Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

168.am-ը գրում է.

Այս տարվա փետրվարի 9-ին Սահմանադրական դատարանում (ՍԴ) տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կազմավորման 28-րդ տարեդարձին և դատական տարվա խորհրդանշական բացմանը նվիրված պաշտոնական միջոցառում, որին ներկա են էին ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Այդ օրը Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, որը բավական վտանգավոր տողատակեր էր պարունակում իր մեջ:

Այդ միջոցառումից օրեր անց 168.am-ը գրեց, որ Փաշինյանի ուղերձն ինստիտուցիոնալ արդարադատության և արդարության վերաբերյալ հանրության սպասելիքների վերաբերյալ վստահաբար ունենալու է նույն հետևանքները, ինչ որ կառավարության հայտնի նիստում կոռուպցիոն գործերով դատավճիռներ չլինելու վերաբերյալ հայտնի դժգոհությունը:

Առավել վտանգավոր էր, սակայն, Սահմանադրական դատարանի նախագահի արձագանքը Նիկոլ Փաշինյանի ելույթին: Արման Դիլանյանն արդեն իսկ իր ելույթում նշեց, թե ինչպես պետք է մեկնաբանեն Սահմանադրությունն ու սահմանադրական նորմերը: Տպավորություն էր, որ երկու ելույթները նախապես համաձայնեցված են:

«Սահմանադրությունը կիրառելիս և մեկնաբանելիս չհենվել միայն դրա ձևական կամ տառացի բովանդակության վրա: Հանդիսանալով պետականության անբաժանելի հատկանիշ՝ Սահմանադրությունն օժտված է տվյալ պետության ու ժողովրդի հետ անհատականացվող, Սահմանադրության մեջ ուղիղ չարտացոլվող մի շարք բաղադրիչներով, որպիսիք են մշակութային, պատմական, բարոյական, արժեբանական և այլ բաղադրիչներ, և միայն դրանց հաշվառմամբ իրականացված մեկնաբանությունն ու կիրառումն են ապահովում Սահմանադրության, այսպես ասած, իմունիտետը, ապահովում դրա ճկունությունն ու կենսունակությունը»,- մասնավորապես ասել էր նա:

Այսինքն՝ ՍԴ նախագահն ուղիղ տեքստով ասում է՝ կապ չունի՝ ինչ է գրված Սահմանադրության մեջ, կմեկնաբանենք այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ուզում:

Դրանից հետո ՍԴ նախագահը նշել էր, որ «Սահմանադրական դատարանը միշտ ունեցել է Սահմանադրությունն այդ գաղափարական ընդհանրության գիտակցմամբ մեկնաբանելու վճռականությունը»:

Ինչևէ, Փաշինյանը խորհուրդներ տվել էր Սահմանադրական դատարանի դատավորներին, թե ինչպես մեկնաբանեն սահմանադրությունը, սակայն վերջինիս այդ ելույթում որևէ մեթոդական ցուցում չկար, թե ինչպես պետք է դատավորները համադրեն և վերլուծեն դատարան ներկայացված փաստաթղթի համապատասխանությունը Հայաստանի Մայր օրենքի դրույթներին:

Եվ ահա մենք տեսնում ենք դրա ողբերգական հետևանքները. Սահմանադրական դատարանի՝ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող իրավաբանները (չենք ասում` դատավորներ, որովհետև դատավորը գիտի` ինչ գործ է քննում, ինչի մասին է գործը, և ինչ օրենքներ են ենթակա կիրառման.- Գ.Ս.) միանգամից երեք զեկուցողով, փոխանակ վերլուծելու սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի բովանդակությունը և վեր հանելու այդ փաստաթուղթը ՍԴ-ում քննարկման լինել-չլինելու հարցը, միանգամից անցել են սահմանադրական նորմերի և ինստիտուտների վերաբերյալ ինչ-որ դիրքորոշումներ արտահայտելուն` հասնելով մինչև Հայաստանի անկախության հանրաքվե, Անկախության հռչակագրի վերաբերյալ ՔՊ կուսակցության դիրքորոշման արտացոլում, որոշ մտքեր են ներառել Սահմանադրությունում չներառված դրույթների վերաբերյալ, նկարագրվել են Տավուշի մարզի չորս գյուղերի հանձնման գործընթացի դրվագներ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի լիազորագրով հանդես գալու պատմական դրվագը, Փաշինյանի հանդիպումներն ու պայմանավորվածությունները՝ եվրոպական կառույցներում, և դատարան ներկայացված փաստաթղթի վերաբերյալ այլ գաղափարներ 33 էջ ծավալով, որոնք մեծ հաշվով իրենցից իրավական արժեք չեն ներկայացնում այն պարզ պատճառով, որ ընդամենը հավաստիացումներ են բանակցող կողմին, որ Սահմանադրություն փոխելու կարիք չկա, ամեն ինչ առանց դրա էլ լավ է, իսկ ներքին սպառման շահառուներին էլ երաշխիքներ են տրվել, որ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվի:

Իհարկե, Հրայր Թովմասյանի դատավարությունից հետո պետական պաշտոն զբաղեցնող որևէ ողջամիտ անձ նման վստահություն չի կարող ունենալ, սակայն բոլոր դեպքերում քրեական օրենսգրքով «խմբային շահ», «այլ անձնական շահագրգռություն» եթերային ու մոգական արտահայտությունները թույլ են տալիս պատասխանատվության ենթարկել նաև կոլեգիալ մարմինների անդամներին (ի դեպ, վերջին ժամանակներում այլևս էական չեն մեղքի և պատժի անհատականացման ինստիտուտները.- Գ.Ս.):

