Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կառավարությունում վերջին կադրային փոփոխությունները պայմանավորված են առաջին հերթին քաղաքական նպատակահարմարությամբ, այն է պայքար է ընթանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառակորդների դեմ, այլ ոչ թե հաշվի է առնվում կոնկրետ գերատեսչության ղեկավարի զուտ մասնագիտական որակները, Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, գրում է dzen.ru-ն։ Նրա խոսքով, Հայաստանում իշխող կուսակցությանն իշխանությունը պահելու համար շտապ անհրաժեշտ է «թշնամու» կերպար, որի դեմ «կռվելու» են գերատեսչությունների նոր ղեկավարները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ հենց ինքն է նախաձեռնել մի շարք նախարարների ու որոշ գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հրաժարականները։

«Վարչապետ Փաշինյանի կառավարության նիստի հայտարարություններից հասկացանք, որ մեզ սպասվում է լայնածավալ ռեպրեսիաների նոր փուլ թե՛ իշխող քաղաքական թիմի անդամների, թե՛ ընդդիմության դեմ: Ամենայն հավանականությամբ, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարող է ռեպրեսիաներ իրականացնել ավելի լավ, քան իր նախորդը՝ Վահե Ղազարյանը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ավելի լավ է գլուխ հանելու դրանից, քան Գրիգոր Մինասյանը: Իսկ Աննա Վարդապետյանը դեռ գլխավոր դատախազ դառնալուց առաջ էր «խմբագրել» ՀՀԿ-ական նախկին պատգամավորի և նրա որդու դեմ հարուցված քրեական գործը, և այդ օրինակից երևում է, որ նա ունակ է նման քայլերի»,- կարծիք է հայտնել զրուցակիցը։

Մաթևոսյանի կարծիքով Հայաստանի իշխանությունները փորձում են ներքին թշնամիներ գտնել, քանի որ արտաքին թշնամիների «պաշարն» արդեն սպառվել է։ Այսինքն ժամանակին ամեն ինչում կամ ղարաբաղցիներն էին մեղավոր, կամ ռուսները։ Այժմ Լեռնային Ղարաբաղում հայեր չեն մնացել, բացի դա իշխանություններն այլևս չեն ստանում հասարակության կողմից ցանկալի բացասական արձագանքը Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքներին։ Ըստ այդմ, նույնիսկ իշխող թիմն է ընկել ներքին թշնամու կերպարի տակ, ասել է փորձագետը։

Միաժամանակ նա նաև չի բացառել, որ վարչապետ Փաշինյանը բարձր պաշտոնների է նշանակում կանանց, որպեսզի նորացված թիմն ավելի «ներկայանալի» երևա։
Հիմնական պարամետրերը, որոնց վրա կենտրոնանում է Հայաստանի կաբինետի ղեկավարը բարձր պաշտոններում նշանակումներ կատարելիս, հավատարմությունն է վարչապետին և քաղաքական կապիտալը՝ Արևմուտքի աջակցության տեսքով։

«Չէի ուզենա սեքսիզմ մտցնել մեր խոսակցության մեջ: Ստացվել է այնպես, որ Նիկոլ Փաշինյանը կանանց է նշանակում, դրա համար էլ մենք խոսում ենք, որ Հայաստանում հիմնականում կանայք են կարողացել գնալ անհրաժեշտ ճանապարհով և փորձ ձեռք բերել, ինչը նրանց դարձրել է առաջնահերթ թեկնածուներ ղեկավար պաշտոնների համար»,- նշել է Մաթևոսյանը։ Մեկնաբանելով Արփինե Սարգսյանի ՆԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակվելը, նա ընդգծել է, որ նոր նախարարը պետական կառավարման համակարգում ներգրավված է 2015 թվականից։ 2018-2019 թվականներին Սարգսյանը կրթական ծրագրերի է մասնակցել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում, իսկ դա շատ լուրջ քաղաքական կապիտալ է այսօրվա Հայաստանում, ասել է քաղաքագետը։ Նրա կարծիքով, հենց արևմտյան երկրներում դասընթացներին մասնակցությունն է դարձել այն ֆոնը, որը դրդել է վարչապետ Փաշինյանին նրան նշանակել ներքին գործերի նախարար։ Բացի այդ, Մաթևոսյանի դիտարկմամբ Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մինչև վերջերս Արփինե Սարգսյանին արդարադատության նախարարի պաշտոնում էր տեսնում։ Այսպիսով, փորձագետը գալիս է այն եզրակացության, որ բացի այն դասընթացներից, որոնք տեղի են ունեցել Արևմուտքում, ՆԳՆ նոր ղեկավարին աջակցում է նաև որոշակի լոբբի։ Ներքին գործերի նախարարի փոփոխության մեջ կարևոր դեր է խաղացել ևս մեկ գործոն, փաստն այն է, որ մի քանի տարի շարունակ նախկին նախարար Վահե Ղազարյանից բազմաթիվ բողոքներ են ստացվում «կոլեկտիվ Սորոսից»,- նշել է Մաթևոսյանը։

«Արդեն բավական ժամանակ է, ինչ արևմտամետ ուժերը պահանջում են, որ ՆԳՆ-ի ղեկավարի պաշտոնը փոխանցվի մեկ այլ «կադրի»։ Հարգարժան Արփինե Սարգսյանն այդ առումով  համապատասխանում է այն պարամետրերին, որոնք թույլ են տալիս զբաղեցնել կարևոր պաշտոններ, ըստ էության, քաղաքական ուղու և համակարգում ներգրավվածության առումով նման հատկանիշներ են դրսևորվում բարձր պաշտոններում նշանակված մյուս կանայք ևս»,- ընդգծել է փորձագետը։

Ընդունելով, որ համաշխարհային քաղաքական պատմության մեջ հայտնի են «երկաթե կամքով» կանայք, Մաթևոսյանը համոզմունք է հայտնել, որ երբ խնդիր է դրված գործ ունենալ հակառակորդների հետ, և, ասենք, հանցավորության դեմ պայքարելը, ապա կարևոր չէ, թե ով է ղեկավարում այս կամ այն գերատեսչությունը՝ տղամարդ կամ կին: Այստեղ շատ ավելի կարևոր է քաղաքական հավատարմությունը։ Այդ համատեքստում նա չի բացառել, որ վերջերս Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը լքած Արգիշտի Քյարամյանը կարող է առաջիկայում ղեկավարել այլ ստորաբաժանում։

Վերլուծելով իրավիճակը Մաթևոսյանը եկել է այն եզրակացության, որ բարձր պաշտոններ վստահելով նրանց, որոնք ոչ միայն հավատարիմ են անձամբ իրեն, այլ նաև վայելում են Արևմուտքի պաշտպանությունը վարչապետ Փաշինյանը հույս ունի, որ դրանով կարող է բարեկամական հարաբերություններ հաստատել արևմտյան երկրների հետ: Փորձագետը, սակայն, դա մոլորություն է համարում, քանի որ արևմտյան վստահված անձինք կարող են «խաղալ» ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանությունների դեմ: «Եթե նշանակվի մի պաշտոնյա, ով հավատարիմ է Հայաստանի իշխանություններին, բայց ում, ասենք, լոբբինգ են անում դրսից, ապա հնարավոր է, որ նույն Նիկոլ Փաշինյանին ապագայում սպասեն մեծ «անակնկալներ»։ Սխալ է բարձր պաշտոններում նշանակել մարդկանց, ովքեր վայելում են Արևմուտքի պաշտպանությունը, և միևնույն ժամանակ կարծել, որ նրանք կաշխատեն միայն քեզ համար: Մեղմ ասած, դա սխալ է: Կոլեկտիվ Արևմուտքի գործունեության վառ օրինակներ են նախորդ իշխանությունների ճակատագիրը և 2018 թվականի իրադարձությունները»,- վստահ է քաղաքագետը։

Եզրափակելով նա կիսվել է ևս մեկ դիտարկումով, դա այն է, որ վարչապետ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտարարել է Արփինե Սարգսյանին ՆԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակելու մասին դեռևս նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրի պաշտոնական ստորագրումից առաջ։ Մաթևոսյանը դա համարում է Հայաստանում ավտորիտարիզմի հերթական հաստատումը, վարչապետը հասկացնում է, որ երկրում որոշումներ կայացնում է միայն ինքը չսպասելով կանոնակարգով նախատեսված ընթացակարգերին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное