Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հերթական ֆեյք քրգործն է»․ Փաստաբանը հայտնել է՝ «իշխանության յուրացման» գործը հարուցվել է ՔՊ-ական պատգամավորի հաղորդման հիման վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունն իբրև զավթելու գործը, որով կալանավորված է «Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը, հարուցվել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հաղորդման հիման վրա։ Սերոբ Գասպարյանի պաշտպանական խմբի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ որքան էլ տարօրինակ հնչի պնդումը, բայց Գասպարյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական չէ։

«Պարզապես, պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ այս խեղճ անձանց տարել են ՌԴ, որ վերապատրաստեն և գան՝ զինված հեղաշրջում կատարեն։ Գործի ակունքը սա է․ ո՛չ ծանրակշիռ ՕՀՄ-ներ են եղել, ո՛չ փաստական ծանրակշիռ տվյալներ են եղել, որ անձինք նման գործողություններ են արել։ Այսինքն՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ԱԱԾ-ին ասել է՝ տեսե՞լ եք՝ այս տղերքին տարել են՝ ինչ անեն․ այս պայմաններում ի՞նչ անի ՔԿ-ն, բա գործ չհարուցի՞։ Գործը քաղաքական է այն ասպեկտով, որ որոշ պաշտոնյաներ ցանկացել են հատուկ ընդգծել իրենց ծառայությունն՝ իշխանություններին։ ՔԿ-ն էլ, առանց ստուգելու հիմքը, հարուցել է»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ դժբախտաբար, նախաքննական գաղտնիքով կաշկանդված են, շատ խոսել չեն կարող, բայց վարույթի հիմքում ծիծաղ առաջացնող փաստական տվյալներ են։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Սերոբ Գասպարյանի մեղադրանքն ապօրինի է, բայց քաղաքական չէ, որովհետև գործը հարուցվել է ոչ թե քաղաքական իշխանության ցուցումով, այլ ինչ-որ պաշտոնյայի կիսատեղեկության հիման վրա։

«Ո՛չ զենք կա հայտնաբերված, ո՛չ գրագրություն կա հայտնաբերված, իսկ Մարիա Զախարովան էլ պատասխանել է, որ սա հերթական ֆեյք նյուզն է, այսինքն՝ հերթական ֆեյք քրեական գործն է։ Դա է պատճառը, որ մենք հարկադրված արդարություն ենք փնտրում «օտար» ափերում․ դիմել ենք Լավրովին, Բելոուսովին, Կոպիրկինին, որ հաստատեն՝ մերոնք ձեր մոտ եկե՞լ են վերապատրաստման, որ գան, զինված հեղաշրջում կատարեն, ունե՞ն այնպիսի ռազմաբազա, ինչի մասին ՔԿ-ն խոսում է հաղորդագրությամբ»,- նշել է Կոչուբաևը՝ հավելելով, որ այս հարցերի պատասխանները ստանալուց հետո գործը փակուղում կհայտնվի, Գասպարյանն էլ  հերթական տեղեկատվական սպեկուլյացիայի զոհը դարձավ, որովհետև Արմեն Խաչատրյանը մեջների «ամենահայրենասերն» էր․ «Զինված հեղաշրջումն էլ երկու 70-ն անց պապիկները պետք է կատարեին, որոնց Սերոբ Գասպարյանը տարել էր ՌԴ՝ վերապատրաստման։ Լպրծուն գործելաոճ ընդամենը, թե «պարոն վարչապետ, տեսեք ինչ հետևողական ենք մենք, ինչ տվյալ ստացանք՝ տվեցինք ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն էլ ինչպիսի հետևողականությամբ բացահայտեց դեպքը։ Իրենք խնդիրը ստեղծել են, իրենք՝ բացահայտել, իրենք էլ  քննում են»։

Դիտարկմանը, որ փաստացի մեղադրում են ՌԴ-ին, Կոչուբաևը արձագանքել է՝ նման միտում տեսել է, բայց այն անձինք, որոնք այդ մասին խոսում են, ՌԴ ուժը չեն պատկերացնում։

«Եթե ՌԴ-ն ցանկանար այստեղ զինված հեղաշրջում աներ, ապա վստահաբար 70-ն անց պապիկների միջոցով չէր անի։ Բացի այդ, հստակ երևում է, որ արտաքին դիվանագիտության տեսանկյունից՝ մեր պաշտոնյաները, թող ներեն ինձ, իմբեցիլ են, եթե ասում են՝ 70 տարեկան պապիկների միջոցով ՌԴ-ում զինված հեղաշրջում էր նախապատրաստվում»,- նշել է փաստաբանը ։

Կոչուբաևը վստահեցրել է՝ նախաքննական գաղտնիքի շղարշը բացվելուց հետո բոլորը լիաթոք ծիծաղելու են։

Հիշեցնենք, որ ՔԿ-ն սեպտեմբերի 18-ին հայտարարել է իշխանության յուրացման նախապատրաստման ենթադրյալ դեպքի մասին։ Ըստ ՔԿ-ի՝ շուրջ երեք տասնյակ խուզարկությունների, հարցաքննությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև ԼՂ նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ, ինչի համար նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, ՌԴ-ում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների: Քրեական վարույթի շրջանակներում երեք անձ կալանավորվել է, յոթ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Կալանավորված անձանց թվում Սերոբ Գասպարյանն է, արցախցի Արմեն Մնացականյանը, որը Ռոստովից ՀՀ էր ժամանել՝ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով։

В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%
Самое популярное