Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Ալիևը կարող է սպառնալիքներ ստեղծել Ռուսաստանի համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

blocknot.ru-ն «Հայաստանը կվերցնեն երեք օրում. ի՞նչ ուժ ունի Ալիևի բանակը և արդյո՞ք կարող է սպառնալ Ռուսաստանին» վերնագրով հոդվածում գրում է, որ մինչ Երևանը ինքնամոռաց կերպով փորձում է անդամակցել ԵՄ-ին, Ադրբեջանը, հետևելով Ղարաբաղի օրինակին, կարող է կլանել ողջ Հայաստանը։ Ինսայդերներից ստացված տեղեկության համաձայն, դա կարող է տեղի ունենալ արդեն այս կամ հաջորդ տարի, գրում է blocknot.ru-ն։ Այս ֆոնին ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո Բաքվի և Մոսկվայի հարաբերություններն են արագորեն վատանում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակորեն հետևում է Թուրքիայի հրահանգներին, որը վերջին շրջանում թռիչքներով է հեռանում Ռուսաստանից՝ նախատեսելով հետևողական քայլեր: Նախ՝ Ադրբեջանը կլանելու է Հայաստանը, իսկ հետո Թուրքիայի հետ կարող է ոտնձգություն կատարվել ռուսական տարածքի մի մասի, մասնավորապես Ղրիմի նկատմամբ, որը թուրքերը համարում են Օսմանյան կայսրության մաս։ Ավելին, դրան կարող է մասնակցել նաև Ուկրաինան։

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը տևում է դարեր շարունակ, իսկ Ղարաբաղը երկար ժամանակ եղել է գայթակղության փորձաքար: Բավարար քանակությամբ զենք կուտակելով և ստանալով Թուրքիայի աջակցությունը՝ 2020 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու մասին։ Հետո եղավ զինադադարի մասին համաձայնագիր, որը ստորագրել են Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը։ Արագ հաղթանակը ոգևորեց Ալիևին, նա հասկացավ, որ Հայաստանը ոչ միայն թույլ է, այլ նաև չունի ռազմական դաշնակիցներ, որոնք կարող են պաշտպանել նրան։ Դրանում կարևոր դեր խաղացին Փաշինյանի բարդ հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Եվ մինչ Փաշինյանը հիմա էլ որոշել է ստանալ ԵՄ-ի աջակցությունը, Ալիևը, ըստ երևույթին, որոշել է վերցնել Հայաստանն ամբողջությամբ։ Թուրքերը հստակորեն տվել են դրա թույլտվությունը։ 2020 թվականին Ադրբեջանի զինված ուժերի հզորությունը կազմել է 66950 մարդ, որից 56850-ը՝ ցամաքային զորքերում։ Ընդ որում, զինված ուժերի ընդհանուր ռեզերվի չափը կազմում էր 300 հազար մարդ։ Հայաստանի բանակը մեկուկես անգամ փոքր է։ Ակտիվ ուժերը բաղկացած են 44800 զինվորականներից, իսկ ռեզերվը կազմում է 210 հազար մարդ: 2024 թվականի դրությամբ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը զինված են մոտ 145 ինքնաթիռներով։ Ավելին, Ղարաբաղյան հակամարտության ժամանակ Ադրբեջանի տարածքում եղել են նաև թուրքական F-16 կործանիչներ։ «F-16 ինքնաթիռները չեն սպասարկում Ադրբեջանի զինված ուժերը, բայց հաստատ գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Նույնիսկ ավելի ստույգ կասեմ՝ 6-ը՝ Գյանջայում, 12-ը՝ Նախիջևանում», -նշել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Հայկական օդուժը շատ ավելի համեստ է: 2021 թվականի դրությամբ նրա թռիչքային նավատորմը ներառում էր Su-30SM չորս մարտավարական կործանիչ, 13 գրոհային ինքնաթիռ, 4 տրանսպորտային ինքնաթիռ և 14 ուսումնական ինքնաթիռ: 2024 թվականի համար Ադրբեջանն ունի 920 տանկ: Նույն տարվա տվյալներով, Հայաստանի զինանոցում տանկերի թիվը կազմում է 221 միավոր, այսինքն՝ ավելի քան չորս անգամ պակաս։

