Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրողը. «Անի» պարային համույթը 25 տարեկան է` «Անավարտ պար»

ՄՇԱԿՈՒՅԹ

Պատերազմում հայրը զոհվում է, ու հենց նույն պահին ծնվում է որդին: Բեմում հին Գյումու սովորական բակերից մեկն է՝ իր լուսաբացով, կեսօրով ու մայրամուտով:

15.jpg (103 KB)

Մեծ մենահամերգով արդեն քառորդ դար Գյումրիում ճաշակ ու որակ թելադրող «Անի» պարային համույթը հիմնադրման 25-ամյակն է տոնել: Համերգներ Հայաստանում և արտերկրում, միջազգային և հանրապետական պատվավոր հորիզոնականներ ու ձեռքբերումներ:

13.jpg (82 KB)

40 տարի պարարվեստում, որից 25-ը՝ «Անի»-ի հետ:

«1984 թվականից մինչ օրս ծառայում եմ այս արվեստին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հուզված ու հպարտությամբ ասում է համույթի գեղարվեստական ղեկավար Սենիկ Խուբեսարյանը:

«Անի»-ին հիմնադրվել և գործում է նախկին «Պիեներ պալատ»-ում, որն այժմ վերանվանվել է «Մանկապատանեկան արվեստի պալատ»: Անունը հիմնադիրը պատահական չի ընտրել: Ասում է՝ ինչ-որ իմաստով սա նաև հարգանքի դրսևորում է իր վարպետների նկատմամբ:

«Ես պարել եմ Տեքստիլագործների պալատում, իմ վարպետներն են եղել Կառլեն Մադոյանն ու Սամվել Մայիլյանը: Մեր համույթը կոչվում էր «Անի»: Երկրաշարժից հետո 5-6 տարի էլ այն գործեց, հետո վարպետներից Մադոյանը մահացավ և խումբը փլուզվեց: Ես ուզեցի անպայման այդ խմբի անունը պահել, դրա համար իմ համույթն անվանեցի «Անի»»:

MyCollages (23).jpg (61 KB)

Այս համույթը, ըստ «Մանկապատանեկան արվեստի պալատ»-ի տնօրենի պաշտոնակատար Վիկտորյա Մատինյանի, մեծ ներդրում ունի Գյումրու դիմագիծն ու իրական նկարագիրը պահելու, ներկայացնելու, հանրայնացնելու հարցում: 5 սերունդ կրթվել, դաստիարակվել, պարել և շարունակում է մնալ հայեցի:

«Այդ 25 տարիները հեշտությամբ չեն տրվել: Նրանք ունեցել են և՛ նվաճումներ ու վերելքներ, և՛ վայրէջքներ: Այս ամենով հանդերձ, մեծ է «Անի»-ի դերը Գյումրու մշակութային կյանքում, որովհետև այստեղ կրթվում և պարարավեստում իրեց առաջին քայլերն են անում հարյուրավոր երեխաներ: Նաև այստեղից դուրս եկած հաջողակ պարուսույցներ կան, ովքեր իրենց առանձին խմբերն ունեն և շարունակում են արդեն իրենց սաներին կրթել ու պարարվեստի մեծ աշխարհ ուղղորդել այն նույն ձեռագրով ու պատվախնդրությամբ, ինչն իրենց «Անի»-ն է տվել»,- մեզ հետ զրույցում նշում է Մատինյանը:

10.jpg (112 KB)

Վերջին մեծ մենահամերգը 2020-ին էր համույթն ունեցել: Այս անգամ 5-րդ սերունդը նոր ձևաչափով է ներկայանում. հանդիսականի դատին հանձնվեց «Անավարտ պար» պարային ներկայացումը:

Գյումրվա հին բակերից մեկում վազվզող ու խաղացող երեխաներ, լվացք փռող հարսներ, տների դիմաց նստարաններին նստած օրվա անցուդարձը քննարկող հարևաններ: Այս պատկերը շատերի կյանքի անիվը կարողացավ հետ պտտել դեպի մանկություն ու պատանեկություն, տանել անցած-գնացած ջահելության ճամփեքով:

12.jpg (90 KB)8.jpg (151 KB)

Ինչո՞ւ «Անավարտ պար»:

Խուբեսարյանն ասում է՝ կյանքը քանի շարունակվում է, պարը քայլելու է մարդու հետ: «Անավարտ պար»-ը մի ընտանիքի կյանքի պատմություն է, որը բեմում վերարտադրվում, հասնում է յուրաքանչյուրի սրտին ու հոգուն: Այդ պատկերներում շատերն իրենց գտան, հիշեցին, հուզվեցին յուրովի:

