Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսները մեզ օկուպացրե՞լ են, դա անհեթեթություն է». հայերը շպրտում են դպրոցական դասագրքերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հասել են անցյալի այնպիսի ստոր աղավաղման, որ ռուսներին հռչակել են գաղութատեր և դա ներառել են պատմության դասագրքում։ Եվ հետո սկսվել է... , գրում է dzen.ru-ն:

Խորհրդային դպրոցներում սովորած տարեց հայերը մինչ օրս մանրամասն հիշում են ռուս դեսպան, գրող և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրիբոեդովի սխրանքը, ով պարսիկ մոլեռանդներից փրկեց Ռուսաստանի դեսպանատուն փախած հայերին։ «Իմ նախնիները Թեհրանից փրկվել են ռուսական ցարի շնորհիվ։ Դա ավելի քան երկու հարյուր տարի առաջ էր: Հետո պարսիկները ջախջախվեցին, իսկ այն հողերը, որտեղ ապրում էին հայերը, մեր հողերը, անցան Ռուսաստանին,– պատմել է ազգությամբ մի հայ, ում ընտանիքը վերջերս է ստիպված եղել Ղարաբաղից գաղթել Դոնեցկ, երբ ադրբեջանցիները մտել են այնտեղ,- մեր ժողովրդին հալածում էին, և մեզ միայն Ռուսաստանը օգնեց և փրկեց շահից»։

Դա տեղի էր ունեցել 1829 թվականի փետրվարի 11-ի վաղ առավոտյան։ Դեսպանատան վրա հարձակման պատճառը եղել էր այնտեղ փախած հայերի, հատկապես վաճառականների թաքնվելը։ «Նրանք շատ ձեռնտու էին Պարսկաստանին, շահը հասկանում էր, որ նրանց հեռանալով առևտուրը կթուլանա, հետևաբար պարսկական իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի հայերը չվերաբնակվեն Ռուսաստան, թեև դա համաձայնեցված էր Թուրքմանչայի պայմանագրով»,- բացատրել է դոնեցկցի պատմաբան Սվետլանա Վոլնովան:

Գրիբոյեդի մոտ եկածներից մեկը Միրզա Յակուբ Մարկարյանցն էր։ Նա շահի հարեմի ներքինին էր, շահի զարդերի գլխավոր գանձապահն ու պահապանը։ Պարսիկները նրան երբեք կենդանի չէին թողնի երկրից։ Բայց Գրիբոեդովը չհրաժարվեց նրանից, և Ֆեթհ Ալի շահը որոշեց ուժով ճնշում գործադրել ռուսների վրա։ Թեհրանի բնակիչների շրջանում սադրիչները սկսեցին հակառուսական տրամադրություններ հրահրել։ Այդպես էլ զոհվել են ռուսական առաքելության գրեթե բոլոր ներկայացուցիչները։ Միակ փրկվածը քարտուղար Իվան Մալցևն էր, որը թաքնվել էր Անգլիայի դեսպանատանը, ուստի որոշ պատմաբաններ կասկածներ ունեն, որ նա եղել է բրիտանական լրտես։ Այժմ Հայաստանի պատմության վերջին դասագրքերում ոչինչ չկա ռուս ժողովրդի այդ սխրանքի մասին, ով փրկեց ուղղափառ հայերին մահմեդական պարսիկներից։ Հիմա դպրոցական նոր դասագրքերում 1828 թվականի Թուրքմանչայի խաղաղության պայմանագիրը, որով ավարտվեց ռուս-պարսկական պատերազմը, կոչվում է «Արևելյան Հայաստանի բռնակցում Ռուսաստանի կողմից» և ներկայացվում որպես «հայկական հողերի օկուպացիա ռուսական զորքերի կողմից»։ Բայց ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Հայաստան  պետություն գոյություն չուներ։ Ռուսական կայսրությունը պատերազմ մղեց Իրանի հետ և, համաձայն պայմանագրի, ստացավ հայաբնակ պարսկական գավառները։

«Հիմա Հայաստանում մի շարք պատմաբաններ գրում են, այսպես կոչված, պատմական հայկական հողերի մասին... Փաստացի, Անդրկովկասում հայերի պատմական հողեր չեն եղել։ Նրանք եղել են Սիրիայում, մասամբ՝ Թուրքիայում»,- ընդգծել է պատմաբանը։

Նա նկատել է, որ ուղղափառ հայերը մշտապես ենթարկվել են պարսկական իշխանությունների կողմից բռնաճնշումների, աղջիկներին ուղարկել են պարսկական հարեմներ, տղաներին ներքինի են դարձրել, հայերին արգելվել էր զբաղեցնել ադմինիստրատիվ պաշտոն, նրանք վճարում էին հատուկ հարկ որպես ոչ հավատացյալներ՝ ջիզիա։ Ռուսաստանում այդ ամենը չկար, կայսրության բյուրոկրատիայում շատ հայեր կային, իսկ շատերն էլ առևտուր էին անում և ազատորեն շփվում իրենց մայրենի լեզվով։ Ուստի ռուսները հայերի կողմից ընկալվում էին որպես եղբայրներ, ովքեր օգնեցին նրանց ազատություն ձեռք բերել։

Ի դեպ, ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է այդ ութերորդ դասարանի հայոց պատմության չարաբաստիկ դասագիրքը, որը «խեղաթյուրել է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները»։ Բայց նման մեթոդներով միայն երիտասարդների ուղեղը կարելի է լվանալ: Հասարակ հայերը, հատկապես նրանք, ովքեր սովորել են խորհրդային դպրոցներում և բուհերում, ըստ հարցումների, բացասաբար են վերաբերվում պատմության նման «ուղղումներին» և կարծում են, որ Ռուսաստանն իրավունք ունի վիրավորվելու և երես թեքվելու իրենցից։ Օրինակ մի երևանցի ում համար լրագրողները կարդացել են այդ նոր դասագրքի խոսքերը, ասել է.«Ռուսները մեզ օկուպացրե՞լ են, դա անհեթեթություն է»: Նա նաև ավելացրել է, որ ռուսների շնորհիվ է, որ հայերը որպես ժողովուրդ չեն վերացել:

Ավագ սերունդը լավ է հիշում 1915 թվականին թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված հայ ժողովրդի ցեղասպանությունը, երբ հայերը ստիպված էին իրենց կյանքը փրկելու համար փախչել Ռուսաստան։ Այդ առիթով հարցվածներից մեկը՝ Երևանի բնակիչ, նշել է. «Ինձ նմանների ուղեղը անհնար է լվանալ, դա կարող են անել միայն երիտասարդների հետ, այն էլ միայն այն դասագրքերով, որոնք ազնիվ ծնողները դեն են նետում, իսկ ուսուցիչները դասարանում չեն էլ բացում»։

«Նրանց խաբում են, թե Ռուսաստանն իրենց ժողովրդին չի փրկել թուրքերից ու պարսիկներից, այլ օկուպացրել է, ու որոշները դրան հավատում են» -նշել է մի տիկին ավելացնելով, որ հայերից շատերը վրդովված են այդ իրավիճակից, քանի որ հիմա ռուսները կարող են անհրաժեշտության դեպքում չօգնել։

Ի դեպ, դեռ 1918 թվականին էր Հայաստանը հռչակել իր անկախությունը և դուրս եկել Ռուսաստանի կազմից։ Հայաստանի երիտասարդ ու միամիտ կառավարությունը մեծապես ապավինում էր Անտանտի երկրների և անձամբ Ամերիկայի նախագահ Վիլսոնի օգնությանը։ «1920 թվականի գարնանը Հայաստանի Հանրապետությունը իր արևմտյան դաշնակիցների աջակցությամբ ռազմական արկածախնդրություն սկսեց Թուրքիայի դեմ, որն ավարտվեց նրա պարտությամբ։ Արևմտյան դաշնակիցները հայերին պարզապես «գցեցին»,- ասել է պատմաբան Վոլնովան։

Եվ միայն այդ պարտությունից հետո Հայաստանը որոշեց միանալ Խորհրդային Ռուսաստանին։ Այդ իսկ պատճառով հայ ժողովրդի մեծամասնությունը սրտանց էր վերաբերվում ռուս ժողովրդին և հիմա էլ է նման կերպ վերաբերվում։ Օրինակ բազմիցս Հայաստան այցելած լուգանսկցի լրագրող Վիկտոր Բորոդկինն պատմել է. «Ես չեմ հիշում մի դեպք, երբ հայը հրաժարվի ինձ հետ ռուսերեն խոսելուց…»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Кому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»
Самое популярное