Այսպիսով, Ալիևի համար դժվար չի լինի գրավել Հայաստանը։ Միգուցե ոչ երեք օրում, բայց դա ամենաշատը մի քանի շաբաթվա հարց է, վստահ են ռազմական փորձագետները։ Սակայն հարցն այն է, որ Հայաստանը կարող է կապիտուլ յացիայի ենթարկվել պոտենցիալ լայնածավալ ռազմական հակամարտության առաջին իսկ օրերին: Փաշինյանը շտապում է դեպի ԵՄ, գնալով հեռանում է Ռուսաստանից և դրանով իսկ իր երկիրը տանում է դեպի անդունդ։

Սակայն Ադրբեջանը, կլանելով Հայաստանը, դժվար թե կանգ առնի։ Իսկ ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո Ռուսաստանին ուղղված Ալիևի տխուր հայտարարությունները դրա հերթական հաստատումն են։ Ադրբեջանի նախագահն ակնհայտորեն հող է նախապատրաստում Հայաստանի զավթման, իսկ հետո Թուրքիայի հետ համատեղ գործողությունների համար՝ ուղղված Ռուսաստանի դեմ: Եվ եթե Ալիևի բանակն ինքնին առանձնակի վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, կա Թուրքիայի՝ մինչև ատամները զինված բանակի աջակցությունը Ադրբեջանին, որը կարող է մեծ խնդիր դառնալ Ռուսաստանի համար:

Ինչպես գիտենք, Ադրբեջանի զինված ուժերը վաղուց են բարեփոխվել ՆԱՏՕ-ի չափանիշներով և համագործակցում են Թուրքիայի հետ։ Թուրքիայի զինված ուժերը, թերևս, ամենատպավորիչն են տարածաշրջանում։ 2025 թվականի դրությամբ Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր հզորությունը 355200 մարդ է։ Թուրքական բանակը զինված է ինչպես տեղական արտադրության, այնպես էլ ամերիկյան, գերմանական, չինական, կորեական և ռուսական արտադրության տեխնիկայով։

Ընդհանուր առմամբ, Թուրքիան ունի ավելի քան 3 հազար տանկ, այդ թվում՝ ամերիկյան M60, գերմանական Leopard 2 և թուրքական Altay, ավելի քան 11 հազար զրահատեխնիկա։ Թուրքիան ունի 245 միավոր F16 կործանիչ, ունի մոտ 700 ուղղաթիռ, հիմնականում՝ ամերիկյան, ինչպես նաև 12 գերմանական արտադրության սուզանավ։ Բացի այդ, Թուրքիան ՆԱՏՕ-ի այն հինգ անդամներից մեկն է, որի տարածքում տեղակայված են դաշինքի միջուկային զենքերը՝ որպես այս տեսակի զենքի համատեղ օգտագործման համաձայնագրի մաս: Ադրբեջանի և Թուրքիայի դաշինքը հսկայական ռազմական ուժ է, որը կարող է ուղղորդվել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի դեմ։ Եվ այստեղ անխուսափելիորեն պետք է հիշել աստղագուշակ Պավել Գլոբայի խոսքերը, որը դեռևս Ղրիմը Ռուսաստանին միացնելուց առաջ կանխատեսում էր, որ ապագայում Ղրիմը կարող է դառնալ ինքնավարություն Թուրքիայի պրոտեկտորատի տակ։ Այն ժամանակ դա ինչ-որ անհեթեթություն էր թվում... Բայց հիմա նման կանխատեսումն արդեն այնքան էլ ծիծաղելի չի հնչում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное