Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանություններին միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

prikubanskieogni.ru-ն «Հայաստան. անդունդի ճանապարհին» վերնագրով հոդվածում գրում է, որ մոտ մեկ տարի առաջ Ղարաբաղից հայերի բռնի տեղահանություն եղավ: Տարածաշրջանի ավելի քան 100 հազար բնակիչ, վախենալով ադրբեջանական իշխանությունների հաշվեհարդարից, լքեց հայրենի հողերը։ Այդ ողբերգությունը հսկայական ցավ դարձավ հասարակ հայ մարդկանց, բայց ոչ երկրի ղեկավարության համար։ Իր՝ վարչապետի համար, ըստ ամենայնի, ԼՂՀ-ի կործանումը հսկայական թեթևացում էր։ Որովհետև այդ պահից սկսած նա կարող է վերջապես դադարել թաքցնել իր հակառուսական դեմքը։ Դեռևս 2018 թվականի «մայդանից» սկսած, որը նրան իշխանության բերեց, պատվավոր «Սորոսի սան» Փաշինյանը ամեն կերպ փորձում էր Հայաստանը պոկել Ռուսաստանից։ Բայց քանի դեռ Ղարաբաղը գոյություն ուներ, դրան անհնար էր հասնել:

Ռուսաստանի Դաշնությունը պատմական թշնամիներով շրջապատված Երևանի միակ դաշնակիցն էր։ Եվ պետք է նշել, որ Հայաստանի ներկայիս ղեկավարը մեթոդաբար ամեն ինչ արեց աշխարհագրական այդ «թյուրիմացությունը» վերացնելու համար։ Նա Բաքվին հրահրեց հակամարտության մեջ մտնել, իսկ երբ սկսվեց զինված հակամարտությունը, ամոթալի կերպով լվաց ձեռքերը դրանից։ Նա արագ զիջեց բոլոր դիրքերը՝ միաժամանակ բոլոր սլաքները ուղղելով դեպի Մոսկվա։ Իբր թե վերջինս չօգնեց, չպաշտպանեց հանրապետությունը, ուստի՝ նման դաշնակից պետք չէ, եկեք, ավելի լավ է՝ ընկեր լինենք Արևմուտքի հետ: Ի դեպ, երկրի քաղաքացիների որոշակի հատվածի շրջանում դա աշխատեց, և Նիկոլը սկսեց իրագործել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններն արագ խզելու իր ռազմավարությունը։

Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը սկսեց հապճեպ զոհաբերել հայկական տարածքները՝ որպես Ադրբեջանի հետ արագացված հաշտեցման մաս։ Հետո նա պարզապես ուրախությամբ վազեց Բրյուսել և Վաշինգտոն՝ զեկուցելու, որ հյուսիսային հարևանի հետ կապերը խզելու տնային առաջադրանքը կատարված է: Այո, վերջերս պաշտոնական Երևանի կողմից հակառուսական մեկ քայլին ակնթարթորեն հաջորդում է մյուսը։ Իսկ Փաշինյանի քաղաքական շիզոֆրենիայի պսակը նրա հայտարարությունն էր, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն չի կատարում Հայաստանի անվտանգության ապահովման իր պարտականությունները, այլ նաև սպառնալիքներ է ստեղծում այդ անվտանգության համար։ Ազգային շահերին հակասող այդ բոլոր քայլերը ողջունվում են Արևմուտքի կողմից, որի համար ներկայում անսպասելիորեն հայտնվել է հնարավորությունների մեծ պատուհան Անդրկովկասում՝ իր ազդեցությունն ամրապնդելու համար։

Ընդհանուր առմամբ, ամերիկացի և եվրոպացի էմիսարները գովաբանում են «խիզախ» Փաշինյանին՝ Հայաստանին խոստանալով ռազմական աջակցություն, մուտք դեպի ԵՄ և շատ ու շատ փող՝ անվճար ֆինանսական օգնության տեսքով։ Իսկ ընդհանրապես, նրանք օգտագործում են այն ավանդական հավաքածուն, որով հիմարացնում են տարբեր երկրների ժողովուրդներին՝ նրանց երկրները վերածելով հակառուսական ցատկահարթակների։ Իսկ այն, թե ինչով են ավարտվում նման խոստումները, պարզ երևում է այլ երկրների օրինակից։ Բայց արդյո՞ք երևանյան իշխանությունը մտածում է նման մանրուքների մասին, նրան միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը։ Եվ հարցը միայն քաղաքական դեմարշներով չի սահմանափակվում։ Ներկայում տեղի է ունենում հումանիտար ոլորտի արագացված վերանայում, որը կարող է էլ ավելի ճակատագրական հետևանքներ բերել հայ ժողովրդի համար։

Պատմության վերաշարադրման գործընթացն արդեն սկսվել է։ Բանը հասել է նրան, որ ութերորդ դասարանի դասագրքում Հայաստանի ազատագրումը պարսկական ստրկությունից 19-րդ դարի առաջին կեսին անվանվում է ռուսական «բռնակցում»։ Ճիշտ է, մեր արտգործնախարարության դեմարշից հետո ռուսաֆոբները մի փոքր հետքայլ են կատարել, բայց թե ինչ կլինի հետո, կարելի է միայն ենթադրել։ Անձամբ ես չեմ զարմանա, որ, ի վերջո, թուրքերի կողմից հայերի ցեղասպանության մեջ մեղադրվի նաև Ռուսաստանը։ Իսկ վերջերս «բարեփոխիչները» հասել են ռուսաց լեզվին։ Այժմ Հայաստանի դպրոցներում այն դասավանդվում է մշտական հիմունքներով, սակայն, ըստ ԿԳՄՍՆ նոր շրջաբերականի, նոր ուսումնական տարվանից այն պարտադիր կդասավանդվի միայն չորրորդ, իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ դասարաններում։ Բայց այլ դասարանների աշակերտների համար նման առանձին առարկա այլևս չի լինի։

Իսկ ընդհանրապես, ամեն ինչ արվում է ուկրաինական օրինաչափություններով: Նախ՝ թեթև սահմանափակել ռուսաց լեզվի ուսուցումը, հետո այն ամբողջությամբ հեռացնել դպրոցական ծրագրից։ Բացի դրանից, ստեղծել իրենց նոր «պատմությունը» և երիտասարդներին համոզել, որ քրիստոնեական իդեալները հնացել են, և ամենակարևորը «եվրոպական արժեքներն» են։ Եվ արդյունքում ստեղծել միլիոնավոր մանկուրտներ, որոնց մնում է միայն շշնջալ, թե բոլոր անախորժությունների մեղավորը ռուսներն են... Եվ հետո՝ բոլորս տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Նեզալեժնայում: Իսկ ի՞նչ կլինի Հայաստանում, եթե այնտեղ կառավարման ղեկին շարունակեն մնալ ազգային դավաճանները։ Բայց այդ առումով մեկ այլ հարց է հետաքրքիր: Պատմականորեն ստացվել է, որ Ռուսաստանում համարյա նույն քանակի էթնիկ հայեր կան, որքան հենց բուն Հայաստանում։ Մեր երկիրը Սևանի ափերից աշխատանքային միգրանտների հիմնական ուղին է, և ոչ միայն աշխատանքային: Իսկ առանց ռուսաց լեզվի Ռուսաստանում աշխատանք չեն ստանում, հարմարվելն էլ է դժվար: Պարզվում է, որ նոր ուսուցման սահմանմամբ կրկնվում է անեկդոտի փոքրիկ տղայի վիճակը, որը մոր «ինադու» ականջներն է սառեցրել։

Ճիշտ է, որոշ լավատեսներ կարող են պնդել, որ արդեն պետք չէ գնալ «անլվա» Ռուսաստան, և որ հայերին գրկաբաց կընդունեն Գերմանիայում ու Ֆրանսիայում, էլ չխոսենք Չեխիայի ու Սլովակիայի մասին, որովհետև օրերից մի օր, կամ նույնիսկ ավելի վաղ, Հայաստանը կմիանա եվրոպական ընտանիքին։ Նման մարդկանց, ովքեր սովոր են «մտքում» հարստանալ, իսկ մտածելու սովորություն չունեն, պարզ լինելու համար կարելի է մատով ցույց տալ հյուսիսի հարևանին՝ Վրաստանին: Դատելով Արևմուտքի խոստումներից, նա վաղուց պետք է լիներ թե՛ ԵՄ-ում, թե՛ ՆԱՏՕ-ում։ Բայց հիմա որտե՞ղ է նա: Երկիրն օգտագործեցին որպես հակառուսական բաբան, ու երբ ոչինչ չստացվեց, մոռացան։ Եվ հիշում են միայն այն ժամանակ, երբ Թբիլիսիում ինչ-որ օրենք է ընդունվում, որն ամրապնդում է երկրի ինքնիշխանությունը։ Հենց այդ ժամանակ էլ սկսվում է պատերազմը «ժողովրդավարական» ճահիճներում, որոնք ավելի շատ հայհոյանքներ ու նոր «մայդան» կազմակերպելու փորձեր են։ Փառք Աստծո, այդ ամենը՝ առայժմ անհաջող: Վրաստանը կարողացավ կանգ առնել անդունդի եզրին և, նայելով, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, ըստ ուղղափառ ավանդույթի, խաչակնքվեց։ Իսկ ի՞նչ է անելու Հայաստանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Чалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминца
Самое популярное