Քիմ Քարդաշյանի սեռափոխ հայրացուն հայտնվել է Sports Illustrated–ի շապիկին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՔիմ Քարդաշյանի սեռափոխ հայրացու Քեյթլին Ջենները հայտնվել է Sports Illustrated–ի շապիկին: Պարբերականի նոր համարը նվիրված է օլիմպիական չեմպիոններին:
Բրյուս Ջենները 1976-ին Մոնրեալում Օլիմպիադայի ժամանակ նվաճել էր տասնամարտի ոսկե մեդալ ու համաշխարհային ռեկորդ սահմանել:
Դրանից հետո Բրյուսը հաճախ էր մտածում սեռը փոխելու մասին, բայց չէր կարողանում խոստովանել այդ ցանկությունը ոչ իրեն, ոչ էլ շրջապատին:

66-ամյա Քեյթլինը հայտնվելու է մեկ շաբաթից թողարկվող ամսագրի ոչ միայն շապիկին, այլեւ էջերին:
Ասում են՝ Քիմ Քարդաշյանի սեռափոխ հայրացուն կադրում լրիվ մերկ է լինելու՝ ծածկված միայն ամերիկյան դրոշով ու իր ոսկե մեդալով:
Պարբերականի էջերին Քեյթլինը պատմելու է, որ փառքը, լրատվամիջոցների ու մարդկանց ուշադրությունը, գովազդային պայմանագրերն ու կյանքը ստիպել են իրեն երկար տարիներ հրաժարվել իր երազանքից, ու միայն 2014-ին է Քեյթլինը (այն ժամանակ դեռ Բրյուսը) որոշել կտրել այդ արատավոր շրջանը ու կյանքի կոչել իր երազանքը՝ դառնալ կին: