Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստամբուլի դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին. պատմության այս օրը (08 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Խորվաթիա՝ Անկախության օր, Հնդկաստան՝ Օդուժի օր, Պերու՝ Նավատորմի օր, Նամիբիա՝ Ծառատնկման օր, Ռուսաստան՝ Նավապետի օր, Ուկրաինա՝ Իրավաբանի օր, Կուբա՝ Հերոսական պարտիզանների օր, Հայաստան՝ Տանկիստի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

451– սկսվել է Քաղկեդոնի ժողովը Քրիստոսի բնույթի մասին վեճերին լուծում տալու նպատակով։ Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից Քաղկեդոնի ժողովը ճանաչվում է որպես տիեզերական: Հայ առաքելական եկեղեցին, ընդունելով Քաղկեդոնի ժողովի որոշ դրույթները, հրաժարվել է ճանաչել ժողովի կողմից հռչակած քրիստոսաբանական բանաձևը:

1897 – ծնվել է ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը:

1957 –ծնվել է  դերասանուհի Լալա Մնացականյանը:

1992- ավարտվել է Հայաստանի զինված ուժերի տանկային զորքերի կազմավորումը:

2003– վախճանվել է թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գևորգ Աբաջյանը։

 2005-Ստամբուլի դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին՝ «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու համար»:

2006- իրավապահները ձերբակալել են Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանին Արարատի մարզի Հայանիստ գյուղի մոտ գտնվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ գազաբաշխիչ կայանի տարածքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով, որի ընթացքում չորս անձ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

2007- կայացել է Հայաստանի Թատերական գործիչների միության 12-րդ համագումարը, որտեղ միության նոր նախագահ է ընտրվել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Արմմոնո» փառատոնի հիմնադիր նախագահ Հակոբ Ղազանչյանը:

2008- մրցույթով Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատոր է դարձել «France Telecom Orange» ընկերությունը:

2010-Ստամբուլի կենտրոնում վերանորոգվել և կրոնական արարողություններ կատարելու համար վերաբացվել է հայկական Սուրբ Հարություն եկեղեցին։

2011– վախճանվել է նշանավոր կինոռեժիսոր, պրոֆեսոր Ժիրայր Ավետիսյանը։

2011- Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել բողոքի շուրջօրյա միջոցառումները:

2018-Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին չմեկնաբանելով, թե ինչ գործով:

- Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովը:

- վախճանվել է Արցախյան պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» խմբի անդամ, որպես «Միայնակ Գայլ» հայտնի Արայիկ Խանդոյանը։

2020-ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Շուշի քաղաքում որոշակի ինտերվալով երկու անգամ  խոցվել է Սուրբ Ամենփրկիչ եկեղեցին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1085 —Վենետիքում օծվել է Սուրբ Մարկոսի տաճարը:

1480-տեղի է ունեցել Ռուսաստանի Ուգրա գետի մեծ դիմակայությունը ռուսական կնյազ Իվան 3-րդի և Մեշ Հորդայի խան Ահմադի միջև, որը բերել է Ռուսաստանի վերջնական ազատագրման մոնղոլ-թաթարական լծից:

1498 –Վասկո դը Գամմայի նավերը վերադարձի ուղի են բռնել Հնդկաստանից:

1558– ծնվել է գերմանացի երգահան, երաժշտական մանկավարժ Հենրիխ Շյուցը:

1754– վախճանվել է անգլիացի գրող, դրամատուրգ Հենրի Ֆիլդինգը:

1806 – Նապոլիոնի զորքերը ներխուժել են Սաքսոնիա, սկսվել է Չորրորդ կոալիցիայի պատերազմը:

1818 –անգլիացիներն առաջին անգամ մենամարտում օգտագործել են բռնցքամարտի ձեռնոցներ:

1834 –վախճանվել է  ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսուա Ադրիան Բուալադյոնը:

1848 —ծնվել է բելգիացի երաժիշտ Պիեռ Դեգեյտերը, որը հանդիսանում է «Ինտերնացիոնալ»-ի երաժշտության հեղինակը:

1860 - Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի միջև ստեղծվել է հեռախոսակապ:

1871– ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում մեծ հրդեհ է սկսվել, որը շարունակվել է 3 օր և ոչնչացրել քաղաքի մեծ մասը, քաղաքի բնակիչների շրջանում եղել են հարյուրավոր զոհեր:

1873 —ԱՄՆ-ում բացվել է առաջին կանանց գաղութը:

1892 —ծնվել է ռուս բանաստեղծուհի Մարիան Ցվետաևան:

1896 —առաջին անգամ հրատարակվել է Դոու-Ջոնսի ինդեքսը, որը դարձել է ամերիկյան  բորսաների գլխավոր իրավիճակային ցուցանիշը:

1906 - Լև Տոլստոյը հրաժարվում է Նոբելյան մրցանակից:

1908 —ծնվել է ռուս բանաստեղծ և գրաքննադատ էմիգրանտ Յուրի Մանդելշտամը:

1912–Չեռնոգորիան պատերազմ է հայտարարել Թուրքիային,  սկսվել է առաջին Բալկանյան պատերազմը։

1914 —Մեծ Բրիտանիան առաջին անգամ Ֆրիդրիխսխանֆեի գերմանական դիլիժաբլերի գործարանը ոչնչացնելու նպատակով օգտագործել է մարտական ռմբակոծիչ ավիացիա:

1953– վախճանվել է անգլիացի երգչուհի Քեթլին Ֆերրիերը:

1962 - Ալժիրն անդամակցել է ՄԱԿ-ին:

1967-Բոլիվիայում ձերբակալվել է Չե Գեվարան:

1993-Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է Վրաստանի ԱՊՀ մտնելու մասին:

2005– Քաշմիրում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է  մոտ 84 000 մարդ։

2022– Ուկրաինայում Ռուսաստանի Հատուկ ռազմական գործողության ժամանակ Ղրիմի կամրջի վրա տեղի է ունեցել պայթյուն, զոհվել է երեք մարդ:

Կ. Խաչիկյան

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессии
Самое популярное