«Երիտասարդ տղան ու կինը պարողներ են: Ամուսնուն բանակ են տանում և կարճ ժամանակ անց զոհվում է: Կնոջ տառապանքն ու սուգը զուգակցվում է որդու լուսավոր ծննդով: Այդ պահից սկսած ապրում է զավակի համար, հաղթահարում բազում փորձություններ ու տանջանքներ՝ տղային լավ մարդ, հայրենասեր որդի, արժանապատիվ ու ազգասեր քաղաքացի մեծացնելու համար: Ներկայացրել եմ հայի տեսակը, գյումրեցի պայքարող կնոջ տեսակը, ով վիշտը սրտում ճիշտ զավակ է դաստիարակում»,- ասում է Խուբեսարյանը:

MyCollages (25).jpg (56 KB)MyCollages (22).jpg (74 KB)

Թվարկված մարդկային որակները «Անի»  պարային համույթի համար նաև անխախտ սկզբունքներ են: Փոքրից-մեծ գիտեն այս մասին: Խուբեսարյանն ասում է՝ իր դուռը բաց է բոլորի առաջ, բայց մնում են նրանք, ովքեր կարողանում են հասկանալ, որ ազգային դիմագիծն ամենաթանկ ու կարևոր նախապայմանն է համույթում մնալ, պարելու և կյանքում ճիշտ ուղով քայլելու համար:

6666.jpg (148 KB)7.jpg (151 KB)

Գյումրիական հստակ ձեռագիր. համույթին իր գնահատականն է տալիս «Մանուկյան ընկերության» հիմնադիր-տնօրեն, համերգի պրոդյուսր Մկրտիչ Մանուկյանը, ով շուրջ 20 տարի աշխատում է «Անի»-ի հետ:

«Համույթն արդեն 25 տարի մեծ ներդրում ունի Գյումրու պարարվեստում ու կյանքում: Կարևորն այն է, որ գյումրիական ձեռագիր ունի, այդ ոճի մեջ է, միշտ գրագետ է ներկայանում՝ բնականաբար դրան զուգակցելով տարբեր երկրների պարերը»,- ասում է Մանուկյանը:

 ab80380e-4ffb-4745-a5fe-bba098a7228b.jpg (78 KB)

Բեմում Գյումրու նիստ ու կացը, ավանդույթներն ու շիտակությունը ներկայացնող տեսարանները հաջորդում են միմյանց: Հերոսի երեխան ներկայանում է պատանի, այնուհետ երիտասարդ ու կանգնում հասունության շեմին: Տարիներ առաջ ամուսնուն կորցրած նախկին պարուհին իր մեջ ուժ է գտնում, վստահ ոտքի է կանգնում և պարում՝ շարունակելով ամուսնու հետ անավարտ մնացած իր պարը: Սա էր գլխավոր ասելիքը, որը հասավ հանդիսականի մտքին ու հոգուն: Այս մասին վկայեցին քար լռության մեջ անսպասելի պայթած ու տրական ծափերը:

14.jpg (63 KB)6.jpg (153 KB)5.jpg (181 KB)4.jpg (254 KB)

«Ծափողջույնները բոլոր այն հայորդիների համար են, ովքեր իրենց հարսանեկան պարերն անգամ անավարտ թողնելով՝ կյանքը զոհեցին հանուն հայրենիքի: Եվ այն մայրերի համար, ովքեր որոշեցին ապրել ու ապրեցնել՝ հանուն այս սրբազան երկրի և հայրենիքի, որ Հայաստան է կոչվում: Վստահ եմ, որ նրանց արածն իզուր չի անցնելու այնքան ժամանակ, քանի դեռ մեզնից յուրաքանչյուրը իր սրտում, գործում և արվեստի լեզվով հիշում է նրանց»,- ելույթի իր խոսքում ասաց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

9.jpg (74 KB)

Ըստ նրա, միշտ չէ, որ ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են և նման մեծամասշտաբ համերգը կյանքի կոչելը նաև ֆինանսական լուրջ ներդրումներ են պահանջում: Եթե Գյումրու ավագանին, մինչ հայտնի իրադարձությունները, հաստատած չլիներ այս համերգի համար նախատեսվող ֆինանսական հատկացման նախագիծը, այն չէր կարողանա իրականություն դառնալ:

«Եվ վերջում մի խնդրանք: Եկեք այսօր առնվազն միմյանց խոստանանք, որ մեզնից յուրաքանչյուրը իր խրամատում կպայքարի հանուն մեր երկրի ավելի լավ ապագայի: Յուրաքանչյուրս մեր գործով, ավելի մեծ նվիրումով ամեն ինչ կանենք, որ մեզ բաժին ընկած պատերազմներում մի օր այնպես հաղթենք, որ ոչ մի պար անավարտ չմնա»,- ասաց Թովմասյանը:

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессии
Самое популярное