Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարմիր Խաչը հրաժարվել է դատապարտել ադրբեջանական իր մասնաճյուղի գործողությունները Ղարաբաղի շրջափակման ժամանակ» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման կենտրոնը (OCCRP) հրապարակել է նյութ այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը խանգարել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի անկլավի բնակչությանը իննամսյա պաշարման ժամանակ։ Հոդվածում ասվում է նաև, որ ադրբեջանական Կարմիր մահիկը, որը մտնում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման մեջ, միջամտել է իր գործընկերների աշխատանքին, գրում է theins.ru-ն։

Theins.ru-ն հարցում է ուղարկել ԿԽՄԿ-ին և ստացել պատասխան նամակ  ԿԽՄԿ հաղորդակցության հարցերով խորհրդական Քլեր Կապլունի գրասենյակից, որտեղ ասվում է, որ կազմակերպությունը միշտ պահպանել է «չեզոքություն և անաչառություն» ղարաբաղյան հակամարտության գոտում աշխատելիս և 2023 թվականից ի վեր «շարունակական երկխոսության մեջ» է ադրբեջանական Կարմիր մահիկի հետ: Սակայն ԿԽՄԿ-ի այդ պատասխան նամակը չի պարունակել պատասխաններ theins.ru-ի կողմից տրված կոնկրետ հարցերին։

Ադրբեջանի կողմից կազմակերպված Լեռնային Ղարաբաղի շրջափակումը տևել է 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը, երբ ադրբեջանական բանակը հարձակվեց ու գրավեց տարածաշրջանը, իսկ նրա ողջ բնակչությունը ստիպված էր փախչել Հայաստան։ Շրջափակումը հանգեցրել էր հումանիտար աղետի, 120 հազար բնակիչ զրկվել էր առաջին անհրաժեշտության ապրանքներից, այդ թվում սննդից և դեղորայքից։ Այդ ամբողջ ընթացքում Կարմիր Խաչի աշխատակիցները միակ մարդիկ էին, ովքեր մուտք ունեին Լեռնային Ղարաբաղ և կարող էին սահմանափակ քանակությամբ ապրանքներ տանել այնտեղ։ ԿԽՄԿ-ի մի նախկին բարձրաստիճան պաշտոնյա անանունության պայմանով OCCRP-ին  ասել է, որ բնակիչներին դուրս բերելն ավելի ու ավելի դժվար էր դառնում, քանի որ Ադրբեջանի իշխանությունները խոչընդոտներ էին ստեղծում իրենց համար: «Նրանք ճնշում էին գործադրում մեզ վրա՝ փոքր բաներից մինչև Ադրբեջանի ԱԳՆ-ի մակարդակի ավելի մեծ հարցեր», - ասել է պաշտոնյան բացատրելով, որ ստեղծվել են բյուրոկրատական և նյութատեխնիկական խոչընդոտներ, իսկ երբեմն ուղղակիորեն են տեղաշարժի արգելքներ դրվել։ Ինչպես գրում է OCCRP-ը, այդ տեղեկությունը հաստատել են ԿԽՄԿ-ի նաև այլ աշխատակիցներ, եղել են հաղորդումներ տեղական լրատվամիջոցներում, ինչպես նաև այդ ամենը հաստատել են տեղի բնակիչները։

ԿԽՄԿ-ի պաշտոնյան նաև ասել է, որ Ադրբեջանի իշխանություններն արգելել են կազմակերպությանը վառելիք տեղափոխել Լեռնային Ղարաբաղ, որն անհրաժեշտ էր, այդ թվում շտապօգնության մեքենաների և էլեկտրաէներգիայի խափանումներից տուժած Ստեփանակերտի հիվանդանոցի գեներատորների համար։ Արդյունքում աշխատակիցները գաղտնի են վառելիք տեղափոխել։ Հիվանդներից մեկին, ով տեղափոխում էր ԿԽՄԿ մեքենայով, առևանգել են ադրբեջանցի սահմանապահները։ Այդ պահից սկսած, օգնության աշխատողներն այլևս ունակ չեն եղել երաշխավորել այն մարդկանց անվտանգությունը, ովքեր փորձում են լքել տարածաշրջանը: Հուլիսի վերջին ԿԽՄԿ-ն հայտարարել էր, որ այլևս չի կարող սնունդ մատակարարել Լեռնային Ղարաբաղ։ Կազմակերպությունը չնշելով պատճառները միայն դիմել է «համապատասխան որոշում կայացնողներին» խնդրելով «թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել մարդասիրական գործունեությունը»:

Ադրբեջանական Կարմիր մահիկի ներկայացուցիչները հրապարակավ դեմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի աշխատանքին, ինչպես նաև կրկնել են պաշտոնական ադրբեջանական քարոզչության այն թեզերը, որոնք հերքում են թե՛ շրջափակման փաստը, թե՛ տարածաշրջանի բնակչության կրած դժվարությունները։ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության բռնի տեղահանումից մի քանի օր անց, որը Եվրախորհրդարանը ճանաչեց որպես էթնիկ զտում, ադրբեջանական Կարմիր մահիկի ղեկավար Նովրուզալի Ասլանովը թվիթերում լուսանկար էր հրապարակել Կարմիր մահիկի շարասյունից և գրել. «Մեր պատվավոր առաքելությունն ավարտված է»։ Ե՛վ Ասլանովը, և՛ Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևը բազմիցս են հրապարակավ գովաբանել Իլհամ Ալիևին, ով իշխանությունը ժառանգել է հորից և արդեն երեսուն տարուց ավելի միայնակ կառավարում է Ադրբեջանը։

OCCRP-ի հրապարակումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներում արշավ է սկսվել հոդվածի հեղինակ շվեդ լրագրող և մարդաբան Ռասմուս Կանբաքի դեմ։ Լրատվամիջոցների տարբեր նյութերում լրագրողին անվանել են հայ լոբբիստ ու Ադրբեջանի թշնամի։

Ինչպես theins.ru-ին ասել է ինքը՝ Կանբաքը, նախկինում նա արդեն ենթարկվել էր ինչպես Ադրբեջանի իշխանությունների ճնշումներին, այնպես էլ տեղական լրատվամիջոցների հարձակումներին: «Որքան ես հասկանում եմ, նրանք ինձ համարում են ադրբեջանցի այլախոհների ցանցի անդամ, ովքեր իբր կապված են հայկական հետախուզական ծառայությունների հետ։ Այդ ամենը, իհարկե, պարանոյիկ դավադրության տեսություն է։ Նախկինում էլ ինձ տարբեր կերպ են անվանել՝ մեդիա ահաբեկիչից մինչև լրտես։ Նման հարձակումներ եղան այն բանից հետո, երբ ես հրաժարվեցի ստորագրել (Շվեդիայում) Ադրբեջանի դեսպանատնից ստացված փաստաթուղթը, որտեղ ասվում էր, որ զղջում եմ 2020 թվականի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղ կատարած այցերիս համար։ Դեսպանատան փաստաթղթի հետ միասին ուղարկված էր նաև Ադրբեջան վճարովի ուղևորության հրավեր։ Գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ ես հրաժարվեցի ստորագրել այն, սկսվեցին հետապնդումները, որոնք վերջին երեք տարիների ընթացքում մեկ ուժեղանում, մեկ թուլանում են: Կար ժամանակ, երբ Ադրբեջանի ներկայացուցիչները փորձում էին խանգարել իմ համագործակցությանը որոշ հրատարակությունների հետ։ Եվ ես ստիպված էի հնարավոր ճնշումների մասին  զգուշացնել այն խմբագիրներին, որոնց հետ աշխատելու էի: Ես հիմա էլ դա շարունակում եմ անել»,-պատմել է Ռասմուս Կանբաքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Кому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»
Самое популярное