Ինչևէ, Սահմանադրական դատարանի որոշումը կրկնել է համերգ ռադիոլսողների պատվերով հաղորդման ֆորմատը` որոշման մեջ ներառելով սահմանազատման հանձնաժողովին առնչվող բոլոր շահառուների ցանկություններն ու մտահոգությունները:

Արդյունքում ստացվել է, որ ՍԴ-ն արձանագրել է, որ Սահմանադրությունը համապատասխանում է կանոնակարգին, հետևաբար՝ կարիք չկա Սահմանադրությունը փոխելու:

Կադրային քաղաքականության հետ կապված խորհրդակցություններից մեկում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ Սահմանադրական դատարանի դատավորներից միայն Վահե Գրիգորյանի թեկնածությունն է իր կողմից առաջադրվել, իսկ մյուս դատավորներին առաջադրել են մյուս ՔՊ-ականները:

Ստացվում է, որ բացի Հրայր Թովմասյանից, ՍԴ մյուս դատավորները փաստացի ներկայացնում են կոնկրետ կուսակցության քաղաքական դիրքորոշումների տեսլականը, և զարմանալի չէ, որ իշխող քաղաքական ուժի ղեկավարի միջազգային հանդիպումներն ու հայտարարությունները ներմուծվել են ՍԴ որոշման մեջ՝ որպես իրավական ելակետ:

Սահմանադրական դատարանի նիստից առաջ ՍԴ դատավորներից մեկն էլ, որը վերջերս դատախազական ցուցումներ տալու հակումներ էր ցուցաբերել և ավանդույթի համաձայն՝ անպատիժ էր մնացել, հայտարարեց, որ փաստաթղթում խութեր կան, բայց դե, պետք է դրանք հաղթահարեն` կրկին մոռանալով, որ ՍԴ կառավարությունը դիմել է Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի եզրակացություն ստանալու և ոչ թե՝ խոչընդոտներ վերացնելու համար:

Իսկ եթե անդրադառնանք հարցի իրավական կողմին, ապա սահմանադրական դատարան ներկայացված դիմումով պահանջվում էր ընդամենը պատասխանել երկու պարզ հարցի`

1. Արդյո՞ք սահմանազատման հանձնաժողովի գործունեության կանոնակարգը միջազգային պայմանագիր է, որը պետք է վավերացվի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

2. Ի՞նչ իրավական հետևանքներ են առաջացնում հանձնաժողովի գործունեության արդյունքում ստեղծված փաստաթղթերը, և արդյո՞ք պարտադիր են Հայաստանի Հանրապետության համար` առանց Սահմանադրությամբ նախատեսված իրավական ընթացակարգեր անցնելու, այդ թվում՝ հանրաքվեի, և արդյո՞ք իրավական որոշակիություն չունեցող և անորոշություններ առաջացնող իրավական ռեժիմը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը:

Արդյունքում ընդունվել է մի որոշում, որի վերաբերյալ իրավական գնահատականներ տալը համարյա անհնարին է՝ դրա իրավական բովանդակության անորոշության, իսկ որոշ դրվագներով՝ նաև բացակայության պատճառով:

Իհարկե, համընկնող հատուկ կարծիք գրողները կփորձեն հրապարակային հնչող քննադատությունների արդյունքում լրացնել որոշման հիմնավորումները՝ հընթացս պատասխանելով նաև քննադատություններին, բայց դա չի կարող փոխարինել այն հիմնարար աշխատանքին, որ պետք է արվեր անշտապ և հավասարակշռված և ոչ թե ոտքի վրա` պաղպաղակ ուտելու ռեժիմով, բայց դե, Սահմանադրական դատարանում երևի գիտեն՝ որ գործերը պետք է տարիներով քննեն, իսկ որ գործերը չքննեն կամ խուսափեն որոշում կայացնելուց:

Ինչևէ, Սահմանադրական դատարանը ցույց տվեց, որ այս կառույցն ինքնաբավ է, ծառայում է բացարձակապես միմիայն ինքն իրեն, և դրա բացակայությունը գործառնական առումով որևէ կերպ չի ազդի ո՛չ բնակչության, ո՛չ երկրի հետագա գոյության վրա, և հակառակը` այս դատարանն ինքնին արդեն վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար:

Եվ վերջում…

Երեկ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր օրեր առաջ Սահմանադրական դատարանի կողմից Անկախության հռչակագրի չեղարկմանը։

«Չկա Անկախության հռչակագրի ուժը դադարեցնելու ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ հնարավորություն։ Այն նորմատիվ իրավական ակտ չէ, այն վերնորմատիվային ակտ է․․․։

Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն ՓԱՍՏԱՑԻ, երբ պետությունը փլուզվում է (զավթվում է), դադարում է գոյություն ունենալ։ Իսկ պետության անկումը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն տեղի կունենա, եթե երիտասարդության գիտակցության խորքերում ներդրվի և ամրապնդվի Անկախության հռչակագրի դադարեցման մասին գաղափարը, եթե Հռչակագրի «մահվան» մասին գաղափարը վերածվի նրա ներքին-զգայական իրավունքի (կանոնի)։

Այսպիսով՝ որևէ մարմին, անկախ նրա որոշումներից և քաղաքական դիրքորոշումներից, ՈՒՆԱԿ ՉԷ դադարեցնելու Անկախության հռչակագրի իրավաբանական ուժը կամ նվաստացնելու դրա արժեքը, քանի դեռ գոյություն ունի պետություն, իսկ երիտասարդությունը, իր հերթին, իր գիտակցության մեջ պահում և ամրապնդում է Անկախության հռչակագրի իրավաբանական ուժի և արժեքի օբյեկտիվ գոյության մասին պահանջը»,- գրել էր Արթուր Ղամբարյանը:

Իրականում ամենակարևորը սա է: Պետք է կռվել պետության, այլ ոչ ՍԴ-ի լինելիության համար:

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное