Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդյո՞ք Էրդողանը կշարունակի գործել Ալիևի հրահանգներով»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երևանի և Անկարայի հարաբերությունների համատեքստում հաճախ կարելի է լսել այն կարծիքը, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում, գրում է regionmonitor.com-ը։

Իհարկե, շատերը համաձայն չեն դրա հետ, շատերի մոտ դա ժպիտ և հարց է առաջացնում: Արդյո՞ք կարելի է այդքան միամիտ լինել, չէ՞ որ Թուրքիան G20-ի անդամ է և տարածքով ու բնակչությամբ Ադրբեջանից առնվազն 8-9 անգամ մեծ է։ Այնուամենայնիվ, արդյո՞ք պետք է բացառել նման հնարավորությունը, մանավանդ հաշվի առնելով այն, որ այդ մասին խոսում ու նույնիսկ բողոքում են հենց Թուրքիայում։

Օրերս թուրքական լրատվամիջոցներից մեկն ուշագրավ հոդված է հրապարակել, որտեղ Ադրբեջանը և նրա առաջնորդը բնութագրվել են որպես «փոքր գործընկեր, մեծ խոչընդոտ»։ Հոդվածում ասվում է, որ Երևանը կամք և վճռականություն է ցուցաբերում Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, իրականում նույն բանն են ուզում նաև Անկարայում, բայց… «Ընկերներ, Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խոչընդոտն Ադրբեջանի նախագահ Ալիևն է»,- բացահայտ ընդգծել է թուրք սյունակագիր Հուրեմ Էլմաչչինը։ Ըստ հեղինակի, Անկարայում աճում է դժգոհությունն ու քննադատությունն այդ առնչությամբ. «Շատերն ասում են, այդ երբվանի՞ց է կրտսեր գործընկերն այդքան վճռորոշ դարձել մեր արտաքին քաղաքականության մեջ»։

Վերջերս Նյու Յորքում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումից հետո նաև թուրք ընդդիմադիր գործիչներից մեկն էր Էրդողանին կոչ արել Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկել այլ պետությունների նկատմամբ քաղաքականությունից առանձին։ Նշված քաղաքական գործչին, իհարկե, զայրացրել էր Ադրբեջանի «անշնորհակալությունն» ու «լկտիությունը», որը հակադրվել էր Էրդողանի այն հայտարարությանը, թե «Իսրայել կմտնենք այնպես, ինչպես մտել ենք Ղարաբաղ», որով փաստացի Ղարաբաղում հաղթանակը վերագրվել էր թուրքական կողմին:

Այնուամենայնիվ, չնայած Բաքվի «անշնորհակալությանը» և Ռուսաստանի հետ մերձեցման միջոցով Թուրքիայից հնարավորինս հեռու մնալու փորձերին, Էրդողանը շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունները կապել Ադրբեջանի հետ և պաշտպանել նրա շահերը։ Իրենք՝ թուրք պաշտոնյաները, չեն վարանում խոսել այդ մասին անընդհատ հայտարարելով, որ գործում են Բաքվի հետ համաձայնեցված, բայց, ըստ էության, նրա խնդրանքով։ Վերջերս, օրինակ, Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հստակ հայտարարեց, որ Բաքուն բանակցություններ է վարում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման շուրջ, և Թուրքիան ուղղակիորեն ներգրավված չէ այդ բանակցություններում։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ խոսքը նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության մասին է։

Ըստ Հյուրեմ Էլմաչչինի, Էրդողանի քաղաքականությունը, որը դուրս է գալիս անգամ «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» էմոցիոնալ կարգախոսից այն կողմ, հիմնականում պայմանավորված է տնտեսական գործոններով։ Հոդվածի հեղինակը հիշեցրել է, որ միայն 2024 թվականի հունվարին Ադրբեջանից Թուրքիա ներմուծումը կազմել է 477 մլն դոլար, իսկ փետրվարին 343 մլն դոլար, այսինքն տարեկան կտրվածքով դա հսկայական ծավալների կլինի։ Ստացվում է այնպես, որ Էրդողանը Թուրքիայի տնտեսական անկայունության պայմաններում ստիպված է ընտրել Բաքվից ստացված գումարները, և բնականաբար այդ շահերին ստորադասել Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Կարևոր է նշել, որ նման կերպ Էրդողանն անտեսում է Թուրքիայի արևելյան շրջանների բնակիչների ցանկությունները, ովքեր թուրքական ԶԼՄ-ներում բազմիցս են կոչ արել բացել Հայաստանի հետ սահմանը, ինչը կարող է որոշակիորեն մեղմել նրանց ոչ այնքան բարենպաստ կյանքի պայմանները:

Բայց արդյո՞ք միակ պատճառը Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական շահերն են, որոնցում, ի դեպ, Բաքուն վերջերս սկսել է ուշագրավ «եսասիրություն» ցուցաբերել։ Իսկ Էրդողանի և Ալիևի անձնական շահերն այստեղ դեր չե՞ն խաղում։ Թուրքիայի վերջին նախագահական քարոզարշավից շատ ժամանակ չէր անցել, երբ երկրաշարժից մի քանի ամիս անց Էրդողանը և Իլհամ Ալիևը ելույթ ունեցան թուրքական «Տեխնոֆեստում» և հայտարարեցին, որ ադրբեջանական փողերով (ավելի քան 100 միլիոն դոլար) Քահրամանմարաշում 1000 տուն է կառուցվելու և այդ իրադարձությունը վերածեցին Էրդողանի և նրա քաղաքական ուժի PR արշավի: Բացի դա ադրբեջանցի պատգամավորներն են ժամանակին Թուրքիայում քարոզարշավ իրականացրել հօգուտ Էրդողանի, կան նաև այլ նմանատիպ պահեր։

Այնուամենայնիվ վերջին շաբաթների ընթացքում ակտիվացել են շփումները Երևանի և Անկարայի միջև։ Նեկայումս հարց է այն, թե  արդյո՞ք Անկարան կշարունակի հետևել իր «Բաքվից կախված» քաղաքականությանը ցույց տալով, որ չունի սեփական քաղաքականություն Կովկասում և, մասնավորապես, հարևան Հայաստանի հետ կապված։ Թուրքիան կշարունակի՞ իր «Բաքվից կախված» քաղաքականությունն անտեսելով անգամ այդ հարցով Անկարայում աճող դժգոհությունը։ Արդյո՞ք Թուրքիան ևս մեկ անգամ կհաստատի, որ Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталем
Самое популярное