Այս կնոջ` կրծքով կերակրելու ժամանակ արված լուսանկարը, համացանցը բաժանել էր 2 հակառակ կողմերի (ֆոտո)
ՖՈՏՈInstagram համաշխարհային սոց-ցանցը ողողված է լուսանկարներով այն մայրիկների, ովքեր 4-5 երեխա ունենալուց հետո էլ կարողացել են իրենց մարմնին վերադարձնել նախկին կատարյալ տեսքը:
Այդպիսի լուսանկարները շատ հաճախ վատ են անդրադառնում այն մայրիկների վրա, ովքեր չեն կարողանում կարճ ժամանակահատվածում ազատվել ավելորդ քաշից, չէ՞ որ ավելորդ քաշի պատճառները կարող են տարբեր լինել:
4 երեխաների մայր, 26-ամյա Էմմի Ուոլտերը, առանց կոմպլեքսների նկարվել է մերկ, լոգարանում, իր աղջկան՝ Էլիսին կրծքով կերակրելու ժամանակ:

Կինը դա արել է ի քաջալերումն այն մայրիկների, ովքեր չեն կարողանում հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից:
Էմմին կիսվում է իր տպավորություններով. «Ինձ թվում էր, որ այդ լուսանկարում ես զզվելի տեսք ունեմ; գոտկատեղի ծալեր, մեծ փոր...բայց մեկնաբանություններում մարդիկ գրում էին, որ երբեք ականատես չեն եղել այդպիսի մի հրաշք տեսարանի: Ես հիմա թքած ունեմ թե ինչպիսի տեսք ունի իմ մարմինը: Այս մարմինը կյանք է տվել իմ փոքրիկին, այդ իսկ պատճառով բնական է, որ ես կախված փոր պետք է ունենամ: Ես ծննդաբերել եմ 12 շաբաթ առաջ: Կնոջ մարմինը շատ բաների կարող է դիմանալ, բայց ափսոս որ ես սուպերկին չեմ: Սա բնական պրոցես է: Ինձ հաջողվել է քաջալերել շատ մայրիկների: Յուրաքանչյուր կին գեղեցիկ է յուրովի, ուղղակի պետք է հասկանանք և ընդունենք ինքներս մեզ»:
Նյութը հրապարակման պատրաստեց 1or.am-ը: