Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացվել է Երևանի գավառական դպրոցը․ պատմության այս օրը (14 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ըստ Յուլյան օրացույցի Նոր տարի, կամ ինչպես հիմա է կոչվում Հին Նոր Տարի, Ուզբեկստան՝ Հայրենիքի պաշտպանների օր, Ռուսաստան՝ Խողովակաշարային զորքերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1832- բացվել է Երևանի գավառական դպրոցը, որտեղ որպես տեսուչ և ուսուցիչ աշխատել է Խ. Աբովյանը (1925 թվականից  Խ. Աբովյանի անվան դպրոց):

1873 – ծնվել է թիֆլիսահայ ինքնուս գծանկարիչ Վանո Խոջաբեկյանը:

1912 -գործարկվել է Երևանի քաղաքային ջրմուղը:

1920 –ծնվել է դատաբժիշկ, փորձագետ Նորայր Ավագյանը:

1921- բացվել է Երևանի և Էջմիածնի գավառական ուսուցիչների առաջին համագումարը:

1930 – ծնվել է երգահան Էդգար Հովհաննիսյանը:

1949– վախճանվել է վրացահայ ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյանը:

1969- կազմավորվել է ՀԽՍՀ Մասիսի շրջանը:

1919-հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Գադջի Մեհթի Բաղիրովի գլխավորած Նախիջևանի իշխանությունը ստորագրել է հայկական կողմի առաջարկած ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիրը: 

1990-Ադրբեջանական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը հայաբնակ Շահումյանի շրջանը միավորել է ադրբեջանաբնակ Կասում-Իսմաիլովի շրջանի հետ և նոր շրջանն անվանակոչել Գերանբոյի շրջան, որի արդյունքում այդ շրջանում հայ բնակչությունը դարձել է ընդանուր բնակչության 20 %-ը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դանիայի հետ:

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության և Սլովակիայի հետ:

2005-«Համազգային» թատրոնում մեկնարկել է «Ոսկե սրինգ» փառատոնը:

2006-Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ժխտել է 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը գործարար Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով: 

2019-կայացել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որի ժամանակ Արարատ Միրզոյանն ընտրվել է 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 83 –ծնվել է հռոմեացի քաղաքական և ռազմական գործիչ Մարկոս Անտոնիոսը:

1604 —Անգլիայի թագավոր Յակոբ 1-ինի գլխավորությամբ բացվել է Հեմպտոն-Կորտյան համաժողովը, որտեղ քննարկվել է Անգլիական եկեղեցու հայեցակարգի փոփոխության հարցը:

1676 –վախճանվել է  իտալացի երգահան Ֆրանչեսկո Կավալլին:

1700 —Ռուսաստանում Պետրոս 1-ին ցարը հրամայել է ռուս ազնվականներին հին երկար հագուստի փոխարեն կրել կարճ եվրոպական հագուստ:

1742 –վախճանվել է  անգլիացի աստղագետ Էդմունդ Հալլեյը:

1753– ծնվել է անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ Ջորջ Բերկլին:

1814–Կիլում կնքվել են հաշտության պայմանագրեր, որով ավարտվել է անգլո-դանիական պատերազմը, իսկ  Նորվեգիան Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները զիջել է Դանիային:

1841 –ծնվել է ֆրանսիացի կին նկարիչ Բերտա Մորիզոն:

1851 –ծնվել է գերմանացի քիմիկոս Լյուդվիգ Կլայզենը:

1867 –ծնվել է ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա Վիկտոր Կուզեն:

1875 –ծնվել է  ռուս աշխարհագրագետ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին:

1898 –վախճանվել է  անգլիացի գրող Լուիս Քերոլը:

1900– Հռոմում տեղի է ունեցել իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի առաջնախաղը:

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խաղաղ օվկիանոսում սկսվել է Գվադալախարա կղզուց ճապոնական զորքերի էվակուացիան:

1952 —ԽՍՀՄ-ում ստեղծվել են  Խողովակաշարային զորքեր:

1957– վախճանվել է ամերիկացի նշանավոր կինոդերասան Համֆրի Բոգարտը:

1966– վախճանվել  է ուկրաինացի խորհրդային նշանավոր գիտնական, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը:

1991– Վրաստանն ընդունել է իր պետական դրոշը:

2005– Եվրոպական տիեզերական գործակալության պատվերով ստեղծված «Հյույգենս» տիեզերական ապարատն իջել է Սատուրնի Տիտան արբանյակի վրա, դա եղել է պատմության մեջ Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրեջէքը:

2010 —Չիկագոյի համալսարանի «Գիտնական-ատոմաբանների բյուլլետեն» ամսագրում, որը ստեղծել են 1947 թվականին ամերիկյան ատոմային ռումբի ստեղծողները, աշխարհի վերջի ժամացույցի սլաքը մեկ րոպեով հետ է տարվել՝ այսինքն որոշակիորեն հետաձգվել է ապոկալիպսիսը:

2021-վախճանվել է խորհրդային և ռուսական սցենարիստ և կինոռեժիսյոր, «Երալաշ» մանկապատանեկական հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին:

2022 —ժայթքել է Տոնգայի արշիպելագի Խունգա–Տոնգա–Խունգա–Խապպայ հրաբուխը:

2024 —Դանիայի թագուհի Մարգրետ 2-րդը հրաժարվել է գահից, թագավոր է դարձել ֆրեդերիկ 10-րդը:

Կ. Խաչիկյան

Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Архиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Арсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»
Самое популярное