Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

central-asia.news-ը «Հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը նախատեսում է նոր ատոմակայան կառուցել մինչև 2036 թվականը: Ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին Հայաստանի կառավարության պաշտոնյաները բանակցում են ԱՄՆ ներկայացուցիչների հետ նոր ատոմակայանի կառուցման շուրջ։ Բայց, ակնհայտորեն, ամերիկացիների հետ աշխատելու ընտրությունը թելադրված է քաղաքական նկատառումներով։ Անկախ փորձագետները նշում են, որ Հայաստանը հետևում է, այսպես կոչված, «լիտվական սցենարին», երբ Արևմուտքի ճնշման ներքո Վիլնյուսը հրաժարվեց էներգիայի խորհրդային միջուկային արտադրությունից, որն էլ Բալթյան երկրներին հանգեցրեց էլեկտրաէներգիայի ներկայիս պակասին։
 
Ընդ որում, սովորաբար Միացյալ Նահանգներն առաջարկում է փոքր մոդուլային ռեակտորներ (SMRs), որոնք, սակայն, չեն անցել համապատասխան փորձարկումներ և չեն կարող բավարարել անվտանգության պահանջները սեյսմիկ ակտիվություն ունեցող տարածաշրջաններում շահագործման համար: Մինչդեռ նման տեխնոլոգիաների առաջատարները Ռուսաստանն ու Չինաստանն են, որոնց առաջարկածը ապացուցված է գործնականում։ Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան արժեքավոր փորձ ունի փոքր հզորության ատոմակայանների շահագործման գործում և սեյսմիկ անվտանգության ոլորտում։ «Ռոսատոմն» արդեն հաջողությամբ իրականացրել կամ իրականացնում է իր նախագծերը սեյսմիկ ակտիվ երկրներում։ Ավելին, ռեակտորները, որոնք օգտագործվում են փոքր ատոմակայանների նախագծերում, օգտագործվում են նաև ռուսական սառցահատների վրա: Այդ կայանքներն ունակ են դիմակայելու ջրի բազմամետրանոց հարվածային ալիքներին, ուստի դրանք հատուկ նախագծվել են՝ հաշվի առնելով բարձր սեյսմակայունությունը։
 
Հայտնի հասարակական գործիչ Գրիգոր Գրիգորյանն է խոսել Հայաստանում ատոմային էներգետիկայի մասին. «Հայկական ատոմակայանը միշտ կոկորդին կանգնած ոսկոր է եղել և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար, քանի որ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որն ունի ատոմակայան, և դրա փակումն այն առանցքային թեմաներից է, որով Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ձգտում են Հայաստանը վերածել Թուրքիայի վիլայեթի: Հայտնի է, որ Հայաստանը շրջափակման մեջ էր 1992 թվականից՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Թուրքիան միակողմանի շրջափակել էր բոլոր էներգետիկ ուղիները, բոլոր հաղորդակցական ուղիները և այլն։ Հայկական ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան թույլ չտվեց ամբողջությամբ ծնկի բերել Հայաստանը։ «Պրո-Թուրան» նախագիծը, որն ակտիվորեն աջակցվում է ԱՄՆ-ի, Եվրամիության և Թուրքիայի կողմից, ներառում է Թուրքիայի առաջատար դերը՝ որպես տարածաշրջանում էներգիա մատակարարող: Հայկական ատոմակայանի վրա բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն։
 
Բայց էներգետիկայի քաղաքականացումը անթույլատրելի է և անընդունելի: Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Միացյալ Նահանգները և Եվրամիությունը Հայաստանին խորհուրդ են տալիս «հրաժարվել պատմական կարծրատիպերից», որոնք ներառում են Ռուսաստանի հետ կապերը, և որը նրանց շատ է հետաքրքրում։ Նրանք նաև խստորեն խորհուրդ են տալիս հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային օրակարգից և շատ ավելի այլ բաներից։ Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է։ Ռուսաստանի Դաշնությունը մի քանի անգամ առաջարկել է վերանորոգել և արդիականացնել հայկական ատոմակայանը։ Բայց քանի որ Արցախը օկուպացված է և հայաթափված, իսկ Հայաստանի իշխանությունները ԱՄՆ-ի և Թուրքիայի հովանավորյալներն են, կարծում եմ, որ հասկանալի է, թե ինչու է Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում այդ ամենը։ Այն, ինչ առաջարկում է Միացյալ Նահանգները, փոքր մոդուլային ռեակտորներն են, որոնք նրանք փորձարկել և հիմա էլ փորձարկում են Արևել յան Աֆրիկայի երկրներում:
 
ԱՄՆ-ը չի հանդուրժում իր հասցեին ուղղված ոչ մի քննադատություն և ցանկանում է Հայաստանում ատոմակայանը փոխարինել փոքր մոդուլային ռեակտորներով, որոնց անվանում են մինի ատոմակայաններ։ Կրկնում եմ՝ այս ամենը պետք է դիտարկել Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու՝ Արևմուտքի ցանկության, տարածքում հայաթափում իրականացնելու և պանթուրքիզմ հաստատելու համատեքստում։ Էներգիայի ոլորտի մասնագետներն ասում են, որ Հայաստանին այս պահին առնվազն 600 մեգավատտ է անհրաժեշտ ատոմակայաններից, իսկ դա միջին հզորության է, իսկ այն, ինչ առաջարկում են ամերիկացիները, չի լուծում էներգետիկ կարիքները։ Գործող Մեծամորի ԱԷԿ-ում, ըստ «Ռոսատոմի» և նույնիսկ ըստ Եվրամիության, անգամ հնացած ագրեգատների դեպքում վթարի վտանգը 50000–ը 1–ի հարաբերակցությամբ է։ Միաժամանակ, Եվրամիությունը նախատեսում է 2036 թվականից հետո փակել Մեծամորի ատոմակայանը։ Ես կարծում եմ, որ եթե արևմտամետ խունտան մնա իշխանության ղեկին, ապա փակումը կարող է շատ ավելի շուտ տեղի ունենալ։
 
Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք 5 տարի ապրել ենք առանց լույսի։ Մենք այդ տարիներն անվանում ենք մութ ու ցուրտ։ Մատակարարումը կա՛մ օրական 1 ժամ էր, կա՛մ ընդհանրապես չկար։ Հատկապես դժվար էր ձմռանը, քանի որ Հայաստանն ունի բարձր լեռնային և սառը մայրցամաքային կլիմա, ջերմաստիճանն իջնում է մինչև -20, -25, և այդ պայմաններում մեր անտառները կտրեցինք, վառարանները փայտով վառեցինք։ Դրան բոլորս էլ ծանոթ ենք, երիտասարդ սերունդը՝ գուցե ոչ, բայց մենք ապրել ենք, սովորել մոմի լույսի տակ: Մենք այն ժամանակ ողջ մնացինք։ Բայց Հայաստանում նոր սերնդին բարոյալքելու ուղղությամբ Արևմուտքի 30 տարվա աշխատելուց հետո, չեմ կարծում, որ ժողովուրդը կարող է դիմակայել, եթե նման ժամանակները նորից գան։ Այնպես որ, ես թերահավատ եմ: Ատոմակայանի հնարավոր փակումը կլինի էներգետիկ աղետ, որը շատ հեշտությամբ կարող է վերածվել ազգային ողբերգության և, ընդհանրապես, երկրի հայաթափման»։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное