Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչպես է Փաշինյանի ռեժիմն անշեղորեն շարժվում դեպի ՆԱՏՕ» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանի ռեժիմը շարունակում է ինչպես բաց, այնպես էլ կուլիսային շարժումները դեպի Արևմուտք և ՆԱՏՕ, գրում է ritmeurasia.ru-ն: Հոկտեմբերի կեսերին Վաշինգտոնում հանդիպեցին Հայաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականները։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, կողմերն ի դեմս Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և ԱՄՆ բանակի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ Չարլզ Բրաունի, «քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը»: Միևնույն ժամանակ, հայկական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ «ամերիկյան կողմը նշել է, որ շարունակելու է իր աջակցությունը հայկական զինված ուժերի վերափոխման և բարեփոխման գործընթացին»։

Նման լուրերի ֆոնին ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն նյութեր տարածել սեպտեմբերի 30-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ներկայացուցիչների հետ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպման հնարավոր մանրամասների մասին։ Ըստ լրագրողների Գրիգորյանը հայտնել է Երևանի պատրաստակամությունը դառնալու «ՆԱՏՕ-ի նոր հարավային թևը, նպաստել ավիաբազաների կառուցմանը և դաշինքի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների տեղակայմանը»։ Կողմերը կարող են նաև համաձայնության գալ Հայաստանի հարավում լեռնահրաձգային զորքերի կենտրոնի կառուցման շուրջ, որտեղ ռուս սահմանապահների դուրսբերումից հետո ներկա կլինեն ՆԱՏՕ-ի զինվորականները։ Ե՛վ ռուս, և՛ ադրբեջանցի ռազմական փորձագետների կարծիքով ԱՄՆ-ն և Ֆրանսիան ակտիվորեն նշում են իրենց ռազմական ներկայությունը Հայաստանում, իսկ Վաշինգտոնից խորհրդականն արդեն հայտնվել է այնտեղի պաշտպանության նախարարությունում։ 

Պատահական չէ, որ նման սցենարներում կարևոր է Հայաստանի հարավը, քանի որ Սյունիքի մարզում ներկայությունը կապված է հաղորդակցությունների բացման վերահսկողության հետ։ Այնտեղ է նաև Իրանի հետ սահմանը, որին մոտենալը կարևոր է Արևմուտքի համար։ Արդեն հայտնի է դարձել Թեհրանի գործողությունների և Իսրայելի դեմ հրթիռների արձակումների հսկողություն իրականացնող ամերիկյան հետախուզական մանևրային խմբերի համար այնտեղ դիրք սարքելու մասին։ Այդ պատճառով էլ Երևանը շտապ լուծել է այստեղից ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները դուրս բերելու հարցը։

Այս գործընթացներին զուգահեռ Հայաստանի ուժայինները գնալով ավելի են ազատվում այն կադրերից, որոնք այս կամ այն պատճառով հարիր չեն Արևմուտքին։ Նշենք, որ Գրիգորյանի և արևմտյան կուրատորների վերոնշյալ հանդիպմանը նաև բարձրաձայնվել է «Հայաստանի անվտանգության կառույցներում մեծ թվով ռուսամետ կադրերի խնդիրը»։ Ինքը՝ Գրիգորյանը, որին բացահայտ անվանում են ԱՄՆ ԿՀՎ հովանավորյալ, մշտապես ներկա է ամերիկացիների հետ բանակցություններին և պատասխանատու է ռուսամետ ուժերից ազատման համար։

Ներքին «վհուկների որսի» քողի տակ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ և անվտանգության այլ ուժերի ներկայացուցիչներն ակտիվորեն դուրս են մղվում տարածաշրջանից, երկարաժամկետ նպատակը նրանց փոխարինելն է ՆԱՏՕ-ի անդամներով։ Օրինակ 2025 թվականի հունվարի 1-ից ռուս սահմանապահները կդադարեցնեն ծառայությունը հայ-իրանական սահմանի անցակետում։ Բացի այդ, 50 %-ով կրճատվել է Հայաստանում ՌԴ զինված ուժերի անձնակազմի ընդհանուր թիվը։ Ռուսական ստորաբաժանումները վաղուց են դուրս բերվել մի շարք բնակավայրերից (Գորիս, Սիսիան, Երասխ)։ Նաև ռուսական ռադիոտեղորոշիչ խմբերը լքել են իրենց սովորական դիրքերը Մարտունու տարածքում՝ Սևանա լճի մոտ։ Հենց նրանք են ապահովել Հայաստանի օդային տարածքի վերահսկողությունը և տվյալներ փոխանցել հայկական կողմին։ Ռուս սահմանապահներին երբեք թույլ չեն տվել մտնել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա անցակետ։ Միաժամանակ, վերջին մի քանի տարիների ընթացքում հայ-թուրքական սահմանին ռուսական սահմանապահ զորքերի անձնակազմը նպատակաուղղված կրճատվել է։

Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ հայկական ռեժիմը պատրաստ է մասնակցել հարևան Ադրբեջանի և Վրաստանի ապակայունացմանը։ Առաջին դեպքում նպատակն Արևմուտքի աջակցությամբ, փոքր, հաղթական պատերազմ հրահրելն է՝ սահմանի չսահմանազատված հատվածներում ոտք դնելու, ինչպես նաև հայ հասարակության բարոյահոգեբանական ոգին բարձրացման համար։ Վրաստանի դեպքում շեշտը դրվում է ոչ թե զինված ուժերի, այլ արևմտամետ ՀԿ-ների և ազգային փոքրամասնությունների օտարերկրյա գործակալների վրա, հատկապես էթնիկ հայերով խիտ բնակեցված տարածքներում: Վրաստանում բռնի իշխանափոխության սցենարն առավելագույնի հասցնելու Փաշինյանի ռեժիմի, ՆԱՏՕ-ի և Արևմուտքի շահերը լիովին համընկնում են: Վրաստանի ներկայիս իշխանությունների հավասարակշռված և պրագմատիկ կողմնորոշումը դանդաղեցնում է Հայաստանի արևմտյան շրջադարձը, որը փորձում են իրականացնել Փաշինյանը և ընկերները: Առանց այնպիսի Վրաստանի, որն ամբողջությամբ վերահսկվում է Արևմուտքի և ՆԱՏՕ-ի կողմից, Փաշինյանի Հայաստանը վտանգում է դառնալ տարածաշրջանի «արևմտամետ անկլավ»:

Այս բոլոր հավակնությունների ու ստոր ծրագրերի իրականացման նպատակով Փաշինյանի ռեժիմն արդեն զոհաբերել է հազարավոր հայերի ճակատագրեր։ Ոչ ոք չգիտի, թե ե՞րբ և որքանո՞վ ապագայում կիրականացվեն այդ բոլոր նախագծերը և ինչպե՞ս կավարտվեն դրանք, բայց արևմտամետ խամաճիկների շնորհիվ արդեն նոր անախորժություններ են հայաստանյան տներում: Նաև դա է պատճառը, որ պաշտոնական Երևանն առ այսօր լռում է ամենապարզ հարցի պատասխանի մասին, ո՞ւր են 120 հազար ղարաբաղցի հայերը։ Ոչ մի խոսք, ասես նրանք երբեք էլ չեն եղել...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Кому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»
Самое популярное