից իրեն տեղափոխել են: Ամուսինս այդ ընթացքում արյուն էր հանձնել, և 2021 թ. փետրվարի 25-ին զանգեցին ու ասացին, որ նա ներկայանա Հերացի: Ինձ համոզեց, մնացի տանը, ինքը գնաց: Գարիկս ճանաչելի է եղել:

Տարբեր ուղղություններով էինք մտածում, որ գուցե վիրավորվել է, գուցե գերեվարվել, բայց ինքս ինձ թույլ չեմ տվել մտածել, որ Գարիկն էլ չկա: Հետո իր հետ ծառայած լեյտենանտին, ընկերներին գտանք, ասում են՝ Գարիկը հաստատ գերի չէր ընկնի»:

Հիմա Գարիկը «տանն» է՝ Հաղարծինում: Մայրիկն ասում է՝ իր համար տաղավար են կառուցել, հուշաքար ու խաչքար տեղադրել Գարիկի և 44-օրյա պատերազմում անմահացած տղաների հիշատակին:

Գարիկը քույրիկ ու եղբայր ունի: Տղաների ընտանիքներին ապրեցնողները հենց նրանք են: Բայց մայրիկին այսօր ապրեցնում, ապրելու ուժ է տալիս այն հույսը, որ մի օր հանդիպելու է որդուն: «Չեմ ուզում պատկերացնել, որ ինքը չկա, եթե այդ ուղղությամբ երկար մտածեմ, գուցե խելագարվեմ: Երևի կգա մի օր, և մենք կհանդիպենք»:

Հ. Գ. - Սերժանտ Գարիկ Թամամյանը Արցախի նախագահի հրամանագրերով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ 2020 թ. հոկտեմբերի 2-ին՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Հաղարծին գյուղի գերեզմանատանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»
Самое популярное